«Քաղաքացիական պայմանագիրը» հավակնում է դառնալ Հայաստանի միակ ընդդիմությունը

31/05/2016 schedule10:26

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները նշում էին իրենց կուսակցության հիմնադրման մեկ տարին:

Անցյալ տարի մայիսի 30-ին Երեւանի «Էլիթ փլազա» համալիրում տեղի ունեցավ կուսակցության հիմնադիր համաժողովը, որի ժամանակ ընդունվեց  կուսակցության ծրագիրը եւ ընտրվեց Վարչությունն ու Վերահսկող հանձնաժողովը: Վարչությունը 13 անդամից է բաղկացած, որոնց թվում են պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Կուսակցության կազմում այլ հայտնի քաղաքական դեմքեր չկան: Փոխարենը այս կուսակցությունը հարուստ է մինչ կուսակցական դառնալը ակտիվ քաղաքացիական կյանք վարած եւ հասարակական սեկտորում հեղինակություն վայելող երիտասարդ դեմքերով: Վերջիններս երեկ օրը սկսել էին «ֆեյսբուքում» իրենց կուսակցությանը նվիրված շնորհավորական գրառումներով, ու նրանց մեծ մասի գրառումներում մեկ ընդհանրություն կար. բոլորը զարմացած էին, որ դարձել են կուսակցական:

Ավելի ուշ կուսակցության կայքէջում կուսակցության մեկամյակին նվիրված տեղեկատվություն հայտնվեց, որտեղ ասվում էր, որ կուսակցությունը թեեւ որոշակի դժվարություններով, բայց շարժվում է իր առաջ դրված խնդիրների լուծման ուղղությամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին ունի շուրջ 20 տարածքային կազմակերպություն, կուսակցականներ եւ համախոհներ Հայաստանի բոլոր մարզերում, շատ համայնքներում, իրականացրել է մոտ 100 այց Հայաստանի բոլոր մարզեր, ՔՊ պատվիրակությունը եղել է Սփյուռքում՝ ներքաղաքական զարգացումներում մասնակից դարձնելով նաեւ արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

Երեկ մեր հարցերին պատասխանեց կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:

- Պարոն Հարությունյան, կուսակցության 1-ամյակին նվիրված ձեր հաղորդագրության մեջ դժվարությունների մասին է խոսվում: Որո՞նք են այդ դժվարությունները:

- Առաջին հերթին դրանք կապված են ռեսուրսների ներգրավման հետ: Մենք ասել ենք, որ ձեւավորում ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն, որն ունի մի շարք կարեւոր բաղադրիչներ: Այն, ինչ որ ասում ենք, որոշակի իմաստով նոր է մեր իրականության համար: Ընդդիմությունը մեզանում նախկինում սկսել է ակտիվանալ ընտրություններից մի քանի ամիս առաջ, եւ այդ տրամաբանությունը մեր հանրության համար հասկանալի է եղել: Հասարակությունը պատրաստ է եղել այդ մի քանի ամիսների ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերել: Մենք ասում ենք, որ ընտրություններին պետք է սկսել պատրաստվել հաջորդ ընտրություններից անմիջապես հետո: Սա հասարակության համար բավականին խորթ է եւ այս առումով, այնուամենայնիվ, մենք խնդիրներ ունենք: Մարդիկ սովորել են նախկին տրամաբանությանը՝ ակտիվանալ վերջին ամիսներին:

- Ձեր հաղորդագրության մեջ նաեւ թվեր էիք նշել, չէիք նշել, սակայն, թե կուսակցության անդամների թիվը այս մեկ տարվա ընթացքում որքան է դարձել: Միտումնավո՞ր եք բաց թողել: Եթե կարելի է՝ հրապարակեք այն:

- Միտումնավոր չէինք բաց թողել: Այս պահին ունենք ավելի քան 2000 անդամ, բայց այս առումով ես կուզեի մի շեշտադրում անել. կուսակցությունը մարդկանց ամեն կերպ ներգրավելու արշավ չի իրականացնում: Շատ ավելի արդյունավետ է, երբ մարդիկ գաղափարապես են գալիս: Այս գործընթացը, կարծում եմ, ավելի մեծ թափ կստանա առաջիկա  ամիսների ընթացքում, երբ աշնանը ՏԻՄ, ապա նաեւ՝ համապետական ընտրություններին ավելի շատ կմոտենանք: Այս առումով նաեւ կկարողանանք լուծել 6000 վստահված անձերի ներգրավման խնդիրը, որը մեր հիմնական նախագծերից մեկն է եւ մարդկային բավականին մեծ ռեսուրսներ է պահանջում:

- Պարոն Հարությունյան, այս մեկ տարվա ընթացքում էլի են նոր կուսակցություններ ստեղծվել, գուցե դեռ էլի կստեղծվեն, ո՞րն է երաշխիքը, որ ձեր կուսակցությունը այդ իմաստով չի լինի հերթականը:

- Այս մեկ տարվա ընթացքում գործընթացները այնպես են գնում, որ որեւէ միտում չկա, թե «Քաղաքացիական պայմանագիրը» կդառնա հերթականը: Իհարկե, բավականին մեծ ջանք ու եռանդ է պահանջվում, բայց կուսակցության վարչությունում եւ կուսակցականների մեջ կա կամք մեր բոլոր նախագծերն ու ծրագիրը կյանքի կոչելու համար:

Մեկ տարեկան այս կուսակցության ծրագրերն ու առհասարակ քաղաքական բառապաշարը բավական հավակնոտ են: Կուսակցության հիմնարար փաստաթղթով անդամագրվողները պարտավորվում են չարտագաղթել Հայաստանից, իսկ  կուսակցության ծրագրում կարեւորվում է Հայաստանից  տեսանելի արտագաղթի դադարեցումը, «Հին եւ Նոր Սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի Հայաստանի Հանրապետություն հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը»: Կուսակցության ծրագրում է նաեւ «իշխանությունը ստանձնելու ընդունակ հասարակական-քաղաքական թիմի ձեւավորումը եւ այդ թիմի կողմից իշխանության եւ դրանից բխող պատասխանատվության ստանձնումը՝ սույն պայմանագրում շարադրված խնդիրների իրականացման նպատակով»:

Իսկ կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից վերջերս հայտարարեց, որ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն, եւ իրենց կուսակցությունը հավակնում է դառնալ այդ ընդդիմությունը: Նախօրեին Փաշինյանը հյուրընկալվել էր Սաթիկ Սեյրանյանի «Ռէվոլյուցիա» հաղորդմանը, որի ժամանակ պարզաբանեց, թե ինչ նկատի ունի մեկ ընդդիմություն ասելով: «Հայաստանում 20-ամյա քաղաքական օրակարգի հարց է, թե ինչ պետք է լինի, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն: Այդ հարցի պատասխանը մենք գտել ենք, կամ մենք առաջարկում ենք հանրությանը հետեւյալ բանաձեւը. պետք է գոյություն ունենա այնպիսի մեկ ընդդիմություն, որ հանրությունը ընդդիմություն ասելով՝ հասկանա կոնկրետ ուժի»,- ասաց նա: Հարցին, թե ժողովուրդը ինչպես պետք է կողմնորոշվի` որն է այդ մեկ ընդդիմությունը, որն է կեղծ ընդդիմությունը,  Փաշինյանի պատասխանից, ըստ էության, բխում էր, որ ժողովուրդը ամեն ինչ շատ լավ գիտի, քանի որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում  քաղաքական պրոցեսները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ:

Կուսակցության ծրագրում կուսակցության անդամի պարտավորությունների 3. բ) կետը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական հարձակման պարագայում, ըստ անհրաժեշտության, զինվորագրվել Հայրենիքի պաշտպանության գործին, ինչը նշանակում է՝ որպես կամավոր մեկնել ռազմական գործողությունների գոտի կամ զբաղված լինել գործունեության այնպիսի տեսակով, որն ուղղակիորեն ծառայում է Հայաստանի ռազմական հաջողության ապահովմանը»:  Հիշեցնենք, մայիսի 20-ին «ՔՊ»-ի ֆեյսբուքյան էջում լուր տեղադրվեց, որ կուսակցության կամավորական ջոկատը ՀՀ ԶՈՒ N զորամասում մարտական-մարտավարական վարժանք անցնելուց հետո զինվորական առաջադրանք է իրականացրել ԼՂՀ ՊԲ առաջնագծում: Նիկոլ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ Մարտակերտի խրամատներում բանաստեղծություն է գրել: Ստորեւ ներկայացնում ենք բանաստեղծությունը՝ կից գրառմամբ.

«Այս բանաստեղծությունը, որ ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում գտնվող մեր խրամատներում, որտեղից երեւում էր Տիգրանակերտը (նաեւ Միրբաշիրը)` նվիրում եմ Հայոց բանակին, Ղարաբաղյան ազատամարտի բոլոր մասնակիցներին եւ նահատակներին:

Հայոց զորքը հարթավայրում 

Տիգրանի քաղաքի լանջերից
Հորիզոնն է ծփում անսահման,
Դարեր անց մենք այստեղ ենք նորից,
Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։

Մեր սարերը, մեր բախտն ու մեր լացը,
Մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց,
Հորիզոնը այստեղ, մեր դիմաց է,
Թիկունքում` մեր արտերը կանաչ։

Մեր հայացքը այլեւս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։

«Այս հողի մեջ ոգուս զարկերակն է,
Այս հողով իմ արյունն է հոսում։
Ես պատռել եմ զոհի հին կտակը,
Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում.

Մեր հայացքը այլեւս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր»։

Արցախ, 19 մայիսի, 2016թ.»:

«Ռէվոլյուցիա»-ի ժամանակ խոսելով այս բանաստեղծության մասին, Փաշինյանն ասաց, որ դրա ամենակարեւոր միտքը հետեւյալն է. Ռոբերտ Աբաջյանը եւ մյուս զոհված տղաները, ովքեր ապրիլյան պատերազմի ժամանակ կասեցրել են աշխարհաքաղաքական մեծ դավադրություն ընդդեմ Արցախի եւ Հայաստանի, ովքեր հաղթել են ԱՄՆ-ին, ՌԴ-ին, ԵՄ-ին եւ Թուրքիային, հերոսությունից առաջ իրենց գիտակցության մեջ ճեղքել են փոքրության կոմպլեքսը.

«Եթե իրենց գիտակցության մեջ նրանք լինեին փոքր, խեղճ, անօգնական ազգի եւ պետության ներկայացուցիչ, նրանք դա չէին կարողանա անել, եւ նրանց անձնազոհությունը մեզ պետք է ստիպի եւ պարտադրի, որ մենք ճեղքենք փոքրի պատնեշը: Մենք փոքր չենք այլեւս, եւ այդ տղաները  մեր ազգի, ժողովրդի մեծության վկայությունն են»:

Հ.Գ. «ՔՊ»-ի անդամները մեկամյակի առիթով  երեկ  իրենց համակիրներին շնորհավորեցին հատուկ ֆոտոսեսիայով:

Տպել
5242 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն