Արծիվ ու աքաղաղ պատկերելու համար Ֆրանսիային ու Գերմանիային բան ասող չկա. Էրդողանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին

05/07/2024 schedule17:26

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) Կարգապահական կոմիտեի դիրքորոշումը՝ կապված Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի հետ, ով Ավստրիայի հավաքականի հետ ԵՎՐՈ-2024-ի 1/8 եզրափակիչ խաղում ազգայնական ժեստ էր արել։

Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովում Թուրքիայի ղեկավարին ուղեկցող լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել է, որ ոչ ոք չի քննադատում Գերմանիային համազգեստի վրա արծիվ պատկերելու կամ Ֆրանսիային՝ աքաղաղ պատկերելու համար։

«Որևէ մեկը գերմանացիներին հարցնո՞ւմ է, թե որն է իրենց համազգեստի արծվի իմաստը: Բացի այդ, ոչ ոք չի խոսում ֆրանսիացիների պատկերած աքլորի մասին և չի հարցնում, թե ինչու եք «աքլորանում»: Մերիհ Դեմիրալն այդպես ընդամենը ցույց է տվել իր ուրախությունը։ Համապատասխան անձինք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։

Նա շաբաթ օրը Հոլանդիայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի հավաքականի հերթական հաղթանակի հույս է հայտնել։

«Եթե արտառոց իրադարձություններ չլինեն, ես ներկա կգտնվեմ այս հանդիպմանը»,- ասել է Էրդողանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈւԵՖԱ-ն թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին որակազրկել է երկու խաղով:

Թուրքիայի ազգային հավաքականը դուրս է եկել Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ՝ Դեմիրալի դուբլի շնորհիվ հաղթելով Ավստրիային: Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» ներկայացնող պաշտպանը թիմի հաջորդ փուլ դուրս գալը նշել է Ավստրիայում արգելված «գորշ գայլերի ողջույնով»։

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել այդ դրվագի վերաբերյալ, և Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը ասել է. «Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում: Եվրոպան որպես ռասիզմի հարթակ օգտագործելն անընդունելի է»։

Այս սկանդալի պատճառով այսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բեռլինում Թուրքիայի դեսպանին։ Երեկ էլ Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։

Հիշեցնենք՝ այս թեմայի շուրջ աղմուկն այնքան մեծ մասշտաբների է հասել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Ադրբեջանում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) գագաթնաժողովին և որոշել անձամբ ներկա գտնվել հուլիսի 6-ին Բեռլինում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Թուրքիայի և Հոլանդիայի հավաքականների միջև կայանալիք հանդիպմանը՝ այսպիսով աջակցություն հայտնելով Դեմիրալին ու մյուսներին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է «ՈւԵՖԱ-ի կողմից այս հետաքննության անթույլատրելիության մասին» և Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքն անվանել «քաղաքական դրդապատճառներով և այլատյացությամբ»:

Տպել
847 դիտում

Կրակել են, հարվածել, նռնակ նետել․ Ֆուչիկի փողոցի զինված միջադեպի վարույթով հետախուզվող է հայտնաբերվել և կալանավորվել

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը կայցելի Հայաստան. ինչ հանդիպումներ են նախատեսված

Ucom-ը նոր մատչելի առաջարկ ունի այս ամռանը ճանապարհորդող բաժանորդների համար

Մեր համագործակցությունը հիմնված է Հայաստան-Խորվաթիա-Եվրոպական միություն սերտ գործընկերության վրա. ԱԳՆ

Բոլորի ինքնազգացողությունը վատացել է ընթրելուց հետ. ինչ են կերել ընտանիքի 7 անդամները, այդ թվում՝ մահացած երեխան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ կլինի

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը

Երևանն ու Բաքուն դեռ չեն հաստատել՝ արդյո՞ք Միրզոյանն ու Բայրամովն արդեն մեկնել են Վաշինգտոն

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. քննարկման առանցքում՝ ԶՈՒ ընթացիկ բարեփոխումները

Գորշ արջերի հաճախակի այցերը Վայոց ձոր՝ կլիմայի փոփոխության անսպասելի հետևանք. ինչ վնասներ են հասցրել նրանք

Պետք է խրախուսենք ներդրումները գիտության և տեխնոլոգիաների մեջ. Պապոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության նախարարի հետ

Գյուղացիները գոհ են, որ սահմանն արդեն հստակ է ու ընդունելի, որ այդ գծից այս կողմ ՀՀ-ն է, իսկ այն կողմ՝ չէ. Զեյնալյան

Հիմնանորոգվում է Երնջատափ-Շողակն ճանապարհի մի հատվածը, բարեկարգվում՝ քայքայված կամուրջը

Ալեն Սիմոնյանը հանդիպում կունենա Ադրբեջանի մեջլիսի նախագահի հետ

Երևանի կենտրոնում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի վարչապետ Աթալի հրաժարականը

Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի 2 մրցանակների համար հայտերի ըն­դունումը. ովքեր կարող են դիմել

Բայրամովը կրկին դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից

Հրաձգությունը մարզաձև է, որտեղ մրցակիցներն ընդհանրապես կապ չունեն, պայքարը միայն քո մեջ է. Էլմիրա Կարապետյան

Գևորգ Պապոյանը ԱՄԷ պաշտոնյաներին առաջարկել է համագործակցել Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծի շուրջ

«Արևիք» ազգային պարկում կրկին նկատվել է ընձառյուծ (տեսանյութ)

Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը․ ՆԳՆ

Մեքենաներից մեկի վարորդը Դավթաշենի կամրջի վրա վրաերթի է ենթարկել մյուսին, երբ վերջինս փոխելիս է եղել մեքենայի անվադողը

Ղազախստանում մեկնարկել են Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները

Դատախազությունն անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ. Աննա Վարդապետյանը՝ աշակերտներին

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Սյունիքի գիշերային ակումբներից մեկում

Ինչպես է ընկնում վերամբարձ կռունկը. հրապարակվել է ողբերգական դեպքից տեսանյութ

Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը մեկնել է Ալբանիա

36-ամյա տղամարդու մոտ մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ)

Ինչո՞ւ է Գալստանյանը այսքան պասեր տալիս իշխանությանը ու «վրիպում» այնտեղ, ուր փորձառություն ունեցողը չի վրիպի. Սաֆարյան

Հնդկաստանի վարչապետը ուղևորվել է Մոսկվա

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներում գազամատակարարման պլանային անջատումներ են սպասվում

Կրակոցներ Արտաշատում. 16-ամյա տղան կրակել է 18-ամյա երիտասարդի ուղղությամբ, նրանց որոնում են

«Որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել». Տիգրան Ավինյան

Հակոբ Արշակյանը 4 օրով կուղևորվի ԱՄՆ

«Մտահոգիչ է վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը». Ավինյան

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 8 աղբատար մեքենաներից 4-ը Հայաստանում են

Մաղթում եմ մասնակիցներին հաջողություն, հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ. Ավինյան

ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ