ԵԽԽՎ հակահայ բանաձեւն՝ ամբողջությամբ եւ լրացումներով

28/01/2016 schedule20:06

Նախօրեի տեղեկացրել էինք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ընդունվեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» հակահայ բանաձեւը: Ստորեւ ներկայացնում ենք բանաձեւի տեքստն ամբողջությամբ:

1. Խորհրդարանական վեհաժողովը հիշեցնում է իր բոլոր անդամ պետություններին, որ ջրի իրավունքը կենսական է կյանքի եւ առողջության համար, համաձայն ջրային ռեսուրսների մասին 1966թ. Հելսինկյան կանոնների եւ 2004թ. Բեռլինյան կանոնների, եւ դրանով իսկ հանդիսանում է մարդու այլ իրավունքների իրացման նախապայման: Վեհաժողովը ընդգծում է պետությունների պարտավորությունը՝ ապահովելու բավարար, անվտանգ եւ մատչելի ջրային ռեսուրսների հասանելիությունը իրենց բնակիչների համար:

2. Վեհաժողովը, խմելու ջրի ազատ հասանելիությունը, որը չի կարող սահմանափակվել սահմանների առկայությամբ, դիտարկում է որպես հիմնարար իրավունք, կյանքի աղբյուր եւ ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ յուրաքանչյուր պետության համար: Վեհաժողովը հաստատում է, որ ջրից կանխամտածված զրկելը չի կարող օգտագործվել որպես անմեղ քաղաքացիներին վնասելու միջոց:

3. Վեհաժողովը համարում է, որ բնապահպանական արհեստական ճգնաժամի կանխամտածված ստեղծումը պետք է դիտարկել որպես «բնապահպանական ագրեսիա» եւ մի պետության թշնամական ակտ մյուսի հանդեպ՝ բնապահպանական աղետի գոտիներ ստեղծելու եւ տեղի բնակչության բնականոն կյանքը անհնար դարձնելու նպատակով:

4. Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի այլ տարածքների բռնազավթումը ստեղծում է նմանատիպ հումանիտար եւ բնապահպանական խնդիրներ Դաշտային Ղարաբաղի հովիտներում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների համար:

5. Վեհաժողովը հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2014թ. մայիսի 20-ի իրենց հայտարարության մեջ հույս են հայտնել, որ կողմերը համաձայնության կգան այդ ջրային ռեսուրսները համատեղ շահագործելու հարցում՝ ի շահ տարածաշրջանի:

6. Վեհաժողովը նշում է, որ ավելի քան 20 տարիների ընթացքում կանոնավոր սպասարկման աշխատանքների բացակայությունը Սարսանգի ջրամբարում, որը գտնվում է Ադրբեջանի՝ Հայաստանի կողմից բռնազավթված տարածքներից մեկում, վտանգ է ներկայացնում սահմանամերձ ողջ շրջանի համար: Վեհաժողովն ընդգծում է, որ Սարսանգի ամբարտակի անսարք վիճակը կարող է հանգեցնել խոշոր աղետի՝ մարդկային կյանքի մեծ կորուստներով եւ, հնարավոր է, հումանիտար նոր ճգնաժամով:

7. Հաշվի առնելով այս հրատապ հումանիտար խնդիրը՝ Վեհաժողովը պահանջում է.

7.1. հայկական զինված ուժերի անհապաղ դուրսբերումը նշված շրջանից՝ այդպիսով թույլ տալով.

7.1.1. անկախ ինժեներների եւ ջրաբանների մուտքը՝ իրականացնելու տեղանքի մանրամասն հետազոտություն,

7.1.2. Սարսանգի ջրի օգտագործման եւ պահպանման ամբողջական կառավարում՝ ողջ ջրհավաք տարածքում,

7.1.3. միջազգային վերահսկողություն ոռոգման ջրանցքների, Սարսանգի եւ Մատաղիսի ամբարտակների վիճակի, աշնան եւ ձմռան ընթացքում ջրի բացթողնման ժամանակացույցի եւ ջրատարների գերշահագործման նկատմամբ,

7.2. Հայաստանի իշխանություններից՝ դադարեցնել օգտագործել ջրային ռեսուրսները որպես քաղաքական ազդեցության կամ ճնշում գործադրելու միջոց՝ հօգուտ հակամարտության կողմերից մեկի:

8. Վեհաժողովը խստորեն դատապարտում է ՀՀ խորհրդարանական պատվիրակության եւ ՀՀ իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունը այս խնդրի վերաբերյալ զեկույցի պատրաստման գործում: Վեհաժողովը համարում է, որ նման պահվածքը անհամատեղելի է Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ հանդիսացող երկրի պարտավորությունների եւ հանձնառությունների հետ: Վեհաժողովը կդիտարկի, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել այս եւ նման այլ դեպքերում, որոնք կարող են ծագել խորհրդարանականների պաշտոնավարման ժամկետներում:

9. Վեհաժողովը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ ակտիվացնել իրենց ջանքերը Սարսանգի ջրամբարի ռեսուրսների համատեղ կառավարման գործում սերտ համագործակցելու ուղղությամբ, քանզի նման համագործակցությունը կարող է հանդիսանալ որպես վստահության կառուցման միջոց, որն անհրաժեշտ է ցանկացած հակամարտության լուծման համար:

Հ.Գ. Հիշեցնենք, որ սույն փաստաթուղթը, որպես բանաձեւի նախագիծ, ընդունվել էր ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի՝ 2015թ. նոյեմբերի 23-ին կայացած նիստում: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում բանաձեւն ընդունվել է որոշ լրացումներով, մասնավորապես, ի հայտ են եկել 5-րդ եւ 9-րդ կետերը, որոնք բացակայում էին Միլիցա Մարկովիչի՝ նոյեմբերին ներկայացրած զեկույցում:   

Թարգմանությունը՝ Աշխեն Մուշեղյանի

Տպել
2248 դիտում

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ