Թուրքիան փլուզվելու է, բայց հիմա պետք է զգուշանալ. ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն

03/12/2015 schedule10:17

Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը երեկ մեզ հետ զրույցում ասել է, որ ռուս-թուրքական վերջին սրացումներից պետք չէ շատ ոգեւորվել, այլ անհրաժեշտ է զգուշավոր լինել: Նա խիստ ուշագրավ վերլուծություններ է արել:

- Պարոն Մելքոնյան, ռուս-թուրքական սրացման ֆոնին արդեն մի քանի օր է, որոշ շրջանակներում Կարսի պայմանագրի մասին են հիշել եւ խոսում են, թե ՌԴ նախագահը չի պատրաստվում վերակնքել այն: Նախ, այդ պայմանագիրը իսկապես վերակնքման ենթակա՞ է, թե՞ ոչ եւ ընդհանրապես, այս սրացման ֆոնին դրա նշանակությունը ո՞րն է:

- Մի փոքրիկ ճշգրտում. այնքան Կարսի պայմանագրի մասին չէ խոսքը, որքան Մոսկվայի պայմանագրի, որը կնքվել է 1921թ. մարտի 16-ին Բոլշեւիկյան Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի միջեւ՝ առանց Հայաստանի մասնակցության՝ Հայաստանի շահերը ոտնահարելով: Այդ պայմանագրի կետերից մեկը նախատեսում էր Ռուսաստանի կողմից համանման պայմանագիր պարտադրել նաեւ Անդրկովկասյան 3 հանրապետություններին, որը տեղի ունեցավ արդեն Կարսում, 1921թ. հոկտեմբերի կեսերին: Խոսքը Մոսկվայի պայմանագրի մասին է, որովհետեւ Ռուսաստանը չի կարող չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, քանի որ ինքը չի կնքել այդ պայմանագիրը: Ինքը կնքել է այդ պայմանագրի մայր տարբերակը, որը հետագայում ծնեց Կարսի պայմանագիրը: Մոսկվայի պայմանագրում եւ հետագայում նաեւ Կարսի պայմանագրում այն թարմացնելու կետ չկա: Բայց ցավալիորեն, դրանից 90 տարի անց՝ 2011 թ. մարտի 16-ին, երբ Էրդողանը եկավ Մոսկվա, Մեդվեդեւի հետ նրանք կարծես թե խորհրդավոր ձեւով վերաթարմացրին այդ պայմանագիրը՝ որպես նվեր փոխանակելով պայմանագրի տեքստը եւ Կարսի պայմանագրից լուսանկար, որը, իհարկե, շատ անընդունելի է: Ցավալիորեն մենք այն ժամանակ չարձագանքեցինք, երբ ուղղակի աղ լցրին մեր վերքի վրա. գիտենք, որ Մոսկվայի պայմանագրի արդյունքում մենք կորցրինք Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռնագագաթով հանդերձ:

- Վերջին օրերի ռուս-թուրքական սրացումների հետեւանքով Հայաստանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղը կարո՞ղ են տուժել, մասնավորապես, երեկ ՀՀԿ խոսնակը մեր զրույցում հայտարարել է, որ 3-րդ աշխարհամարտի շեմին ենք, աշխարհը 2 մասի է բաժանվում, եւ այդ գիծը գծվում է Հայաստանով, շատ վտանգավոր իրավիճակ է, ի՞նչ զարգացում ու ավարտ կարող է ունենալ այս սրացումը:

- Ցավն այն է, որ «Իսլամական պետություն» կոչվածը իրականության մեջ Թուրքիայի ստեղծածն է, իհարկե, Արեւմուտքի իմացությամբ եւ թողտվությամբ: Երբ Արեւմուտքը վերջնականապես գա այն համոզման (ՌԴ-ն վաղուց դրանում համոզված է), որ ԻՊ-ը եւ Թուրքիան նույն պետությունն է, աշխարհը ուղղակի շուռ կգա Թուրքիայի դեմ: Ես ենթադրում եմ, որ միեւնույն է, այդ ահաբեկչական գործողությունները ԻՊ-ը եվրոպական երկրներում շարունակելու է եւ դրանք չեն դադարելու երկար ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ԻՊ-ը եւ Թուրքիան, որը ձեւականորեն իբր թե պայքարում է ահաբեկչության դեմ, բայց ահաբեկչի գլխավոր պաշտպանն է: Այդ իմաստով այս կոնֆլիկտը, իհարկե, ընդլայնվելու վտանգ ու հեռանկար ունի, որովհետեւ, ի վերջո, կարող է վերածվել կոնֆլիկտի նաեւ Թուրքիայի հետ:

Ինչ վերաբերում է ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին, իհարկե, այստեղ որոշակի վտանգ գոյություն ունի. մենք ՀԱՊԿ անդամ ենք, եւ Ռուսաստանի պատերազմական վիճակի մեջ հայտնվելը որեւէ երկրի հետ մեխանիկորեն ենթադրում է նաեւ մեր մասնակցությունը այդ ռազմական գործողություններին: Ես պատահական չեմ համարում, որ սկզբում Չավուշօղլուն, հետո Դավութօղլուն մեկնում են Բաքու եւ հանդիպումներ ունենում Ադրբեջանի ղեկավարության հետ: Բնականաբար, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու առումով սրա մեջ եւս վտանգ գոյություն ունի, որովհետեւ Թուրքիային շատ ձեռնտու է, որ նորից մեր դեմ փորձեն օգտագործել ադրբեջանական գործոնը եւ տարածաշրջանում սրվածություն ստեղծելով, նոր դժվար կացության առջեւ կանգնեցնեն Ռուսաստանին, որը այս տարածաշրջանում անվտանգություն ապահովելու իմաստով, մասնավորապես մեր մասով որոշակի պարտավորություններ ունի: Դրա համար մենք պետք է չափից ավել զգուշավոր լինենք: Չափազանց ոգեւորությունը կարող է բումերանգի նման մեզ հարվածել: Բայց նաեւ պետք է ունենանք հայեցակարգային հստակ մոտեցումներ մեր ազգային, պետական շահերը պաշտպանելու տեսակետից:

- Սովորաբար պատմության ընթացքում որքան ռուս-թուրքական սրացումներ են եղել, վերջում իրենք հաշտվել են, արդյունքում Հայաստանն է տուժել, այս դեպքում...

- Դրա համար ասում եմ, որ մենք պետք է շատ չոգեւորվենք: Օրինակ, ոմանք ոգեւորվել են, որ ռուսական կողմը ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը Պետդումա կարող է մտցնել: Ես, անկեղծ ասած, դրանից խանդավառ չեմ, իհարկե, բարոյական առումով լավ է, բայց եթե ՌԴ-ում ժխտողական դիրքերում կանգնած մարդկանց պիտի դատեն, դա մեր գլխավոր խնդիրը չէ: Մենք կորցրել ենք հայրենիք, մեր խնդիրը միանգամայն այլ է, այլ ոչ թե այս կամ այն մարդուն դատարան բերելը:

- Ո՞րն է մեր խնդիրը:

- Մեր խնդիրը չափից ավելի զգուշավոր լինելն է, չեմ ասում՝ չեզոք, որովհետեւ, որպես ՀԱՊԿ անդամ, պարտավորություններ ունենք ՌԴ-ի նկատմամբ: Մենք մեր տեղը պետք է ունենանք եւ մեր ռազմավարական դաշնակցին հասկացնենք, որ Գյումրիի ռազմաբազան պետք է ամրապնդել, պաշտպանության նոր միջոցներ այնտեղ պետք է բերվեն, որպեսզի մենք տարածաշրջանում ավելի վստահ լինենք: Եվ այլեւս անթույլատրելի պետք է նկատել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք տրամադրելը, որը, կարծում եմ, հավասարազոր է Թուրքիային զենք տրամադրելուն: Տեսնում եք, ադրբեջանցիները եւս բավական զգուշավոր են, չեն փորձում արտահայտվել, խոսում են խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին եւ սահմանին շատ ավելի զսպված են իրենց պահում:

- Այո, տարօրինակ է, որ սահմանային կրակոցներն էլ են քչացել:

- Միանգամայն հասկանալի է, որովհետեւ իրենց ավագ եղբոր նկատմամբ ՌԴ-ի այս կոշտ դիրքորոշումը ուղղակի ուղղվում է նաեւ Ադրբեջանի դեմ: Ադրբեջանը հպարտանում էր, որ Թուրքիան իր թիկունքին կանգնած երկիր է, եւ ինքը որեւէ խնդիր չունի՝ այս տարածաշրջանում Թուրքիայի նման հզոր թիկունք ունենալու պարագայում: Հիմա իր թիկունքը վտանգված է, եւ դրա համար էլ Ադրբեջանը շատ ավելի զգույշ է, պատերազմական հռետորաբանությունը բավական նվազել է:

- Իսկ Կարսի պայմանագիրը վերանայման ենթակա չէ՞:

- Ես այդպես չէի ասի, որովհետեւ չմոռանանք, որ Կարսի պայմանագիրը չի կնքել ՀՀ-ն: Այն կյանքի է կոչել Խորհրդային Հայաստանը, իսկ մենք, որպես անկախ Երրորդ հանրապետություն, ուղղակիորեն դրա պարտավորությունը չենք վերցնում, եւ պատահական չէ, որ նաեւ պետական մակարդակով հաճախակի խոսվում է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին: Միջազգային իրավունքի տեսանկյունից, այսօր գործող պայմանագիրը, թեպետ այն չի վավերացվել, հանդիսանում է Վիլսոնի իրավարար վճիռը, ըստ որի, Տրապիզոնի, Էրզրումի, Բիթլիսի եւ Վանի վիլայեթների մեծագույն մասը համարվում են ՀՀ տարածք:

- Որքանո՞վ է հավանական, որ դա իսկապես ուժ ստանա:

- Դա կախված է նրանից, թե ամբողջ աշխարհը որքանով կհակվի Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնելու: Ես համոզված եմ, որ եթե ԻՊ-ը շարունակի իր գոյությունը պահպանել եւս մի քանի տարի, դա կնշանակի, որ խոսքը Թուրքիայի կողմից ԻՊ-ին ամեն տեսակ օգնության մասին է: Առանց Թուրքիայի վերացման չի կարող վերանալ նրա ծնունդ հանդիսացող ԻՊ-ը: Եթե աշխարհը հակվեց դրան, ինչպես 1916 թ. անգլիացի եւ ֆրանսիացի դիվանագետներ Սայքս-Պիկոյի համաձայնագրով, որին միացավ նաեւ նրանց դաշնակից Ռուսաստանը եւ որոշվեց հիմնականում այդ 3 մեծ պետությունների միջեւ բաժանել Օսմանյան կայսրությունը, բայց հետո տեղի ունեցավ բոլշեւիկյան հեղափոխությունը, Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից եւ, ցավոք, այդ ծրագիրը մնաց թղթի վրա... Բայց ես համոզված եմ, որ այն ցանկացած պահի կարող է մտնել գործողության մեջ, որովհետեւ նույնիսկ ՆԱՏՕ-ի շատ անդամ երկրներ, նրանց նախկին շատ ղեկավար զինվորականներ հայտարարում են, որ ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի լինելը վարկաբեկում է այդ ռազմական կառույցը, եւ ժամանակն է Թուրքիային վտարել այդ կազմակերպությունից: Այ, եթե դա տեղի ունենա, կլինի նաեւ այն, ինչի մասին մենք խոսում ենք:

- Բայց կարծես թե քիչ է հավանականությունը, որ դա կարող է տեղի ունենալ:

- Չեմ կարող ասել. չի բացառվում, հավանականությունը մեծ է, որովհետեւ Թուրքիան կայսրություն է, իսկ կայսրությունները, որպես պատմաբան եմ ասում, դատապարտված են փլուզման: Թուրքիան այդ առումով բացառություն չի կարող լինել: Քրդական պրոբլեմը եւ նրա հարեւան բոլոր երկրների հետ ունեցած փաստացի թշնամական վերաբերմունքը դրա վկայությունն են: Ես համոզված եմ:

Տպել
11670 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ