Կոստանյանը լրիվ խառնել էր սաղ

22/05/2015 schedule12:49

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ մի քանի ժամ շարունակ երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից դասախոսություն էր կարդում՝ փորձելով ինքնակայանալ:

Ընթացքում այնքան ոգեւորվեց իր ժեստիկուլյացիաներով, խրոխտ տոնայնությամբ եւ ԱԺ ամբիոնի առջեւ ընդունած արտիստական կեցվածքով, որ անգամ հայտնի քրեական գործերը խառնեց իրար:

Կոստանյանի եւ պատգամավորների հարցուպատասխանի երեկվա գլխավոր թեման Լիսկան էր: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Կոստանյանը Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013-ի հունիսի 2-ին տեղի ունեցած արյունալի դեպքերից հետո ի սկզբանե ստանձնել է հովանավորչությունը եւ խախտել բազմաթիվ քրեադատավարական նորմեր, միջադեպից մի քանի օր անց՝ չունենալով փորձաքննության տվյալներ, հայտարարել, թե ինչ է տեղի ունեցել: «Դա ձեր կանխակալ դիրքորոշումն էր եւ հովանավորչության փաստացի դրսեւորում»,- ասաց Փոստանջյանը: Կոստանյանն ասաց, թե պատգամավորը զգույշ չէ իր արտահայտություններում: «Մի անգամ կարդայիք բոլոր որոշումները գործի վերաբերյալ, հաստատ այդ հայտարարությունները չէիք անի: Բոլոր որոշումների մեջ ամեն կետի վերաբերյալ կա սպառիչ պատասխան: Ուղղորդման հետ կապված ես վիճելիության խնդիր երբեք չեմ տեսել: Մինչեւ Գորիս գնալը ես անմիջապես գնացել եմ հոսպիտալ, տեսել եւ զրուցել եմ Արտակի հետ: Անմիջապես, երբ գիշերը դեպքը եղավ, առավոտյան 9-ին հոսպիտալ եմ գնացել: Արտակ Բուդաղյանը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել, թե ով է եղել դեպքի վայրում՝ ինչքան ինքը հիշում էր»: Փոստանջյանը հակադարձեց, որ դատախազն անընդհատ էլ միջամտում է նախաքննական մարմնի գործունեությանը՝ իր խտրական որոշումներով: Նա նաեւ հարցրեց. «Ինչո՞ւ չեք գնում ռազմաբազա եւ ձերբակալում Վալերի Պերմյակովին եւ հանձնում հայ իրավապահներին»: Կոստանյանն ասաց, թե ՀՀ-ի եւ ՌԴ-ի իրավապահների համար սա աննախադեպ իրավիճակ է: «Վարույթի փոխանցման եւ դրանից բխող հետեւանքների հետ կապված այս պահի դրությամբ ես չեմ կարող ավելին ասել։ Շատ կոպիտ ասած՝ ոնց որ ունենաս մի հիվանդ, որի հիվանդությունը անգամ գրքերի մեջ նկարագրված չէ։ Դրա բուժման մեխանիզմները պետք է դեռեւս քննարկել։ Աննախադեպ վիճակ է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի պրակտիկայի համար։ Հիմա մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք, որպեսզի լուծումը լինի միայն միջազգային իրավունքին համապատասխան»,- ասաց Կոստանյանը։ Փոստանջյանը նշեց, որ Պերմյակովի ձերբակալությունն օրինական չի եղել եւ այդ անօրինականությունը դատախազը պետք է վերացներ՝ պատասխանատվության կանչելով ԱԱԾ աշխատակիցներին, ոստիկանությանը եւ այլն: Այնինչ, չի արել, եւ ինքը հաղորդում է ներկայացրել անգործության մասին, որին ընթացք չի տրվել:

ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիոսյանը դատախազին հորդորեց հստակ հայտարարել, որ այդ անձը կպատժվի, եթե այդ հանցագործությունը կատարել է, որպեսզի Սուրիկ Խաչատրյանի հետ կապված հասարակական ընկալման առումով խնդիրներ չառաջանան: ««Ապացուցվե՞ց անձի մեղավորությունը, անձի մասնակցությունն այդ հանցագործությանը՝ դատի կտամ ցանկացածին: Ապացուցվե՞ց, որ անմեղ է՝ ինչ հասարակական ընկալում, ինչ պահանջ, ինչ կարծիք ուզում է լինի՝ երբեք դատի չեմ տա: Բայց եթե ապացուցվեց՝ ցանկացածի քրեական պատասխանատվության կենթարկեմ: Կոնկրետ այս դեպքո՞ւմ էլ ապացուցվեց՝ ես եմ մեղադրանքը պաշտպանելու: Ապացույցները ձեռք բերվեց՝ դատի կտամ ցանկացածի՝ Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի: Հանգիստ եղեք, ես այդ խնդիրը չունեմ»,- մատը թափ տալով՝ ինքնավստահ տոնով հայտարարեց դատախազը: Այլ բան է, որ իրավապահներն ամեն ինչ արել եւ անում են, որ այդ ապացույցները կոծկվեն եւ Լիսկայի հանցագործությունները չբացահայտվեն:

Մի շարք պատգամավորներ Կոստանյանին ինքնադրսեւորվելու հնարավորություն տվեցին՝ համապատասխան հարցեր տալով նրան: Մի շարք պատգամավորների հարցերին պատասխանելիս էլ դատախազը պարզապես դեմագոգիայով էր զբաղված: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը դժգոհեց. «Տպավորություն է, որ դուք թեկնածուական թեզ եք պաշտպանում, ոչ մի հարցի կոնկրետ չեք պատասխանում»: Երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ մամուլը հեղեղված է չարաշահումների ու թալանի մասին նյութերով, եւ հարցրեց՝ եթե Սերժ Սարգսյանի կողմից չեք ուղղորդվում, ինչո՞ւ չեք արձագանքում դրանց, խոսքը, օրինակ, «Նաիրիտի» 30 միլիոն դոլարի թալանի, ՀԷՑ-ում տեղի ունեցած գողության մասին է: Կոստանյանը պատասխանեց. «Եթե ասում եք՝ ՀԷՑ-ում տեղի է ունեցել այսինչ խախտումը, այդ փաստը ինքնին ինձ համար դեռեւս բավարար չէ, որպեսզի ես սկսեմ քրեադատավարական պրոցես։ Մենք ինքնուրույնաբար, առանց քրեադատավարական պրոցես սկսելու, նման ստուգումներ անելու լիազորություններ չունենք»։ Դատախազին հարց ուղղվեց նաեւ Վերահսկիչ պալատի բացահայտումների մասին: Նա հայտարարեց, թե ՎՊ-ից որեւէ փաստաթուղթ չի ստացել:

Իսկ երբ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դատախազից հետաքրքրվեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտոպատահարի գործի ընթացի մասին եւ նշեց, որ կարծես ողջամիտ ժամկետների խնդիր կա, դատախազը պատասխանեց. «Վարդան Պետրոսյանի հետ կապված դատավճիռը եղավ, բողոքարկվեց Վարդան Պետրոսյանի գործը, Վճռաբեկ դատարանն անգամ վերադարձրեց, այսինքն՝ վճիռը մտավ օրինական ուժի մեջ»: Հիշեցնենք, սակայն, որ դերասանի գործով կողմերից ոչ մեկը Վճռաբեկ դատարան չի դիմել: Ինչպես երեկ armtimes.com-ին ասաց Պետրոսյանի պաշտպանը, դատախազը երեկ ընդհանրապես իր հայտարարություններով քրեական օրենսգիրքը 180 աստիճանով շրջեց:

Գլխավոր դատախազության 2014 թվականի հաշվետվության քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյայում: Երեկ 11 պատգամավոր հերթագրվեց ելույթների համար:

Տպել
4237 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ