Ինչպես ՀՀԿ-ն քցեց Պալաչին

14/05/2015 schedule18:30

Աբովյանում երեկ անակնկալ զարգացումներ են տեղի ունեցել: Առավոտյան Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ) է զանգահարել Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Արամ Հարությունյանը եւ հայտնել, որ նրան հեռացնում են ՀՀԿ-ից:

Իշխող Հանրապետականը հունիսի 7-ին նշանակված Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գեւորգյանին: ՀՀԿ-ականները երեկ խուսափում էին պատասխանել, թե ինչո՞ւ «քցեցին» իրենց նվիրյալ կուսակցին: Պալաչը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ չի հանելու թեկնածությունը: 

- Պարոն Հարությունյան, ի՞նչ է նշանակում ձեր հեռացումը, ինչո՞ւ ՀՀԿ-ն այսպես վարվեց ձեզ հետ:

- Այդ հարցը իրենց տվեք, թող իրենք պատասխանեն, թե ինչու են այսպես անում:

- Դուք ձեր ենթադրությունները չունե՞ք:

- Չգիտեմ, ի՞նչ պատասխանեմ:

- Այնպիսի տպավորություն է, որ այն ժամանակ, երբ իշխանությունը խնդիր ուներ Գագիկ Ծառուկյանի հետ, օգտագործեց ձեր հակասությունները նրա դեմ, հիմա, երբ իրենք արդեն հաշտվել են, դուք իրենց, ըստ էության, էլ պետք չեք, ու հիմա այսպես են վարվում ձեզ հետ, չե՞ք կիսում այս կարծիքը:

- Թե ՀՀԿ-ն ինձ ինչ է տվել եւ ես ՀՀԿ-ին ինչ եմ տվել՝ թողնում եմ մեր քաղաքի բնակչության դատողությանը, չեմ ուզում ՀՀԿ մասին խոսել, ես փոքր մարդ եմ, թող իրենք պատասխանեն այդ հարցին, թե ինչո՞ւ են ինձ հեռացրել: Հեռացնողները լավ գիտեն՝ ես ինչ եմ արել Աբովյան քաղաքում իրենց համար, ու ես էլ արդեն լավ իմացա՝ իրենք ինձ համար ինչ արեցին:

- Իսկ իրենք ձեզ տեղյակ պահե՞լ են այդ մասին:

- Այո՛, տեղյակ են պահել, որ հեռացնում են, ես էլ ասացի՝ կամքը ձերն է, հեռացրեք:

- Պատճառը չե՞ն ասել:

- Պատճառը, ախր... ես արդեն առաջադրվել եմ Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու, մնացածը իրենց հարցրեք:

- Հնարավո՞ր է ինչ-որ պահից հանեք ձեր թեկնածությունը, թե՞ որոշել եք մինչեւ վերջ գնալ:

- Չէ, ի՞նչ հանելու մասին է խոսքը, ես ինչո՞ւ պետք է հանեմ իմ թեկնածությունը: Ես քաղաքացի եմ, ես էլ իրավունք ունեմ մասնակցել քաղաքապետի ընտրություններին:

- Չե՞ք փորձելու ավելի բարձր մակարդակով բացատրություն ստանալ:

- Ես փոքր մարդ եմ, որ բացատրություն ստանամ, դա թողնում եմ նրանց խղճին: Նորից եմ կրկնում, ես ՀՀԿ համար ոնց եմ աշխատել՝ իրենք դա լավ գիտեն, ՀՀԿ-ն ինձ համար ոնց է աշխատել՝ դա այսօր շատ լավ երեւաց: Մնացածը՝ ասելիք չունեմ: Ես առաջադրվել եմ քաղաքապետի թեկնածու եւ փորձելու եմ նորմալ, քաղաքակիրթ ճանապարհով ընտրություններին մասնակցություն ցուցաբերել, որպեսզի մեր քաղաքը վերջապես ընտրված քաղաքապետ ունենա:

- Ձեզ ո՞վ տեղյակ պահեց, որ հեռացնում են, Կոտայքի մարզային կառույցի ղեկավարը՞:

- Այո՛, Արամ Հարությունյանը:

- Տեւական ժամանակ առաջ (2012թ.), երբ ձեր հարաբերությունները Ծառուկյանի հետ ծայրահեղ լարված էին, «ՀԺ»-ն ձեզ հարցրել էր՝ մտավախություն չունե՞ք, որ Ծառուկյանն ու իշխանությունները կհաշտվեն ու վերջում դուք պրոբլեմ կունենաք: Դուք ասացիք՝ ոչ: Հիմա, փաստորեն...

- Ես էլի պրոբլեմ չունեմ: Ծառուկյանին ու իշխանություններին ես ցանկանում եմ, որ միշտ հաշտ ու համերաշխ լինեն: Ես հաստատ ինչ-որ մեկի հակասությունից օգուտ քաղող տղա չեմ, ես ցանկանում եմ, որ ոչ մեկ իրար հետ չկռվի, չվիճի: Ինչ վերաբերում է ինձ, ես անում եմ այն, ինչը կաներ նորմալ մտածող քաղաքացին:

- ՀՀԿ-ից ձեզ առաջարկ եղե՞լ է, որ չառաջադրվեք:

- Նման հարցերի... չէ, ինձ նման բան չի ասվել:

- Հարցնում եմ, որովհետեւ ՀՀԿ տարածքային կառույցը որոշում էր կայացրել, որ Վահագն Գեւորգյանին պիտի սատարի, միգուցե կուսակցական որոշմանը չենթարկվելու պատճառով են ձեզ հեռացրել:

- Ես հենց սկզբից էլ ասել եմ, որ ինքնառաջադրվելու եմ: Ես ՀՀԿ անունից չեմ խոսել ոչ մի անգամ, այնպես որ՝ դա իրենց խնդիրն է, թե ինչ են ուզում անել:

- Հիմա ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

- Շատ բարձր, մենք հաստատ պաշտպանելու ենք մեր ձայները: Ես հիմա ուզում եմ միայն, որ ընտրությունները անցնեն քաղաքակիրթ, հարգենք միմյանց բոլոր թեկնածուներով, ով ունի հովանավոր, հարգենք նույն այդ հովանավորին, բայց կյանքում հանկարծ թույլ չտանք որեւէ ավելորդություն մեկս մեկիս հանդեպ: Իմ կոչը դա է Աբովյանի բոլոր բնակիչներին, ես կոչ եմ անում՝ չտրվել պրովոկացիաներին, հարգանք ցուցաբերել բոլորի հանդեպ, որովհետեւ պետք է վերջացնենք թշնամությունը, լարվածությունը: Ընտրությունները լինելու են ընդամենը 1 օր, իսկ մենք պիտի ապրենք, աշխատենք այս քաղաքում: Դրսի ուժերը, որոնք կփորձեն տեղի բնակիչներին լարել, իրենց մոտ դա չի ստացվի: Ես կանեմ ամեն ինչ, որ այդ մարդկանց այդ կեղտոտ քայլերը չունենան հաջողություն:

- Չե՞ք կարծում, որ ձեզ ՀՀԿ-ից հեռացնելով՝ իրենք, ըստ էության, փորձում են Գագիկ Ծառուկյանին ցույց տալ, որ ինքը այդտեղ որեւէ խնդիր չունի, այդ մարզը թողնում են նրա լիակատար տիրապետության տակ:

- Մարզը Գագիկ Ծառուկյանի սեփականությունը չէ, ոչ մեկի սեփականությունն էլ այս մարզը չէ: Սա քաղաք է, որ ուզում է այս անգամ ունենալ անկախ, ժողովրդի կողմից իրոք ընտրված քաղաքապետ: Իմ խնդիրը դա է: Ինչո՞ւ են մարդիկ այդքան անհանգստանում: 

Երեկ Աբովյանում առաջադրվել էր 4 թեկնածու՝ Արթուր Հարությունյանը, Վահագն Գեւորգյանը, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը եւ Սամվել Հակոբյանը: Բոլորն էլ անկուսակցական են: Առաջադրումների վերջնաժամկետը մայիսի 17-ն է:

Տպել
3881 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)