Վազորդ Լիլիթ Հարությունյան. աղջիկս ասում է. «Մամա՛, արագ վազիր»

15/06/2016 schedule18:02

Վազորդ Լիլիթ Հարությունյանը նախապատրաստվում է Օլիմպիական խաղերին: Նա օլիմպիական նորմատիվը հանձնել է մայիսի 28-29 Արտաշատում տեղի ունեցած Հայաստանի առաջնության ընթացքում, սակայն երկար ժամանակ սպասում էր Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի որոշմանը. 400մ արգելավազքն այս մարզաձեւի ամենաբարդ ձեւերից է, ուստի անհրաժեշտ էր, որ միջազգային ֆեդերացիան հաստատեր ուղեգիրը: Armtimes.com-ի հետ զրույցում մարզուհին նշեց, որ այս շրջանում մարզվում է Վանաձորում:

«Առայժմ մարզումներս շարունակում եմ Վանաձորում: Առաջիկա պլանները կհստակեցնեն ֆեդերացիայի ղեկավարները եւ մարզիչները: Իհարկե ամեն ինչ պետք է համաձայնեցնեմ նաեւ փոքրիկ աղջկաս՝ Վիկտորիայի հետ, ով իմ ամենամեծ երկրպագուն է (ժպտում է)»,-ասաց նա:

Լիլիթ Հարությունյանն ընդգծեց, որ այս ուղգիրը երկար սպասված էր: Նա տարիներ շարունակ ջանասիրաբար մարզվել ու բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարել երազանքին հասնելու համար:

«Մեծ հպարտություն եմ զգում: Դա իմ երազանքն էր: Երեխայի ծնվելուց հետո շատ ջանք եմ թափել: Նրան 18 օրականից ինձ հետ տարել եմ մարզումների, ու 3 տարվա  աշխատանքից, խոչընդոտներից հետո հասա իմ երազանքին: Նորմատիվը հանձնելուց հետո անհամբեր սպասում էի հաստատմանը, ու հիմա շատ ուրախ եմ ու ավելի մեծ եռանդով եմ մարզվում, որ Օլիմպիական խաղերի ժամանակ պատվով հանդես գամ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իր առջեւ իր անձնական ցուցանիշները բարելավելու նպատակ է դնում:

Լիլիթին շատ են օգնում ամուսինն ու սկեսուրը, ովքեր իր մարզիչներն են, սակայն ամենամեծ ոգեշչնման աղբյուրը փոքրիկ Վիկտորիան է, ով շուտով 3 տարեկան կդառնա:

«Նա ամեն ինչ շատ լավ հասկանում է: Ինձ հետ մարզվում է, օգնում է վազքակոշիկ հագնել, նաեւ խանգարում է, երբ իմ հետեւից վազելիս չի հասնում (ծիծաղում է): Մրցումների ժամանակ նրա մեկ համբույրը մեծ ուժ է տալիս ինձ: Ասում է. «Մամա՛, արագ վազիր»,-այդքանից հետո, ինչպե՞ս կարող եմ արագ չվազել: Իսկ եթե հետ մրցումների չի գալիս, մնում է տանը՝ հայրիկի կամ տատիկի հետ, բոլորին մեծ հպարտությամբ պատմում է, որ իր մայրիկը մրցումների է գնացել»,-պատմեց նա:

Հաջողության հասնելու հարցում Լիլիթին շատ է օգնում նաեւ Լոռու մարզի Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ադիկ Արդարյանը:

«Առանց նրա օգնության ես չէի կարողանա մարզվել: Ամեն հարցում կողքիս կանգնած է եղել՝ թե անձնական, թե մարզական, եւ թե ֆինանսական հարցերով: Առանց նրա օգնության այսօր նման հաջողության հասած չէի լինի»,-ասաց նա:

Ռիո 2016-ում, Հայաստանի աթլետիկայի թիմի կազմում, բացի Լիլիթ Հարությունյանից, կլինեն նաեւ Գայանե Չիլոյանը, Լեւոն Աղասյանը, Ամալիյա Շարոյանը եւ Դիանա Խուբեսերյանը:

Տպել
2828 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է