Դավիթ Խիթարյան.Փարիզի «Մեծ Սաղավարտի» մրցաշարում հայ ձյուդոիստների արդյունքները բավարար են

08/02/2016 schedule17:17

Թեեւ փետրվարի 6-7-ը տեղի ունեցած Փարիզի «Մեծ Սաղավարտի» մրցաշարում հայ ձյոդոիստներին չհաջողվեց մեդալներ նվաճել, նրանց ելույթներն ընդհանուր առմամբ գոհացրեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանին: 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն անցկացրեց 4 հաղթական գոտեմարտ: Կիսաեզրափակչում նա զիջեց ճապոնացի Տորու Շիշիմեին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց կորեացի Վոն Ջին Կիմին: Դավթյանը վաստակեց վարկանիշային 100 միավոր: 66կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը 2 հաղթական գոտեմարտերից հետո պարտվեց ճապոնացի Մասաշի Էբինումային՝ վաստակելով վարկանիշային 48 միավոր: Հայաստանի հավաքականի միակ կին ձյուդոյիստ Ժաննա Ստանկեւիչը պարտվեց հենց մեկնարկային գոտեմարտում՝ ճանապարհը զիջելով կանադացի Եկատերինա Գուիչային: Armatimes.com-ի հետ զրույցում Դավիթ Խիթարյանը նշեց, որ մարզիկներն իրենց ելույթների ընթացքում կարողացել են կատարել այն, ինչ մարզումների ընթացքում նրանց մարզիչներն ասել են:

«Չնայած մեդալներ ակնկալում էինք, բայց հաշվի առնելով, որ այս մրցաշարի մակարդակը շատ բարձր է, բոլոր ուժեղագույնները մասնակցում էին՝ մեր խնդիրը միայն մեդալներ նվաճելը չէր: Մենք ունեինք առաջադրանքներ, որոնց վրա մարզիչներն արդեն բավական ժամանակ է, ինչ աշխատում են, ու մենք ուզում էինք տեսնել՝ արդյոք այդ բարձր կարգի մրցումներում մարզիկներն այդ առաջադրանքները կարողանում են կատարել, թե՝ ո՛չ: Փաստորեն առաջընթաց նկատվում է: Հիմնականում դրանք մարզիկների տեխնիկական պատրաստությանն էին վերաբերում, բայց երեւաց, որ դեռ խնդիրներ կան տակտիկական դաշտում, որովհետեւ եւ Ֆերդինանտը, եւ թե Դավթյանը պարտվեցին նկատողություններով, իսկ նկատողությունները հիմնականում սխալ մարտավարության հետեւանք են: Մեր խնդիրը փաստորեն պետք է լինի այդ տեխնիկական պատրաստությանը զուգահեռ ուշադրություն դարձնել տակտիկական պատրաստվածության վրա, իսկ ֆիզիկական պատրաստությունն էլ մեզ բավարարում է»,-ասաց նա:

Անդրադառնալով Ժաննա Ստանկեւիչի անհաջող ելույթին՝ Խիթարյանը նշեց, որ իր կարծքով՝ պատճառը հոգեբանական է եղել: Ամենայն հավանականությամբ Հայաստանը ներկայացնող մարզուհուն հիասթափեցրել է վիճակահանությունը, ըստ որի, առաջին գոտեմարտում հաղթանակ տանելու դեպքում նա պետք է ուժերը չափեր Կոսովոյի անվանի ներկայացուցիչ Մաջլինդա Կելմենդիի հետ, ով իրենից բավականին  ուժեղ է:

«Ստանկեւիչի հետ դեռ չեմ զրուցել, բայց գոտեմարտը նայելով՝ եկա այն եզրակացության, որ նրա մոտ մի փոքր հոգեբանական ընկճվածություն կար, հաղթելու կամք չդրսեւորեց: Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ 2-րդ գոտեմարտը պետք է անցկացներ անվանի Մաջլինդա Կելմենդիի հետ, նրանց տարբերությունը շատ մեծ է: Ամեն դեպքում, դեռ պետք է նրա հետ խոսեմ, որ հիմնական պատճառն իմանամ: Հնարավոր է՝ նաեւ հոգնածությունն է եղել պատճառը»,-պարզաբանեց Խիթարյանը:

Դավիթ Խիփթարյանը տեղեակցրեց, որ երբ մարզիկները Հայաստան վերադառնան, մարզիչները խորհրդակցելու են հետագա անելիքների շուրջ: Հովահաննես Դավթյանը, ով, կարելի է ասել, արդեն գործնականում ապահովել է Օլիմպիական խաղերի ուղեգիրը, ամենայն հավանականությամբ, դադար կվերցնի, կհանգստանա ու կպատրաստվի ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ինչ վերաբերում է Ստանկեւիչին եւ Ֆերդինանտ Կարապետյանին, նրանք հանսգատանալու հնարավորություն չեն ունենա. պետք է առնվազն 3 մրցաշարերի մասնակցեն եւ մեդալներ նվաճեն անմիջական մրցակիցներից առաջ անցնելու եւ ուղեգրերի համար ահնրաժեշտ միավորներ վստակելու համար: 

Տպել
1442 դիտում

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է