Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

25/04/2024 schedule12:19

«Մեթոդական առումով մոտեցման մեջ խնդիր ունենք. այս ընթացքում որքան խոսել ենք կրիպտոարժույթների մասին, ըստ էության, խոսել ենք բացասական ենթատեքստով»:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ՝ օրակարգային 39-րդ հարցի քննարկման ընթացքում, որը ենթադրում է կրիպտոարժույթների դաշտի որոշակի առումով կարգավորում, ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք միշտ ասել ենք, որ դրանով հանցագործություն են անում, դրանով թմրանյութ են վաճառում, դրանով էս են անում, էն են անում, բայց էդ նույնը, կներեք, անում են նաև մեզ հայտնի ավանդական փողով, և այստեղ մենք էլի մեր բոլոր սովորությունների համաձայն՝ ուշանում ենք, սպասում ենք, տեսնենք՝ երբ ամբողջ աշխարհը հարցերի հետ հարաբերվելու նոր կուլտուրա կունենա»,- ասաց վարչապետը:

Վերջինս նաև հարցադրում արեց՝ ի վերջո, կրիպտոարժույթն ի՞նչ է՝ տեխնոլոգիական ապրանք է, ինչպիսին ժամանակին եղել է փողը և անկանխիկ փողը. «Ես, օրինակ, վաղուց և աշխատանքային և ոչ աշխատանքային ֆորմատներով արտահայտել եմ տեսակետ, որ մենք այս հարցի հետ պետք է հարաբերվենք, պետք է հարցը կարգավորենք: Մենք բոլոր տեղերում գրում ենք՝ կրիպտոարժույթ, կրիպտոարժույթ, բայց օրենսդրական կարգավորում ունե՞նք, թե դա ի՞նչ է ընդհանրապես, ի՞նչ կանոններով է աշխատում: Մենք նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի մեջ գրել ենք, որ կրիպտոարժույթ ունենաս, պիտի հայտարարագրես, բայց մեր երկրում կրիպտոարժույթն ի՞նչ է ընդհանրապես»:

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծեց՝ մեթոդական առումով սխալ է համարում, որ երբ ասում են կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում:

«Իսկ, կներեք, սովորական փողով այդ ամեն ինչը չի արվո՞ւմ: Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, ՀՀ բոլոր պետական ինստիտուտները խուճապահար նամակ են գրում, որ հեսա ամեն ինչ կքանդվի, էդ թեմայի մասին պետք չի խոսել: Ես գոնե ինձ համար այդ գծերն անցել եմ. մեր երկրի տնտեսական համակարգում կրիպտոարժույթն ի՞նչ է, մարդն իրավունք ունի՞ ունենալ, թե՞ ոչ, մեկը հաշվե՞լ է՝ մենք պետական բյուջեի ինչքան եկամուտ ենք թերհավաքագրում կրիպտոարժույթների դաշտը չկարգավորելու պատճառով: Ու այստեղ ես մեծ պրոբլեմ եմ տեսնում և ակնկալում եմ, որ Կառավարությունն ու Կենտրոնական բանկը այս ուղղությամբ վարվող աշխատանքներն արագացնեն»,- նշեց վարչապետն ու հավելեց. «Մտավախություններն ամեն տեղ են, եկեք տնից դուրս չգանք, բայց բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարա երկրի վրա կամ երկրի տակից պայթի, գոյություն չունի: Մեր բոլոր պրոբլեմները նրա մասին են, որ մենք ասել ենք՝ լավ, եկեք չանենք, որովհետև վտանգավոր է, առանց արձանագրելու, որ բան չանելուց ավելի վտանգավոր բան գոյություն չունի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
721 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին