Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

24/04/2024 schedule18:33

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ անհնար է մոռանալ Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ ՀՀ քաղաքացիների առնվազն կեսի համար սա ընտանեկան պատմություն է, պատմություն՝ կապված երեք-չորս սերունդ առաջվա իր նախնիների հետ:

«Այո, այսօր հիշատակի օր է, վերաիմաստավորման, պետությունը կարևորելու օր, որովհետև այդ ցեղասպանությունը տեղի ունեցավ, ըստ էության, մի բանի համար, որ մենք պետություն չունենանք, որ մենք պետություն ունենալու ուժ չունենանք, որ նույնիսկ եթե ունենանք էլ, մարդ չունենանք այդ պետությունում ապրող»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Անդրադառնալով ամեն տարի Ապրիլի 24-ին տեղի ունեցող մի շարք միջոցառումներին, այդ թվում՝ «Ջահերով երթ» նախաձեռնությանը՝ Մեհրաբյանը նկատում է՝ անտեսանելի ձեռքով Ապրիլի 24-ի օրը միանգամայն օտար մի ծես է ներմուծվել, որի այլընտրանքային տարբերակը պետությունը պետք է առաջարկի և առաջնորդի, որովհետև «Ջահերով երթ»-ը բավականին վատ պատմական զուգահեռներ ունի:

«Այդ դրոշ վառելը մարտնչող ողորմելիության դրսևորում է, ՀԱՄԱՍ-ի լակոտաահաբեկչական էսթետիկան, որ մտել է մեր առօրյա, կրկնում եմ՝ անտեսանելի ձեռքով և դարձել ինչ-որ չգրված արարողակարգ, որը տեղի է ունենում Հանրապետության հրապարակում՝ պետության թողտվության պայմաններում: Պետությունն այստեղ անելիք ունի, որովհետև զոհերի հիշատակն այդպես չեն հարգում: Երկրորդը՝ այդ դրսևորումը ոչ թե ուժի դրսևորում է, այլ մարտնչող ողորմելիության, պետություն ունեցողը պետության դրոշ չի վառում, նույնիսկ, եթե այդ պետությունը թշնամական է: Նման բաներ անում են Մերձավոր Արևելքում տեռորիստական բանդաները, որոնք զբաղվում են այդ գործողությամբ՝ իրենց անզորությունից ելնելով, ինչո՞ւ են ներմուծում հայկական իրականություն այդ ամենը: Երիտասարդների ուղեղը չի կարելի մխտռել այդ աստիճանի՝ ցույց տալով, որ այդ մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է, դա խայտառակություն է, այդ 2 մետրանոց կտորի կամ սիմվոլների վրա ինքնահաստատվում են: Դա մեր թշնամիներին կամ հակառակորդներին կամ պետության վատն ուզողներին որևէ վատ բան չի կարողանում անել, և միակ բանը, որ առաջացնելու է, արհամարհանքն է և խղճահարությունը: Բայց ինչո՞ւ ենք նման զգացումներ առաջացնում մեր նկատմամբ»,- ասում է Մեհրաբյանը՝ տեսակետ հայտնելով, որ պետությունը պետք է նման գործողություններն արգելի:

Անդրադառնալով Մայր Աթոռի՝ իշխանության հասցեին հնչեցրած, այսպես ասած, նզովքներին՝ վերջինս նշում է՝ այդ ամենը կապ չունի պետական կյանքի, ժողովրդավարական հասարակության, զոհերի հիշատակը հարգելու, հարգանքի հետ առհասարակ, այդ թվում՝ ինքներս մեր նկատմամբ:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը գաղափարախոսական առանձին հոսանքների ինքնահաստատման վայր չպետք է դառնա. «Եկեղեցին այդպես էլ չի հաշտվում ՀՀ գոյության հետ: Նույնիսկ բարձրաստիճան եկեղեցականների խոսքում բաց տեքստով է ասվում, որ եթե պիտի լինի կա՛մ պետությունը, կամ եկեղեցին, ապա թող չլինի պետությունը: Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ մարդիկ իրենց գործողություններով ծառայում են այլ պետության: Նրանք հոգևորականներ չեն, շառլատաններ են, կարևոր չէ, թե ում են նզովում և ինչի համար»:

Ըստ նրա՝ ցանկացած իրավիճակ ներքաղաքական բախումներ հրահրելու համար է օգտագործվում, սակայն տեսնում ենք, որ չի հրահրվում և չպետք է հրահրվի:

«Պետությունն այստեղ անելիք ունի այդ փորձերը դադարեցնելու ուղղությամբ, որովհետև ժողովրդավարություն, այո, նշանակում է բոլոր ազատությունները, բայց ժողովրդավարություն նաև նշանակում է օրենքի գերակայություն, իսկ օրենքի պահապանը, այդ թվում՝ լեգիտիմ ուժ գործադրելու մենաշնորհային իրավունքով, օժտված է միայն պետությունը»,- նկատում է նա:

Հարցին, թե ի՞նչ հետևություններ պետք է անենք և ինչպիսի՞ երկիր ու պետություն կառուցենք, Մեհրաբյանը պատասխանում է՝ պետք է պետությունը լինի այնպիսին, ինչպես գրված է Հայաստանի Սահմանադրության առաջին կետում. «Դա պիտի լինի պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, լինի ազատ, անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական և սոցիալական պետություն, որտեղ ամեն մարդն արժևորված է, ուրիշ ավելի խելոք բան դեռ մարդկային պատմությունը չի հնարել: Միայն այդպիսի պետությունն է, որ կարող է նաև պաշտպանական և անվտանգային ունակություններ ունենալ, կյանքի որակ ապահովել, երեխա կրթել, առաջ նայել և առաջ ընթանալ, լինել զարգացած. սա է ճանապարհը, և սա է մեր պատասխանը ցեղասպանությանը, այդ թվում՝ այդ ցեղասպանությունը ժխտողներին»:

Հերմինե Կարապետյան

Տպել
2120 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ