Իսկ Ծառուկյանն ու Բաղդասարյանը դեռ Ազգային անվտանգության խորհրդի անդամներ են

31/10/2014 schedule17:30

Նկարում պատկերված շենքը Ազգային անվտանգության խորհրդի վարչական շենքն է: Այն կառուցվել է մեկ տարում՝ 2008-2009 թվականներին: «Հոյակերտ կառույցը», ինչպես բացելու հանդիսավոր արարողության ժամանակ այն անվանել էր Անվտանգության խորհրդի այլեւս նախկին քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, կառուցվել է 600 միլիոն դրամով: Սույն թիվը հրապարակել է ԱԱԽ այն ժամանակվա աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը: Վեց ամիս է, սակայն, Ազգային անվտանգության խորհուրդը լիակատար անգործության է մատնված: «Ինչի, անվտանգության խորհուրդը գործո՞ւմ է»,- երեկ կեսկատակ-կեսլուրջ ասում էին տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, երբ փորձում էինք ինչ-որ բան ճշտել ԱԱԽ-ի վերաբերյալ: Հիշեցնենք, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը զբաղեցրած այդ պաշտոնից հրաժարական տվեց այս տարվա ապրիլի 25-ին: Այս ընթացքում ԱԱԽ քարտուղարի տարբեր անուններ են շրջանառվել: Պաշտոնը, սակայն, առ այսօր թափուր է մնում: Այդուհանդերձ, Արթուր Բաղդասարյանը, որ այս տարվա ապրիլին հայտարարեց իշխող կոալիցիան լքելու եւ ընդդիմության շարքերն անցնելու մասին, մինչ այժմ շարունակում է մնալ անվտանգության խորհրդի անդամ եւ այդ պաշտոնից հրաժարական չի տվել: ԱԱԽ անդամ է շարունակում մնալ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Սերժ Սարգսյանը վերջին անգամ ԱԽ նիստ է հրավիրել այս տարվա փետրվարի 25-ին: Իսկ ամռանը, երբ Հայաստանը պատերազմի վերսկսման վտանգի առջեւ էր, Անվտանգության խորհուրդը երեւի հանգստանում էր:

                                        ***

Ուղիղ կես տարի է անցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո:

Այս տարվա ապրիլի 25-ին Բաղդասարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ էլ հայտարարեց իր հրաժարականի մասին: Կես տարի է, փաստորեն, սույն պաշտոնը թափուր է: Ու եթե կարող է վեց ամիս թափուր մնալ, գուցե այդ պաշտոնը այնքա՞ն էլ անհրաժեշտ չէ մեր պետությանը: Եւ ինչո՞վ է հիմա զբաղված Անվտանգության խորհուրդը եւ ինչ է արել անցած վեց ամիսների ընթացքում: Անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը վերջին անգամ ԱԱԽ նիստ է հրավիրել այս տարվա փետրվարի 25-ին: ԱԱԽ պաշտոնական կայքում էլ վերջին հաղորդագրությունը տեղադրված է ապրիլի 25-ին՝ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի օրը եւ հենց այդ հրաժարականի մասին է: Սույն կառույցը, ըստ էության, ստեղծվեց 2008 թվականին, երբ Մարտի 1-ից հետո Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիրը» իշխանական կոալիցիայի մաս կազմեց: Եւ անմիջապես էլ սկսվեց Անվտանգության խորհրդի շենքի շինարարությունը: Շատ կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը մեկ տարում, Բաղրամյան 24 հասցեում՝ նախագահական նստավայրի հարեւանությամբ, կառուցվեց եռահարկ մի շենք, որը դարձավ Արթուր Բաղդասարյանի նստավայրը: ԱԱԽ վարչական շենքը մեծ շուքով շահագործման հանձնվեց 2009 թվականի հուլիսի 10-ին: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը եւ բարձրաստիճան այլ անձինք: Այդ նույն օրը Ազգային անվտանգության խորհրդի այդ օրերի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԱԱԽ շենքի կառուցման համար մեկ տարվա ընթացքում ծախսվել է 600 միլիոն դրամ: Մինչ այդ Անվտանգության խորհուրդը գործում էր նախագահական նստավայրում եւ անգամ աշխատակազմ չուներ: Արտաշես Ավոյանը նույն օրը լրագրողներին հայտնեց նաեւ, որ խորհուրդը կունենա 90 աշխատակից: Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո, սակայն, նրա կողմից ԱԱԽ աշխատակազմում աշխատանքի ընդունված մի քանի կադրեր նույնպես դուրս եկան աշխատանքից: Երեկ, երբ փորձում էինք ճշտել, թե այս պահին քանի՞ հոգանոց աշխատակազմ ունի ԱԱԽ-ն եւ արդյո՞ք բոլոր հաստիքները զբաղված են, ու մի շարք այլ հարցեր ճշտել, այդ թվում՝ ինչո՞վ է այսօր զբաղված Խորհուրդը, ԱԱԽ Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը հայտարարեց, թե ԱԱԽ-ն համակարգում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Ինքը հանրապետությունում չէ, ես չեմ կարող հիմա ձեզ այդպիսի տվյալներ տրամադրել, գրավոր դիմեք, ես կհամաձայնեցնեմ: Ինչպես ամեն մարմնում, մեր տվյալներն էլ գրիֆի տակ են»,- ասաց Թանանյանը: Ի դեպ, ԱԱԽ-ն անգամ մամուլի խոսնակ չունի եւ որեւէ հարց ճշտելիս լրագրողները չգիտեն, թե ում դիմեն: Շենք մուտք գործելու մասին խոսելն էլ ավելորդ է: Այն հսկվում է Պետական պահպանության վարչության կողմից: ԱԱԽ ընդհանուր բաժնի պետ Ռուզան Մակարյանը փոխանցեց, որ շենք մտնելու համար անհրաժեշտ է նախօրոք գրություն գրել, համաձայնություն ստանալ, այլապես հնարավոր չէ ներս մտնել: Ավելին, երբ մեր թղթակիցը ցանկանում էր նկարել ԱԱԽ վարչական շենքը, այն հսկող ՊՊՎ աշխատակիցներից մեկը որոշել էր, որ դա էլ չպետք է թույլ տա: Շենքի նկարը, մենք, իհարկե, ունեցանք, միայն անհայտ մնաց, թե ինչո՞վ են զբաղված այդ շենքի ներսում, թեեւ առանց դրա էլ ամեն ինչ պարզ է. համենայնդեպս, կառույցի պաշտոնական կայքը շատ բանի մասին է խոսում: Այնինչ, պետական բյուջեից ԱԱԽ-ին բավական պատկառելի գումար է հատկացվում: Մասնավորապես, 2015 թվականի պետական բյուջեի նախագծով, նախատեսվում է ԱԱԽ-ին հատկացնել 470 միլիոն 939 հազար 500 դրամ, որից՝ 22 միլիոնը ներկայացուցչական ծախսեր են, 337.4 միլիոնը՝ աշխատավարձ, 48 մլն 330 հազար նախատեսված է գործուղումների համար, 11.5 մլն՝ տրանսպորտային նյութերի, 5.8 մլն՝ գրասենյակային նյութերի, եւ այլն: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2011թ-ի բյուջեով Անվտանգության խորհրդի միայն «Աշխատակազմի պահպանում» հոդվածով նախատեսված է եղել Խորհրդին հատկացնել 324 միլիոն 638 հազար դրամ: Երեկ, երբ փորձում էինք իշխող հանրապետականներից ճշտել, թե արդյո՞ք ավելորդ չէ Անվտանգության խորհրդի գոյությունը, մանավանդ, որ այդ կառույցն արդեն կես տարի է քարտուղար չունի, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Նախ, Անվտանգության խորհուրդը, որպես այդպիսին, գործում է խորհրդի ղեկավարի հրահանգներով: Եթե քարտուղարը դեռ նշանակված չէ, չի նշանակում, որ այս կառույցը չպետք է գործի, որովհետեւ կառույցը ավելի ամբողջական է, ավելի լայն նպատակների համար է, եւ կարծում եմ, նաեւ պետք է հաշվի առնենք, որ բավականին լուրջ կառույց է եւ լուրջ դերակատարում ունի նաեւ ԱԱԽ քարտուղարի պաշտոնը: Միգուցե նաեւ դա է պատճառը, որ որոշակի առումով դեռեւս հետաձգվում է այդ պաշտոնում նշանակումը»: Կարո՞ղ եք հիշել ԱԱԽ-ի արած վերջին գործողությունը, քայլը, ինչ-որ բան՝ հարցին Սահակյանը պատասխանեց. «Դրանք տարբեր են լինում, մենք գիտենք, որ հանդիպումներ են լինում իրենց մյուս գործընկերների հետ, քննարկումներ են լինում, եւ կարող է նաեւ ոչ հրապարակային լինել: Հետեւաբար, կարծում եմ, պետք չէ դա առանձնացնել եւ դրա մեջ ինչ-որ բաներ գտնել»: ՕԵԿ-ականներն ընդհանրապես չէին ցանկանում խոսել այս թեմայով: Մեր հարցին՝ արդյո՞ք ավելորդ չէ ԱԱԽ-ի գոյությունը, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Մենք այդ ինստիտուտի հետ կապ չունենք»:

Տպել
3683 դիտում

Շատ խորհրդանշական է ուղղափառ եկեղեցու զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վենցյանը, Աշոտյանը, Միհարն Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են