21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

24/04/2024 schedule10:48

Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը հայատարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև:

1915 թվականից սկսած՝ երիտթուրքական կառավարության իրականացրած մարդկության դեմ հանցագործության հետևանքով շուրջ 1,5 միլիոն հայ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, սպանվեցին միայն իրենց ազգային պատկանելության՝ հայ լինելու հիմքով: Միլիոնավոր հայեր զրկվեցին իրենց սեփականությունից և պատմամշակութային ու հոգևոր նյութական արժեքներից:

Հայության դեմ իրականացված այս ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ Ցավալիորեն, չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։

Արդեն 21-րդ դարում՝ 2020-2023 թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. 150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։

Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները՝ Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով»:

Տպել
619 դիտում

Մայք Թայսոնի ինքնազգացողությունը վատացել է Լոս Անջելես թռչող ինքնաթիռում

1 զոհ, 4 վիրավոր․ Արմավիրում մեքենան բախվել է հողաթմբին և մոտ 100 մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել դաշտում

Կորոտչենկոն բողոքում է, որ կրկին Ռուսաստանից հատկացված միլիոններով հեղափոխություն չեղավ, գործը չարեցին. Ալեքսանյան

Փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը. ինչպես մեկնել Վրաստան

Սուրեն Պապիկյանը մեկնել է Բրյուսել

Հայաստանի Հանրապետությունը կա և լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ. Ալեն Սիմոնյան

Կենսունակ լինել՝ նշանակում է կարողանալ պահպանել և զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները. վարչապետի ուղերձը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Լոռու և Տավուշի մարզերի որոշ համայնքներ ճանաչվել են աղետի գոտի. ինչ է սահմանվել

Ինչպիսին է Հայաստանում գետերի ջրի մակարդակը, ինչ ցուցանիշեր են առկա

40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումները շարունակվում են

Օձունի տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ դին՝ գլխի շրջանում վնասվածքներով

Տաշիրի տներից մեկից մոտ 5 տոննա անձրևաջուր է հեռացվել

Կրկին ուժգին ամպրոպ է․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մայր Աթոռը չի՞ ցանկանում Գալստանյանի հետ կապակցվել. ի՞նչը չէր բավարարում նրան հոգևորականի կարգավիճակում

Կապան-Ծավ քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են

Լոռու և Տավուշի հեղեղված բնակավայրերը կհայտարարվեն աղետի գոտիներ․ խնդիրների լուծման համար 300 մլն դրամ կհատկացվի

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկի մոտ, կռվի մասնակիցները անչափահասներ են․ երեխաներից մեկը հիվանդանոցում է

ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում կդիմի գործընկերներին՝ Տավուշում և Լոռիում աղետի ազդեցությունը մեղմելու համար․ ԱԳՆ խոսնակ

Պատգամավորին բերման ենթարկած ոստիկանության ծառայողներից մեկի լիազորությունները դադարեցվել են

Երևի փող են վերցրել, հաշվետվություն են տալիս՝ փողոց փակեցինք, գնացինք ամառանոց, տակից պիտի դուրս գան. Ստեփանյան

Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն կբացի

19-ամյա վարորդը «Տեսլա»-ով մխրճվել է կիսամաշված անվադողերի մեջ և բախվել երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր

Ադրբեջանցի զինծառայողը ջրանցքում խեղդվել է

Վայ, տիրացու, տիրացու, էս ինչ աչքեր բացեցիր, մի ամիս է՝ գիտեինք վերևիս հարևանը ռեմոնտ է անում․ Սաֆարյան

Ավտովթարի հետևանքով Վանաձորի ԲԿ ընդունված տուժածներից մեկը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Հոգևորականների՝ աշխարհիկ պաշտոնների ձգտումը հաճախ համարվում է որպես շեղում աստվածային կոչումից․ Բաբաջանյան

Նախօրոք իր հետ վերցրել է բենզին և լցրել Կապանի համայնքապետի «Lexus»-ի վրա․ քաղաքացին ասել է՝ ինչու է նման քայլի դիմել

Տղամարդը ընկերոջ երեխայի մկրտության ժամանակ վիճաբանել է, կանանցից մեկի հասցեին անպարկեշտ արտահայտություններ արել, կրակել

Գալստանյանն ու համակիրները գնում են Սարդարապատ

Որքանով է առկա նոր վարարումների հավանականությունը․ Գագիկ Սուրենյանը պարզաբանել է

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը բաց է, շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում

Սահմանապահների տեղակայմամբ Հայաստանի սահմանը դառնում է ԵՄ-ի սահման, ուզում եմ իմանալ՝ էլ ո՞վ կհարձակվի. Սուքիասյան

7 բնակավայրի հետ ճանապարհի վերականգումը շարունակվում է, սնունդն ապահովվում է ամենագնացներով և բեռնատարներով․ Մկրտչյան

Լցվածության ինչ աստիճանում են Շիրակի մարզի ջրամբարները․ աշխատանքային խումբը նոր տվյալներ է ներկայացրել

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 27-ին

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն այցելել է Քննչական կոմիտե․ գործակցության զարգացման հարցեր են քննարկվել

Սյուզի Բադոյանը մանիպուլացնում է. ցուցարարները ոչ թե արյունոտված, այլ ներկված են եղել

Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում գազատար է փլուզվել․ Շիրակի մարզպետն այցելել է դեպքի վայր

Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել ակցիայի 289 մասնակից, 284-ը ազատ է արձակվել, 1-ը՝ ձերբակալվել, փակ փողոցներ չկան

Որ ճանապարհներն են փակ կամ միակողմանի երթևեկելի