Սպորտ եւ քաղաքականություն. ՄՕԿ-ը չհանձնվեց

26/07/2016 schedule11:59

Հուլիսի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) արտահերթ նիստում որոշում ընդունեց Ռուսաստանին չզրկել Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, եւ հրապարակեց այն պարտավորությունների ցանկը, որոնց կատարումը պարտադիր է ռուսաստանցի մարզիկների համար: Ընդամենը 10 օրից Բրազիլիայում մեկնարկող ամառային Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել ռուսաստանցի այն մարզիկները, ովքեր նախ՝ երբեւէ առնչություն չեն ունեցել որեւէ դոպինգ սկանդալի հետ, չեն օգտագործել խթանիչներ, եւ 2-րդ՝ ռուսաստանցի մարզիկներին Օլիմպիական խաղերին մասնակցել թույլատրելու հարցը պետք է որոշեն տարբեր մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաները:

Սրանք են այն 2 հիմնական պահանջները, որոնք ընդունեց ՄՕԿ-ը եւ որոնք «կոշտ եւ աննախադեպ» որակեց ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: ՄՕԿ-ը նաեւ արգելել է ռուսաստանցի ցանկացած պաշտոնյայի մուտքն Օլիմպիական խաղեր եւ երկարաձգել է Ռուսաստանում դոպինգի հետ կապված տեղեկություններն ուսումնասիրելու համար համաշխարհային հակադոպինգային կազմակերպության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի աշխատանքը: «Գնում ենք», - այս խոսքերով է դուրս եկել Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր ժուկովը կիրակի օրը կայացած ՄՕԿ-ի արտահերթ նիստից, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի դրոշը ծածանվելու է «Ռիո 2016»-ում, ռուսաստանցի մարզիկները (որոշակի սահմանափակումներով) մասնակցելու են Օլիմպիական խաղերին:

Ռուսաստանում ընդունված որոշումը որակվեց որպես հնարավոր տարբերակներից ամենամեղմը: Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն անգամ շնորհակալություն հայտնեց ՄՕԿ-ի նախագահին նման որոշման համար: Իսկ ահա այլ երկրներում ՄՕԿ-ի որոշումն ընդունվել է մեծ դժգոհությամբ: Միջազգային մամուլը հեղեղված է ՄՕԿ-ի նախագահի հասցեին քննադատական խոսքերով: «Սա խայտառակություն է: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հաստատված բարեկամական կապերն օգտագործվեցին ի շահ Ռուսաստանի եւ ընդդեմ Օլիմպիական սկզբունքների»,- գրել է անգլիական «The Telegraph»-ը. «Կիրակի օրը՝ հուլիսի 23-ին, ՄՕԿ-ը ոչնչացրեց Օլիմպիական խաղերը: Ամբողջապես կոռուպցիայի մեջ թաղված ռուսական սպորտը պետք է դուրս մնար միջազգային հանրության կազմից, իսկ Բախը վախեցավ ընդդիմանալ Պուտինին»,- գրել է «Daily Mail»-ը՝ հավելելով, որ Բախն անձնական համատեղ բիզնես՝ փայտամշակման գործարաններ, ունի Ռուսաստանում տեղի բարձրաստիճան մարզական պաշտոնյաների հետ:

Մոտավորապես, այս ինտոնացիայով է արտասահմանյան մամուլը գրում ՄՕԿ-ի ընդունած որոշման մասին: Մինչ ՄՕԿ-ի արտահերթ նիստը 14 առաջատար երկրների՝ ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Իսպանիայի, Գերմանիայի, Դանիայի, Նոր Զելանդիայի, Եգիպտոսի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի եւ Հոլանդիայի  ազգային Օլիմպիական կոմիտեները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով որակազրկել Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին, խթանիչների հետ կապ չունեցող ռուսաստանցի մարզիկներին թույլատրել մասնակցելու Օլիմպիական խաղերին ՄՕԿ-ի դրոշի ներքո: Մեծ հաշվով հենց այս կետն էր դարձել ու շարունակում է մնալ բանավեճերի, լուրջ տարաձայնությունների պատճառ: Միջազգային մարզական հանրությունը համարում է, որ պետական մակարդակով կոռուպցիայի մեջ թաղված ռուսական սպորտը տեղ չունի իսկական սպորտում, հեռու է Օլիմպիական գաղափարներից: Բայց, ՄՕԿ-ն իր վրա չվերցրեց նման պատասխանատվություն եւ որոշումներ ընդունելու իրավունքը փոխանցեց մարզաձեւերի ֆեդերացիաներին:

Առաջիկա օրերին, մինչեւ Օլիմպիական խաղերի մեկնարկն՝ օգոստոսի 5-ը, միջազգային մարզական ֆեդերացիաները պետք է հրապարակեն իրենց որոշումները՝ կապված ռուսաստանցի մարզիկներին Օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվության վերաբերյալ: Ըստ ռուսական մամուլի՝ մարմնամարզության, ըմբշամարտի, ձյուդոյի, բռնցքամարտի եւ մի շարք այլ ֆեդերացիաներ կողմ են ռուսաստանցի մարզիկներին թույլատրելու հարցում (նշում եմ միայն այն մարզաձեւերի անունները, ուր «Ռիո 2016»-ում մասնակիցներ ունի նաեւ Հայաստանը): Բայց բոլորը հասկանում են, որ ՄՕԿ-ի որոշումը միջանկյալ որոշում է միջազգային մարզական հանրություն-Ռուսաստան հակամարտությունում եւ Օլիմպիական խաղերի ավարտից հետո, կամ էլ միգուցե հենց խաղերի ընթացքում այն բորբոքվելու է նոր ուժով ու թափով՝ արդեն առանց ՄՕԿ-ի:

Տպել
2003 դիտում

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին