Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

24/04/2024 schedule12:42

Նաիրյան ուսանողական միությունը Բրյուսելում կազմակերպել է մոմավառություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին նախորդել է ոգեկոչման արարողություն հայկական Սուրբ Մարիամ-Մագդաղենացի եկեղեցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ոգեկոչման եւ մոմավառության արարողություններին ներկա են եղել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, բելգիացի եւ հայ քաղաքական ու հասարակական գործիչներ։

Արտգործնախարար Հաջա Լահբիբն իր ելույթում նշել է, որ մարդկային պատմությունը նշանավորվել է ողբերգական էջերով, որոնցից մեկն էլ Հայոց ցեղասպանությունն է։

Նրա խոսքով՝ մինչ այդ օրերին Եվրոպան հազիվ փորձել է ոտքի կանգնել աշխարհամարտից հետո, 1․5 միլիոն հայեր դատապարտվել են ցեղասպանության, բռնագաղթի եւ սովի։

Արտգործնախարարը կարեւորել է Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները։ Նախարարն ուրախությամբ հիշել եւ մեծ պատիվ է համարել անցյալ տարի Հայաստան կատարած այցը, Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը։ Նախարարը  հիշել է նաեւ Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժած արցախցիներին, որոնք իր ջանքերով բուժում ստացան Բելգիայում։

Դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ Բրյուսելում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը վկայում է Բելգիայի Թագավորության՝ համամարդկային արժեքներին նվիրվածության մասին։

«Պատմության այդ ողբերգական էջը ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլեւ համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլեւս երբեք» պատգամը։ Ցավոք, հարյուր տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները շարունակվում են նաեւ մեր օրերում»,- ասել է դեսպանը՝ համեմատություն անցկացնելով Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի  սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտման միջև։

Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց պատմական հայրենիք անխափան վերադառնալու իրավունքի իրացման պաշտպանությունն ապահովելու կարևորությունը և Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականության դատապարտման անհրաժեշտությունը։

Արեւմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակի փոխանորդ, Բելգահայոց հոգեւոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանն իր խոսքում նշել է, որ Բրյուսելի սրտում գտնվող հիշատակի խաչքարը ոչ միայն անցյալն է հիշատակում, այլեւ ապագայի պատգամ է, որպեսզի քաղաքական գործիչները հիշեն ու կանխեն նման ոճրագործությունները։ Իսկ խաչքարի վրա փորագրված զանգակը, վարդապետի խոսքով, խորհրդանշում է հայ նահատակների արյունը, հիշեցնում, որ արթուն լինենք, որ նույն արհավիրքը նորից չկրկնվի։

Ապրիլի 24-ին Բրյուսելի Հենրի Միշու հրապարակում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, տեղի կունենա ոգեկոչման արարողություն, որին ներկա կգտնվեն քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Բելգիայից և արտերկրից։ Արարողությանը կնախորդի Սուրբ նահատակներին ուղղված Բարեխոսության աղոթք և հիշատակի արարողություն։

Տպել
402 դիտում

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը