Շախմատ. «Grand Chess Tour 2016». Շախմատային ֆուտբոլ

14/06/2016 schedule18:07

Փարիզը անցած հանգստյան օրերին ոչ միայն եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաքն էր. այստեղ էին հավաքվել աշխարհի ուժեղագույն շախմատիստները եւ ընթանում էր 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամով, 4 փուլերից բաղկացած «Grand Chess Tour 2016» մրցաշարքի 1-ին փուլը: Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նախաձեռնությամբ արդեն 2-րդ տարին անցկացվող մրցաշարքին մասնակցում են գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի գլխավորությամբ: 10 մասնակիցների թվում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Փարիզյան փուլում մասնակիցները մրցել են նախ արագ շախմատի (1 շրջան, հաղթանակի համար տրվում էր 2, ոչ-ոքիի՝ համար 1 միավոր), ապա՝ կայծակնային շախմատի մրցաշարերում (2 շրջան, հաղթանակի համար տրվում էր 1, ոչ-ոքիի՝ համար 0,5 միավոր):

2 մրցաշարերի հանրագումարում էլ որոշվում էր հաղթողը: Դեռ մեկնարկից առաջ շախմատային վերլուծաբանները նշում էին, որ հաղթողի կոչման համար պայքարելու են 2 շախմատիստներ, որոնք ակնհայտ ուժեղ են մյուս մասնակիցներից արագ եւ կայծակնային շախմատում՝ Կառլսենը եւ Հիկարու Նակամուրան (ԱՄՆ): Այդպես էլ ստացվեց. մրցաշարի ամբողջ ընթացքում առաջատարները Կառլսենն ու Նակամուրան էին: Մարզական բախտը մի փոքր ավելի ժպտաց ամերիկացի շախմատիստին, որն էլ ի վերջո զբաղեցրեց 1-ին տեղը: Ընդ որում, Նակամուրան մի քանի պարտիաներում հաղթեց բացարձակ պարտված դիրքերում, մասնավորապես բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ պարտիայում գրանցվեց հազվադեպ հանդիպող իրավիճակ. Տոպալովի զինվորը հասավ 8-րդ հորիզոնական եւ պետք է փոխարկվեր թագուհու: Բուլղարացի շախմատիստը սպասում էր մրցակցի հանձնվելուն՝ ակնհայտ էր իր առավելությունը եւ... մոռացավ շախմատի տարրական կանոնը՝ չփոխարինեց զինվորը ֆիգուրով, ինչի համար նրան պարտություն գրանցվեց:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը իր հերթին չկարողացավ իրեն զրկել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացման խաղին ներկա լինելու հաճույքից եւ ինչ-որ չափով թուլացրեց զգոնությունը շախմատային խաղատախտակի առաջ: Անգլիական «Վեստ Հեմի» եւ այս թիմում հանդես եկող ֆրանսիացի Դիմիտրի Պայեի մեծ երկրպագու Կառլսենը «Եվրո 2016»-ի բացման՝ Ֆրանսիա - Ռումինիա խաղից հետո երջանկությունից թռչկոտում էր, իսկ նորվեգական հեռուստատեսությանը տված փոքրիկ հարցազրույցում երգել է այդ խաղի հերոս Պայեին նվիրված երգ: Լեւոն Արոնյանը արագ շախմատի մրցաշարում կիսել է 6-7, կայծակնային շախմատի մրցաշարում՝ 4-5 տեղերը եւ ի վերջո «Grand Chess Tour 2016»-ի Փարիզի փուլն ավարտել է 5-րդ տեղում:

Մրցաշարքի մասնակիցները Փարիզից արդեն ուղեւորվել են Բելգիայի Լյովեն քաղաքը, ուր հունիսի 17-20-ին ընթանալու է «Grand Chess Tour 2016» մրցաշարքի 2-րդ փուլը: Այն անցնելու է նույն՝ փարիզյան փուլի մրցակարգով. մասնակիցները մրցելու են արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարերում: 

Տպել
1672 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել