Հանուն ինչի են փողը մսխում

20/01/2013 schedule09:44

Բայց հիասթափություն է սպասում բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե կայք այցելելով` լուրջ տեղեկատվություն են գտնելու մեր մեծերի կյանքի ու ստեղծագործության մասին: Պետական աջակցությամբ պատրաստված այդ կայքում ընդամենը ժլատ կենսագրական տվյալներ են, եւ բացարձակ ոչինչ նրանց ստեղծագործություններից: Եղած տեքստերն էլ բառացիորեն վերցված են այս կամ այն կայքից:

Այսպես, օրինակ, www.writers.am կայքում կարդում ենք. «Վահան Թեքեյանը ծնվել է 1878 թ հունվարի 21-ին Կ.Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896թ, որպես առեւտրական պաշտոնյա, մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում է Եգիպտոսում: Այստեղից անընդհատ աշխատակցում է արեւմտահայ պարբերականներին, իսկ 1905 թ-ից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած  «Շիրակ»  պարբերականի շուրջը»: Այդ ամենը, սակայն, միեւնույն շարադրանքով կարելի է գտնել Վիքիպեդիայում: Այն է` « Ծնվել է 1878 թ հունվարի 21-ին Կ.Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896թ, որպես առեւտրական պաշտոնյա, մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում է Եգիպտոսում: Այստեղից անընդհատ աշխատակցում է արեւմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը»: Կամ` «Նրա իսկական անունը Գուրգեն Աճեմյան էր: Ծնվել էր Վան քաղաքում 1903թ. եւ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ապրել էր շատ թե քիչ անհոգ մանկություն: Բայց պատերազմը փոխեց, ինչպես ամբողջ արեւմտահայության, այնպես էլ վանեցիների ճակատագիրը»,- կարդում ենք Findarmenia.com կայքում: «Նրա իսկական անունը Գուրգեն Աճեմյան էր: Նա մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ապրել էր շատ թե քիչ անհոգ մանկություն: Բայց պատերազմը փոխեց, ինչպես ամբողջ արեւմտահայության, այնպես էլ վանեցիների ճակատագիրը»,- սա էլ writers.am-ի տարբերակով:

Ահա այսպիսի լուրջ աշխատանքն է տարվել writers.am-ը կյանքի կոչելու համար: Նշենք, որ այս նախաձեռնությունը «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական հասարակական կազմակերպությանն է: Երբ դրա տնօրեն Էդուարդ Լեւանյանից հետաքրքրվեցինք, թե ինչում է կայացել մշակույթի նախարարության աջակցությունը, նա պատասխանեց, որ այդ գերատեսչությունն իրենց կազմակերպությանը գումար էր տրամադրել` «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012»-ի շրջանակներում Բացօթյա ընթերցանության փառատոն կազմակերպելու համար: Գումարի մի փոքր մասն ավելացել էր, եւ կազմակերպության անդամներն առաջարկել են դա օգտագործել հայ գրողների մասին կայք ստեղծելու նպատակով: Նախարարությունը համաձայնել է: Թե որքան գումար են իրենք ստացել, եւ որքանն է դրանից ավելացել, Էդուարդ Լեւանյանը չմանրամասնեց` նշելով, որ ինքն այդ տվյալներին չի տիրապետում: Խոստացավ ասել մի քանի օրից: Նա պատմեց, որ իրենց կայքի թիվ մեկ նպատակն է` արտասահմանցիներին ցույց տալ, թե ինչու էր Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք: Իսկ արդյոք կենսագրական մի քանի տվյալներով հնարավո՞ր է ճանաչել գրողին: Լեւանյանը համամիտ է, որ հնարավոր չէ, դրա համար էլ, ըստ նրա, կայքը համալրվելու է: «Մեր կայքը այսքանով չի սահմանափակվելու, ինֆորմացիան պարբերաբար համալրվում է: Տեղեկություններ կլինեն ժամանակից գրողների մասին եւ հղումներ դեպի այն մարդկանց ստեղծագործությունները, ովքեր արդեն կան կայքում: Մտածում ենք` այդ ստեղծագործությունները կայքում տեղադրե՞նք, թե՞ հղում տանք դեպի այլ կայքեր: Կարծում ենք` հղում կտանք, որպեսզի հեղինակային իրավունքի եւ այլ խնդիրների առջեւ չկանգնենք»,- նկատեց ՀԿ տնօրենը: Հարցրինք` դեռեւս նման խնդիրներ չե՞ն ծագել` հաշվի առնելով, որ writers.am կայքում առկա նյութը ամբողջովին այսուայնտեղից է վերցված: «Չէ, նման խնդիրներ դեռ չեն ծագել, բայց եթե ծագեն, ապա մենք մեծ հաճույքով այդ հեղինակների անունները կարող ենք նշել, քանի որ այդ կենսագրությունները հավաքվել են 10-15 կամավորների կողմից»,- ասաց նա:

ՀՀ մշակույթի նախարարությունից եւս փորձեցինք պարզել` որքա՞ն գումար է տրամադրվել  «Ֆլեշմոբ Դիվիզիա» հասարակական կազմակերպությանը: Ամբողջ երկու օր այստեղից ոչ մի պատասխան չստացանք: Եւ այսպիսով, ստացվում է, որ մեր աղքատ երկրի բյուջեում հնարավոր է գումարներ գտնել հազարումի դատարկությունների համար, իսկ դրա դրդապատճառների մասին կարելի է միայն ենթադրել:

Տպել
606 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ