Վտանգավոր վերելակների ցանկը

11/06/2015 schedule20:10

Երեւանում շահագործվող, բազմաբնակարան շենքերի վերելակների կասկածելի անվտանգության խնդիրը հաճախ է տարբեր քննարկումների առարկա դառնում: Դրանք հատկապես մեծ թափ են ստանում, երբ գրանցվում է հերթական դժբախտ դեպքը:

Եւ օրեր առաջ հենց այդպիսի մի առիթով Տարածքային  կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ Երեւանում շահագործվող 4341 վերելակներից 50-ի դեպքում փորձաքննությունը տվել է բացասական եզրակացություն: Ասել է թե՝ տվյալ վերելակները պիտանի չեն շահագործման: Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից տրամադրել են այդ վերելակների ցանկը, որն ըստ հասցեների ներկայացնում ենք ստորեւ:

Դավթաշեն վարչական շրջան 

2-րդ թաղամաս -21-րդ շենք, 22-րդ շենքի 1-ին մուտք, 4-րդ «բ» շենքի 1-ին եւ 2-րդ մուտք, 4-րդ թաղամաս-20-րդ շենք, 25-րդ շենք, 27-րդ շենք ( թե՛ մարդատար եւ թե՛ 2 բեռնատար վերելակ), 29-րդ շենք

Էրեբունի վարչական շրջան
Արցախի փողոց - 8.3-րդ շենք,10-րդ «դ» շենք, 10-րդ «վ» շենք, 10-րդ «բ» շենք 

Կենտրոն վարչական շրջան
Տիգրան Մեծ պողոտա - 53-րդ շենք
Նալբանդյան փողոց - 7/1-րդ շենք (բեռնատար) 

Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան
Անդրանիկի փողոց -109-րդ շենքի 1-ին մուտք (մարդատար եւ բեռնատար),
Բաբաջանյան փողոց - 121շ 1-ին մուտք, Բ-2թ 33շ, 133շ 2-րդ մուտք, Բ-2թ 39շ 2մ, 143շ 3-րդ մուտք, Բ-2թ 44շ 3մ,
Իսակովի պողոտա - 30շ 1-ին մուտք, Բ-2թ 81շ 1մ, 30 շ 2-րդ մուտք, Բ-2թ 81շ 2մ, 28շ, Բ-2թ 81ա շ 1մ,
ՀԱԹ Բ-2 թաղամաս - 85շ 2 մուտք, Բ-2թ 85շ 2մ, 93շ1 մուտք, Բ-2թ 93շ 1մ,
Հ.Ա Ա. - 1-ին թաղ. -157-րդ շենք,
ՀԱԹ Բ.- 1 թաղ. - 89-րդ շենք 

Նոր Նորք վարչական շրջան
Մառի փողոց -12-րդ շենք (մարդատար, բեռնատար)
Գալշոյան փողոց -12-րդ շենք (բեռնատար),18-րդ շենք,19-րդ շենք, 36-րդ շենք, 38.1-րդ շենք, 50-րդ շենք
Վիլնյուսի փողոց - 46-րդ շենք (103), 2-րդ մուտք
Նանսենի փողոց - 6-րդ շենք (76.77) 1-ին եւ 2-րդ մուտք,
Լվովյան փողոց  - 5-րդ շենք
Գայի պողոտա - 81.82-րդ շենք, 1-ին եւ 2-րդ մուտք, 2-րդ շենք (93.94շ), 1-ին եւ 2-րդ մուտք, 4-րդ շենք (95.96), 1-ին եւ 2-րդ մուտք, 8-րդ շենք (97.98), 1-ին եւ 2-րդ մուտք
Մոլդովական փողոց - 38-րդ շենք, 42-րդ շենք
Միկոյան փողոց - 2-րդ շենք (բեռնամարդատար)

Փորձաքննությունից հետո ՏԿԱԻՆ համապատասխան կառույցը վերելակների տեխնիկական վիճակի մասին գրավոր հայտնել է  դրանք շահագործող կողմին՝ համատիրությանը՝ պահանջելով դադարեցնել վերելակների շահագործումը: Բայց թե ինչպե՞ս են վարվել համատիրությունները այդ գրությունը ստանալուց հետո՝ նախարարությունը դա պարզելն իր գործը չի համարում:  Վերը բերված ցանկի հենց առաջին  վերելակները շահագործող համատիրությունից՝ «Դ-4 Արփա»-ից երեկ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են վարվելու բացասական եզրակացություն ստացած այդ վերելակների հետ: «Թող հանձնաժողով ստեղծեն, գան Դավթաշենի բոլոր վերելակները ստուգեն, համեմատեն այն վերելակները, որոնք դրական եզրակացություն են ստացել եւ նրանք, որոնց եզրակացությունը բացասական է: Եթե դրանք ինչ-որ բանով տարբերվում են, պատրաստ եմ հենց այդ օրը հրաժարական տալ ու բոլոր վերելակների շահագործումն էլ դադարեցնել»,- հայտարարեց համատիրության նախագահ Ստեփան Ստեփանյանը, ով առայժմ վերելակների աշխատանքը կանգնեցնելու անհրաժեշտություն չի տեսնում: Դիտարկմանը՝ եթե վերելակների վիճակի մեջ ոչ մի տարբերություն չկա, այդ դեպքում ինչու, իր կարծիքով, որոշներն ընդգրկվել են «սեւ ցուցակում», մեր զրուցակիցն արձագանքեց՝ ակնարկելով, որ եղել է շահադիտական մոտեցում: Բոլոր վերելակների դեպքում, ըստ նրա, խնդրահարույց է համարվել արագության սահմանափակման շկիֆը, ինչից հետո իրեն տեղեկացրել են, որ փորձաքննություն իրականացնող անձը, ի դեպ, երիտասարդ կին, ներկրում է այդ շկիֆը, ուստիեւ՝ նրանից կարելի է ձեռք բերել ու հինը փոխարինել: Ստեփանյանը վստահեցնում էր, որ ինքը զբաղվում է անհրաժեշտ մեխանիզմը գնելու հարցով, որն արժե 30 հազար դրամ, բայց դա ՏԿԱԻՆ պաշտոնյայից ձեռք բերել չի պատրաստվում: «Ինձ մոտ 6 վերելակ է գրել, 6-ում էլ՝ շկիֆի խնդիրը, որը դռների բացել-փակելու հետ կապ ունի կամ՝ մի քիչ վերեւ-ներքեւ կանգնելու: Դա թերություն է, որը պետք է ընթացքում վերացվի: Բայց դա վտանգավորության աստիճան համարել եւ վերելակ կանգնեցնել՝ աբսուրդ է: Եթե ճոպանները կտրված, մաշված լինեն, եթե մեծ թափանիվը, որը ճոպաններն է պտտեցնում, մաշված լինի, ուրիշ բան, որովհետեւ վերելակը կարող է ընկնել»,- ասաց «Դ-4 Արփա»-ի նախագահը, ապա նաեւ ընդգծեց. «Տեխասմոտրի ժամանակ պետք է գրուզով գան, գրուզ կախեն: Մի սիրուն աղջիկ, բարձրակրունկներով եկել է, բարձրացել 9-րդ հարկ, մի կերպ հանել ենք վերեւ, մի հատ տորմուզը խփում է, ասում է՝ չէ, սա պիտի չլինի, սա պիտի լինի: Այդպե՞ս են անում»: Նա, ի դեպ, փոխանցեց, որ համատիրության կողմից շահագործվող յուրաքանչյուր վերելակի համար ՏԿԱԻՆ համապատասխան կառույցին տարեկան վճարում են շուրջ 4-5 հազար դրամ՝ կախված շենքի հարկայնությունից, իսկ ընդհանուր առմամբ՝ շուրջ 250 հազար, ինչից հետո միայն մասնագետը գալիս է փորձաքննություն իրականացնելու: Նախորդ տարի, ըստ Ստեփանյանի, գումարը վճարել են, իսկ փորձաքննություն չի արվել: Իսկ այս տարի, ըստ նրա, դա պատշաճ իրականացվել է՝ հաշվի առնելով վերելակներ հետ կապված դեպքերը:

Տպել
4303 դիտում

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան