Եթե հայրական տանը աղջիկը ապահով է, պատճառ չունի շուտ գնալու. ՀՀ-ում անչափահասները հնարավոր է՝ չկարողանան ամուսնանալ

03/09/2024 schedule20:30

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է 1-2 տարով բարձրացնել ամուսնության համար թույլատրելի տարիքային շեմը։

Բանն այն է, որ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքային շեմը 18-ն է, բացառիկ դեպքերում թույլատրվում է ամուսնանալ 16, 17 տարեկանում: Ներկայացված նախագծով առաջարկվում է վերացնել բացառությունները և առհասարակ թույլ չտալ անչափահասներին ամուսնանալ:

«Կանանց աջակցման կենտրոն»-ի հանրային կապերի պատասխանատու, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ Հայաստանում դեռահասների շրջանում վաղ ամուսնությունների հետ կապված խնդիրը իսկապես շատ լուրջ է։ Նա նկատում է, որ 14 տարեկանից սկսած ամուսնությունը հանդիպում է ոչ միայն եզդիական համայնքում, այլ նաև հայերի շրջանում:

Հովհաննիսյանի խոսքով՝ վաղ ամուսնության համար տարբեր պատճառներ կարող են լինել: Լինում է, երբ ծնողներն են որոշում, որ իրենց երեխայի համար լավագույն տարբերակը ամուսնությունն է, լինում է նաև, որ դեռահասն է որոշում փախչել չափահաս տղամարդու հետ։

«Ստիպված ամուսնության դեպքեր ևս լինում են։ Օրինակ՝ հնարավոր է, որ անչափահաս աղջիկը փախուստի է դիմում միայն այն պատճառով, երբ ընտանիքում ծնողների կողմից ենթարկվում է բռնության, և այդ միջավայրից դուրս գալու միակ ելքը տեսնում է ամուսնության մեջ, սակայն նման դեպքերում հայտնվում է ավելի վատ դրության մեջ։ Ընդհանրապես, բռնությունը էական նշանակություն ունի․ եթե հայրական ընտանիքում երեխան ապրում է ապահով, նա որևէ պատճառ չի ունենում շուտ հեռանալու տնից։ Կան ընտանիքներ, որտեղ որոշումը մեծահասակներն են կայացնում, դա էլ է համարվում բռնություն երեխայի նկատմամբ»,- ասում է նա։

Վերջինս հայտնում է, որ տարբեր տարիների եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ բռնության ենթարկված կնոջ պատմությունը վաղ ամուսնության շրջանում է եղել: Հովհաննիսյանն ասում է, որ այս տարի ևս դեպքեր են եղել, երբ անգամ անչափահաս երեխաներն են դիմել Կանանց աջակցության կենտրոն․ մի դեպքում 16 տարեկան երեխան ամուսնացած է եղել ու փախել է բռնությունից, մյուսում անչափահասն ահազանգել է, որ առանց իր համաձայնության իրեն ստիպում են ամուսնանալ։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ դեռահասը ահազանգել է, որ իրեն հետապնդում են՝ առևանգելու և ստիպողաբար ամուսնացնելու միտումով:

«Մեզ դիմել էր 22 տարեկան կին, տեղափոխվել էր ապաստարան, և նրա պատմությունը ցույց տվեց, որ ամուսնացել է 15 տարեկան հասակում, ընդ որում՝ դա եղել էր նրա կամքին հակառակ։ Ամուսնությունից հետո բռնության էր ենթարկվել ամուսնու ընտանիքում և ի վերջո ստիպված էր եղել փախուստի դիմել։ Ունեցել ենք դեպք, երբ անչափահաս տարիքում փախուստի էր դիմել տղամարդու հետ, կամ ծնողների համաձայնությամբ ամուսնություն էր եղել, ու կրկին ամուսնու ընտանիքում ենթարկվել էր բռնության»,- մանրամասնում է իրավապաշտպանը:

Հովհաննիսյանը ևս մեկ ողբերգական ավարտով դեպքի մասին է հիշատակում. երբ աղջիկն ամուսնացել է 14 տարեկանում, 15-ում երեխա ունեցել, վերջում ամուսինը սպանել է կնոջը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության շրջանում ևս վաղ ամուսնությունները քիչ չեն հանդիպում. «Ունենք 21 տարեկան կին, որն արդեն երեք երեխա ունի։ Նա ամուսնացել է 16 տարեկանում։ Այս մասով մենք աշխատանքներ ենք տանում նաև ԼՂ բնակչության շրջանում, որպեսզի իրազեկենք ՀՀ իրավական դաշտի ու փոփոխությունների կառուցակարգի վերաբերյալ»։

Իրավապաշտպանը ընդգծում է, որ վաղ ամուսնությունների թեման հատկապես գյուղական համայնքներում է շարունակում մնալ սուր։ Շատ հաճախ այդ բնակավայրերում փորձում են չբարձրաձայնել խնդրի մասին, անչափահասի առևանգումը, ամուսնությունը կամ բռնության ենթարկվելու փաստը փորձում են պահել համայնքի ներսում։

Ըստ նրա՝ վաղ ամուսնության դեպքերը խնդրահարույց են այն առումով, որ անչափահասները, իրենք գտնվելով դեռահասության շրջանում, լույս աշխարհ են բերում երեխաների, բացի դրանից, նման պարագաներում հաշվի չի առնվում դեռահասի կամքը։ Շատ երիտասարդ տարիքում հղիության բազմաթիվ ընդհատումներ են գրանցվում, որը վնաս է հասցնում աղջիկների առողջությանը։

Ինչ վերաբերում է նոր նախագծին, Հովհաննիսյանը կարծում է, որ այն չպետք է մնա միայն թղթի վրա գրած։ Կարևոր է, որ երիտասարդությունն ու նրանց ընտանիքները հասկանան, թե վաղ ամուսնությունները ինչ խնդիրների են հանգեցնում, վերահսկողություն պետք է լինի նաև կրթական համակարգում, որի միջոցով կպարզվի կրթությունից դուրս մնացած աղջիկների իրական պատճառը։

Նկատենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալների համաձայն՝ 2023-2024 թվականների ուսումնական տարվա դրությամբ հանրակրթական դպրոցներում սովորում է 1319 ազգությամբ եզդի աղջիկ: 2023 թվականի ընթացքում 171 սովորող դուրս է եկել կրթական համակարգից: Ազգությամբ եզդի երեխաների՝ կրթությունից դուրս մնալու շարժը զգալի է հատկապես ավագ դպրոցներում:

Վերջին երեք տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ ազգությամբ եզդի ուսանողներից որեւէ աղջիկ չի սովորել բուհի մագիստրատուրայում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ևս տվյալներ է ներկայացրել. 2007թ.-ին ծնված, այսինքն՝ 17 տարեկան երեխաների մոտ 23 ամուսնությունից 23 երեխա է ծնվել, 56 ամուսնություն եղել է 18 տարեկաների շրջանում։ 16 տարեկան էլ 2 հոգի է երեխա ունեցել։

Մերի Խաչատրյան

Տպել
4721 դիտում

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել է Ռոբերտ Քոչարյանը, երբ ԼՂ-ն որպես կողմ դուրս բերվեց բանակցություններից. Մեհրաբյան

Էջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Վարչապետը Միխայել Ռոթի հետ հանդիպմանը կարևորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը

ԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում երկկողմ հարաբերությունները

Մհեր Գրիգորյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները

Քրեական ենթամշակույթ կրող վանաձորցին համաքաղաքացուն սպառնալով դրդել է իր համար զենք գնել. 2 անձ կալանավորվել է

Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում է. ինչ աշխատանքներ են առաջարկվում

Հանդիպել են ԱՄՆ նախկին կոնգրեսական Ջեքի Սփիըրն ու Աննա Հակոբյանը (տեսանյութ)

ԼՂ-ն հայաթափելու ծրագիրն իրականացվեց միջազգային հանրության աչքի առաջ և առանց հետևանքների. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ, որակի ստանդարտների հետ կապված խնդիր չունենք. Պապոյան

Եվրախորհրդարանը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին

Փեզեշքիանը ուղերձներ է հղել ՀՀ վարչապետին և նախագահին

«BMW»-ն բախվել է թիվ 13 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա՝ եզրաքարին ու ծառին (լուսանկար)

Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում. ՆԳՆ-ն զգուշացնում է

Պապիկյանն ու Սլովակիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում 2 երկրի միջև համագործակցության հեռանկարները

Արդյո՞ք բլոգերները պետք է հարկ վճարեն. պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն (տեսանյութ)

Վարչապետը և Իվա Պետրովան անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային, հարկային և արժութային քաղաքականությանը

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանի կողմից նոր Սահմանադրություն գրելու որոշում կա. արդարադատության նախարարություն

Պուտինը Սանկտ Պետերբուրգում այցելել է ԱԹՍ-ներ և էլեկտրոնային պատերազմի համակարգեր արտադրող ձեռնարկություն (տեսանյութ)

COP29-ի բոլոր մասնակիցները պիտի Բաքվին կոչ անեն ազատ արձակել երկրում պահվող պատանդներին. ԵԽ պատգամավոր

Բուդապեշտում Դանուբը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով Հունգարիայի խորհրդարանի շենքը (տեսանյութ)

ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը վերջին տարիներին խթանում է հարաբերություններն աֆրիկյան երկրների հետ. նախագահը ընդունել է Սիերա Լեոնեի դեսպանին

ՀՀ-ում միջազգային չափանիշների կիրառությանը նախապատրաստվելու համար անցումային փուլի անհրաժեշտություն կլինի

Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները

«Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է. հայտնի է՝ երբ է վերջին եթերը

Բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ, ծեծել, քաշել մազերից. բերման է ենթարկվել ծանր հանցանքներ կատարելու համար կասկածվողը

Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները

Երևանում նախատեսվում է բացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն

Ներկայացվել են Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման ցանց ստեղծելու նախապատրաստական աշխատանքները

Գործերը Հայաստանում ցուցադրելու երազանքի մասին Ետուարտ Սագաեանը բարձրաձայնել էր Աննա Հակոբյանի Հունաստան այցի ժամանակ

Ուղևորն ու ավիաընկերության աշխատակիցները հարվածել են միմյանց, հայհոյել. վիճաբանության մասնակիցները ձերբակալվել են

Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկին և ևս 6 անձի մեղադրանք է առաջադրվել

Հպարտ եմ, որ կարողացել ենք գրասենյակ հիմնել Հայաստանում. Պետեր Լունդբերգը՝ Ռուստամ Բաքոյանին

Ռուբեն Ռուբինյանը Միխայել Ռոթի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը

Ռուսական բանակի կազմում գործող «Արբատ» ստորաբաժանումը զբաղված է ՀՀ-ում զինված հեղաշրջման կազմակերպմամբ. Առաքելյան

Երևանի ավագանին շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ է սահմանել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Դոնալդ Թրամփը անակնկալ այցելել է բար, ներկաներին բուրգեր հյուրասիրել, իսկ հաշիվը վճարել կրիպտոարժույթով