Ֆուտբոլ. Եվրոպայի առաջնություն.Կյանք, ոչ թե հեքիաթ

29/06/2016 schedule16:43

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության 1/8 եզրափակիչում երբեւէ հաջողություններ չարձանագրած Իսլանդիայի ազգային հավաքականը հաղթեց ֆուտբոլի հայրենիք համարվող, աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Անգլիային ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այս իրադարձությունը շատերը գնահատում են որ որպես հրաշք, ֆուտբոլով որոշակի արդարության վերականգնման գործընթաց: 300 հազարից մի փոքր ավելի բնակչություն ունեցող երկիրը կարողացավ մրցաշարից դուրս հանել համաշխարհային գրանդի համբավ ունեցող Անգլիային: «Սա մեր պատմության ամենածանր պարտություններից էր: Մեզ հաղթեց մի երկիր, ուր հրաբուխներն ավելի շատ են, քան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները», - թվիթերյան իր էջում հերթական թեւավոր խոսքը գրեց նախկինում հանրահայտ ֆուտբոլիստ անգլիացի Գարի Լինեկերը:

Իսլանդիան համեմատում են անգլիական «Լեսթերի» հետ, որը շատ ավելի հարուստ ու տիտղոսակիր թիմերի հետ պայքարում կարողացավ նվաճել Անգլիայի չեմպիոնի կոչումը: «Իսլանդական հեքիաթը շարունակվում է», «Հրաշք, որը վերածվում է սագայի»՝ նմանատիպ վերնագրերով հեղեղված են եվրոպական ԶԼՄ-ները: Բնականաբար, այն գերակայում է նաեւ Հայաստանում, բայց ցավալիորեն մենք տեսնում ենք միայն հրաշքը, հեքիաթը ու չենք ցանկանում կամ կարողանում հասկանալ, որ 21-րդ դարում հեքիաթներն անգամ լավ նախապատրաստության հետեւանք են եւ հենց այնպես ուղղակի չեն ծնվում:

Ֆուտբոլը մարզական խաղ լինելուն զուգահեռ ստիպում է մարդկանց որոշակի գիտելիքներ ստանալ նաեւ աշխարհագրությունից, պատմությունից, տիրապետել լեզուների եւ այլն: Հենց ֆուտբոլի շնորհիվ մի հսկայական մարդկային զանգված այսօր գիտե Իսլանդիայի տեղը, որոշակի տեղեկություններ այդ երկրի բնակչության, ավանդույթների մասին: Ամենակարեւորը. աշխարհը սիրահարվել է Իսլանդիային եւ տեղի բնակչությանը: Բայց Իսլանդիան համաշխարհային այս սիրուն արժանանում է ոչ թե հեքիաթային «երկնքից ընկած 3 խնձոր» «իրադարձության» հետեւանքով, այլ սեփական արժանիքների ու հետեւողական աշխատանքի շնորհիվ:

2013 թվականին Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության շրջանակներում Երեւանում մրցեց Իսլանդիայի երիտասարդական հավաքականի հետ եւ պարտվեց 1-2 հաշվով: Հայ ֆուտբոլասերը այդ պարտությունը շատ ծանր տարավ. պարտվեցինք անգամ եվրոպական չափանիշներով թույլ վարկանիշ ունեցող հավաքականի: Իրականում, սակայն, այդ հավաքականը արդեն այն ժամանակ շատ ավելի հզոր էր, քան մերը. Իսլանդիայի երիտասարդական հավաքականը Եվրոպայի դեռ նախորդ առաջնության ժամանակ դուրս էր եկել եզրափակիչ մրցաշար եւ այդ թիմում հանդես էին գալիս այսօր իսլանդական ֆուտբոլի պատմությունը Ֆրանսիայում կերտող թիմի անդամների մեծամասնությունը: Հայաստանի երիտասարդականին հաղթած թիմն էլ կարողացավ դուրս գալ խմբից, փլեյ-օֆում էլ չպարտվեց Դանիային՝ արձանագրվեցին 2 ոչ-ոքիներ, սակայն դուրս մնաց մրցաշարից ֆուտբոլային կանոնի հետեւանքով:

Այս 2 հավաքականների ֆուտբոլիստներից շատերը այսօր հանդես են գալիս Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում, որն իր խաղով մասնագետների ուշադրությունը հրավիրեց դեռ Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարում: Իսլանդիան որակավորման խմբային փուլում սեփական հարկի տակ հաղթեց խմբի ֆավորիտներ Հոլանդիային, Թուրքիային, Չեխիային, «Եվրո 2016»-ի ուղեգիրն էլ նվաճեց Հոլանդիայի հետ արտագնա խաղում: Իսլանդիան տանը եւ դրսում հաղթել է 2010 թ. աշխարհի փոխչեմպիոն Հոլանդիային. մի՞թե սրանից հետո զարմանալի է  ոչ- ոքին Պորտուգալիայի հետ խաղում կամ էլ  Անգլիային հաղթելը:

«Եթե մեզ համար լավ օր լինի, ապա կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի»,- հայտարարել է Անգլիայի հետ խաղում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված իսլանդացի Ռագնար Սիգուրդսոնը: Ֆուտբոլում, հատկապես ազգային հավաքականների մակարդակով մրցաշարերում, մարզիչների խնդիրը հենց այդ «լավ օր» կոչվածը հավաքականի խաղային օրվա հետ համատեղելն է՝ «լավ օրը» պատահականությունից օրինաչափության վերածելն է: Եթե թիմի ֆունկցիոնալ ու տակտիկական պատրաստականությունը բարձր մակարդակի վրա է եւ սրան գումարվում է մոտիվացիա, կամք, ձգտում, նպատակ, նաեւ մարզական բախտ, ապա ստացվում է «լավ օր»: Իսլանդիան ինքն է իր համար ստեղծում «լավ օրեր», ինչի շնորհիվ ֆուտբոլային բոլոր գործոններով գերազանցեց Անգլիային: Իսլանդացի ֆուտբոլիստները «Եվրոյում» խաղում են անկաշկանդ, սեփական ու իրենց հարազատների հաճույքի համար, իսկ ահա անգլիացիների վրա հսկայական հոգեբանական ճնշում կար, ինչը եւ չհաղթահարեցին ոչ ֆուտբոլիստները, ոչ մարզիչները:

Այս դեպքում այնքան էլ կարեւոր չէ, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչն է «Եվրո 2016» -ում, իսկ Իսլանդիայի մարզիչ Էյմիր Հադլգրիմսոնը մարզումներից հետո աշխատում է ատամնաբուժարանում: Ի դեպ, եթե նկատել եք, Իսլանդիան կարծես աշխարհում առայժմ միակ թիմն է, որի ֆուտբոլիստները հաղթանակից հետո ոչ թե իրար հետ են գրկախառնվում խաղադաշտի կենտրոնում, այլ անմիջապես սլանում են դեպի իսլանդացի երկրպագուների տրիբունա, ուր բոլորի հետ միասին նստած են նրանց ամբողջ ընտանիքները՝ կին, երեխա, հայր ու մայր, ընկերներ, հարազատներ: Ֆուտբոլային աշխարհն էլ սպասում է համաիսլանդական «հու-հու»-ին, որը կարծես ռեգբիի բրենդը դարձած Նոր Զելանդիայի «Հակաի» ֆուտբոլային տարբերակն է դառնում:

Իսլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները եւ երկրպագուները՝ հատիկ-հատիկ, մի թիմ են, մի մարմին ու հոգի՝ իրենց հին ու նորընտիր նախագահներով հանդերձ, որոնք հաղթանակները տոնում են համատեղ, եւ այդ պահին դժվար է անգամ զանազանել ֆուտբոլիստներին երկրպագուներից: Ընդ որում, հաղթելիս նրանք չեն ընկնում հիստերիայի մեջ, պարտվելիս էլ այն չեն վերածում համազգային ողբերգության. Իսլանդիան հաղթանակը կամ պարտությունը տանում է արժանապատիվ:

Բոլորը հիմա դարձել են Իսլանդիայի երկրպագու, ցանկանում են երբեւէ վայելել այն հաճույքը, որը ստանում են այսօր իսլանդացիները: Բայց դա հենց այնպես չի եղել ու չի լինելու: Իսլանդիան երկիր է, ուր նախագահ է ընտրվում անկուսակցական, համալսարանի դասախոս 46-ամյա Գուդնի Յոհանսոնը եւ ընտրությունների հաջորդ օրը մեկնում Ֆրանսիա՝ երկրի արդեն նախկին նախագահ Ռեգնար Գիմսոնի հետ աջակցելու ֆուտբոլի ազգային հավաքականին: Ընդ որում, Իսլանդիայում շատ տարածված է մրցակցությունը եղբայրների միջեւ՝ ով ավելի հաջողակ կլինի կյանքում: Մինչ այդ Յոհանսոնների ընտանիքում առավել հաջողակը եղբայրներից կրտսերն էր՝ Պետրակուր Յոհանսոնը, որը նախկինում հանդես էր գալիս Իսլանդիայի հանդբոլի հավաքականում, իսկ հիմա Ավստրիայի հանդբոլի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է: Գիտենք, որ Իսլանդիան երկիր է, ուր չկա գիտությունների ակադեմիա, առավել եւս այն չի գլխավորում սեփական երկիրը «քոսոտ» համարող 80-ամյա ծերունի եւ այլն...  Իսլանդիան «Եվրո 2016»-ում ստանում է իր վաստակած պարգեւը, եւ դա հրաշք կամ հեքիաթ չէ: 

Տպել
2743 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ