Տուգո մականվամբ ԲՀԿ-ական նախկին պատգամավորը կրակել է իր «Բերետայով»

02/09/2014 schedule17:13

Երեւանում հերթական կրակոցներ են հնչել: Այս անգամ՝ օգոստոսի 29-ին, Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում գտնվող «Էլիտ Ռենտա Քար» ՍՊԸ-ի գրասենյակում: Կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է, իսկ կրակոցների հետեւանքով վիրավորված 51-ամյա Սուրեն Իսահակյանը  տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես նշվում է, որ Սուրեն Իսահակյանին  Թումանյան  փողոցում գտնվող «Էլիտ Ռենտա Քար» ՍՊԸ-ի գրասենյակում կրակել եւ վնասվածք է պատճառել 53-ամյա Արսեն Ավագյանը: «Օգոստոսի 29-ին՝ ժամը 20.20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնկի շրջանի հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը Թումանյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1963թ. ծնված Սուրեն Ի.-ին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի եւ քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 6/2 հասցեում գործող մի ՍՊԸ գրասենյակում Սուրեն Ի.-ին իր «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել եւ վնասվածքը պատճառել է 1961 թ. ծնված Արսեն Ա.-ն, որն անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 30-ին՝ ժամը 00.55-ին, ներկայացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն: Ատրճանակն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության, նշանակվել են փորձաքննություններ: Արսեն Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը. պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով):

Քրգործի շրջանակներում ձերբակալված,  Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, մասնագիտությամբ իրավաբան  53-ամյա Արսեն Ավագյանը «Աստաֆյան» ՖԲԸ-ի նախագահն է (հայտնի է «Տուգո» մականվամբ) եւ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր. նա պատգամավոր է դարձել 2007-ի մայիսի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով, իսկ 2012-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Էլիտ Ռենտա Քար» ՍՊԸ-ն նույնպես պատկանում է Արսեն Ավագյանին: Մեր այցելության ժամանակ գրասենյակում բացի պահակից ոչ ոք չկար: Նա մեր զրույցում ասաց. «Կրակոցների օրը մենք այստեղ չենք եղել ու չգիտենք, թե ինչ է եղել: Հիմա, ինչպես տեսնում եք, գրասենյակում մարդ չկա: Ես ոչ մեկին չեմ ճանաչում ու չգիտեմ, թե ոնց է եղել»: Մեր այն հարցին, թե ո՞ւմ է պատկանում այս գրասենյակը, պահակը պատասխանեց՝ Արսեն Ավագյանին: Ձորաղբյուրի գյուղապետ Արայիկ Մուքայելյանը երեկ մեր զրույցում ասաց, որ Ավագյանը իրենց գյուղում բնակարան ունի, բայց այնտեղի բնակիչ չէ, քաղաքում է բնակվում: Նրա մասին գյուղապետը միայն այն գիտի, որ ամուսնացած է, իսկ հայրն էլ՝ ծանր հիվանդ:

Կրակոցի հետեւանքով ծնկի շրջանում հրազենային վնասվածքով  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» տեղափոխված Սուրեն Իսահակյանի վիճակը գնահատվում է բավարար: Վերջինս գտնվում է բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքում: Մեր այցելության ժամանակ նա բացատրություն էր տալիս սույն գործը քննող քննիչին: Իսահակյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ մոտ 2 ժամ է, «սոված-ծարավ» հարցաքննվում է եւ ի վիճակի չէ խոսել: «Ես լավ եմ, ընկել եմ, ոտքս վնասվել է»,- հավաստիացրեց նա:

Նկատենք սակայն, որ Սուրեն Իսահակյանը ոչ թե ընկել ու ոտքն է ջարդել, այլ ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք. այսպես նա խուսափում է խոսել թե՛ Արսեն Ավագյանի եւ թե՛ կրակոցների մասին: Հիվանդանոցում էլ Իսահակյանը հայտարարել էր, որ Թումանյան-Խանջյան փողոցում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին: Ըստ լրատվական կայքերի տեղեկությունների, Ավագյանի եւ Իսահակյանի միջեւ վեճը ֆինանսական խնդիրների շուրջ է եղել:

Ի դեպ, մի քանի ամիս առաջ էլ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ Հրազդան քաղաքում վիճաբանություն էր սկսվել, որի ընթացքում պատգամավորը իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել էր վիճաբանողներից մեկի գլխին, պատճառել մարմնական վնասվածք, այնուհետեւ մեկ անգամ էլ կրակել է գետնին: ՀՀ ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել էր քրգործ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն,  որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-7 տարի ժամկետով): ՀՀ ոստիկանությունից երեկ, ի պատասխան մեր հարցին, ասացին, որ սույն գործով  նախաքննությունը շարունակվում է: Ձերբակալվածներ չկան: 

Տպել
1950 դիտում

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է