Ֆուտբոլ. Եվրոպայի առաջնություն. Կանխատեսելի հանդիպում

07/07/2016 schedule13:06

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այսօր կայանալու է 2-րդ կիսաեզրափակիչը. «Եվրո 2016» - կազմակերպիչ երկրի՝ Ֆրանսիայի հավաքականը մրցելու է Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ընտրանու հետ: Շատերը պնդում են, թե սա վաղաժամ եզրափակիչ է, թե այս թիմերը պետք է հանդիպեին միայն եզրափակիչում եւ այլն: Բայց դեռ «Եվրո 2016»-ի խաղացանկի հաստատումից հետո կարելի էր կանխատեսել նման կիսաեզրափակիչ մի պարզ պատճառով. Գերմանիան, որպես Աշխարհի չեմպիոն եւ Ֆրանսիան, որպես կազմակերպիչ երկիր, պետք է իրենց խմբերում զբաղեցնեին առաջին տեղերը, ինչը եւ դառնում էր պարտադիր պայման այս թիմերի կիսաեզրափակիչում հանդիպելուն (իհարկե, եթե մինչ այդ չպարտվեին):

Ընդհանրապես խոշոր մրցաշարերում գոյություն ունի ֆավորիտ թիմերի տեղաբաշխում՝ ըստ զամբյուղների, ինչի հետեւանքով կազմակերպիչ երկիրը, նաեւ Աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները, բարձր վարկանիշ ունեցող թիմերը հայտնվում են այնպիսի խմբերում, որ նրանց ճանապարհները չհատվեն մինչեւ կիսաեզրափակիչ: Եվրոպայի չեմպիոն Իսպանիան եւ «Եվրո 2016»-ի մասնակիցներից վարկանիշով ամենաբարձր թիմը՝ Բելգիայի հավաքականը, հենց այս պայմանի հետեւանքով պետք է կազմեին կիսաեզրափակիչ մյուս զույգը: Բայց Իսպանիան չկարողացավ իր խմբում զբաղեցնել 1-ին տեղը՝ հայտնվեց Իտալիայի «ճիրաններում» ու պարտվեց, Բելգիան էլ պարտվեց քառորդ եզրափակիչում, եւ «նախատեսված» կիսաեզրափակիչներից ստացվեց միայն Գերմանիա - Ֆրանսիա հանդիպումը:

Գերմանիան ընդդեմ մրցաշարի կազմակերպիչ երկրի, այն էլ՝ կիսաեզրափակիչում. կարծում եմ, որ սա ֆուտբոլասերներին հիշեցնում է ընդամենը 2 տարվա վաղեմություն ունեցող մեկ այլ մրցաշար: 2014 թվականի Աշխարհի առաջնությունում Գերմանիան հասավ կիսաեզրափակիչ մինչ այդ անցկացրած 5 խաղերից մեկում խաղալով ոչ-ոքի եւ միայն 1 խաղում էլ հաղթելով խոշոր հաշվով (Պորտուգալիա՝ 4-0): Կիսաեզրափակիչում Գերմանիան հանդիպեց մրցաշարի ֆավորիտ ու կազմակերպիչ Բրազիլիայի ընտրանու հետ. գրանցվեց 7-1՝ հօգուտ Գերմանիայի, որը հետագայում նվաճեց նաեւ չեմպիոնի կոչումը: Ընթացող «Եվրո 2016»-ում Գերմանիան մինչ կիսաեզրափակիչ անցկացրած 5 խաղերից 1-ը ավարտել է ոչ-ոքի եւ 1 խաղում էլ հաղթել է խոշոր հաշվով (Սլովակիա՝ 3-0):

Սա ամբողջապես 2014 թվականի Աշխարհի առաջնությունում Գերմանիայի ցուցադրած արդյունքների կրկնությունն է: Կիսաեզրափակիչում էլ կրկին կազմակերպիչ երկիրն է Ֆրանսիան: Ընդ որում, 2014 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Գերմանիան հաղթել է Ֆրանսիային 1-0 հաշվով: «Ոչ ոք չի կարող փոխել պատմությունը: Բայց մեզ սպասվում է պատմության նոր էջ: Այն առայժմ դատարկ է եւ ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք խաղալու ենք աշխարհի լավագույն թիմի դեմ ու պատրաստ ենք ամբողջապես տրվելու խաղին: Իմ ֆուտբոլիստները պետք է հավատան իրենց ուժերին, երկրպագուներն էլ պետք է ջերմորեն աջակցեն նրանց, ու այդ էջը մերը կլինի»,- հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը: Ֆրանսիայում կայացած վերջին 2 խոշոր մրցաշարերը՝ Եվրոպայի 1984 թ. եւ Աշխարհի 1998թ. առաջնությունները, ավարտվել են Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով: Ամբողջ Ֆրանսիան հաղթանակի է սպասում նաեւ «Եվրո 2016»-ում, ինչի համար նախ եւ առաջ այսօր անհրաժեշտ է հաղթել Աշխարհի գործող չեմպիոնին:

Տպել
1904 դիտում

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան