Հակոբ Սերոբյան. այն, ինչ Հուրի Գեբեշյանն արեց, պատմական իրադարձություն է (տեսանյութ)

08/08/2016 schedule20:20

Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը հայկական մարմնամարզության 2 պատմական իրադարձությունների հեղինակ դարձավ: Երեկ՝ օգոստոսի 7-ին, նա դարձավ առաջին հայ կին մարմնամարզիկը, որը երբեւէ մասնակցել է Օլիմպիական խաղերի: Բացի այդ՝ նա անսխալ ներկայացրեց իր իսկ հորինած էլեմենտը, որը կրելու է իր անունը: Armtimes.com-ի հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որն այս օրերին Ռիոյում նաեւ աշխատում է որպես մրցավար, ընդգծեց, որ Հուրիի նվաճումը կարող է նպաստել Հայաստանում կանանց մարմնամարզության զարգացմանը:

«Հայկական մարմնամարզության մեջ չի եղել կին մարմնամարզիկ եւ առավել եւս հայ կին մարմնամարզիկ, որն իր անունով տարր ունենա: Սա պատմական իրադարձություն է: Շատ մեծ մոտիվացիա է հայ աղջիկների համար, որ նրանք կարող են լավ մարմնամարզիկներ լինել, նույնիսկ ավելի լավը դառնալ, քան Հուրին է»,-ասաց նա:

Հայ մարզուհին ծրագրի սկզբում առաջին՝ ցածր, ձողից 2-րդի վրա ցատկելիս 360 աստիճան պտույտ է կատարում: Այդ էլեմենտը կոչվելու է Գեբեշյան (տեսանյութը Դանիել Բալյանի ֆեյսբուքի էջից)

Մասնագետը նաեւ մանրամասնեց, թե ինչպես է տեղի ունենում մարմնամարզիկի կողմից նոր տարր ներկայացնելու գործընթացը եւ ինչ կարգով է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան նոր տարրին տալիս տվյալ մարզիկի անունը:

«Հուրիի էլեմենտը հաստատվել է: Կարգն այսպես է. եթե դու վարժություն ես հորինում, մինչեւ մրցումները տեսանյութով ցույց ես տալիս, նրանք, ըստ բարդության, գնահատական են տալիս այդ վարժությանը, որովհետեւ ամեն տարր պետք է իր բարդությունն ունենա: Մրցումների ժամանակ դու այդ տարրը պետք է ցույց տաս: Եթե այդ տարրը ցույց տալիս ընկնես, չի լինի, իսկ եթե ցույց տաս, եւ եթե իրենք նախապես որոշել են (իսկ Հուրիի պարագայում արդեն որոշել էին բարդությունը, D խմբի էլեմենտ է, արժի 4 տասնորդական), ապա կկոչվի քո անվամբ»,-պարզաբանեց մասնագետը՝ ավելացնելով, որ մյուս տարի «Գեբեշյան» տարրն արդեն պաշտոնապես կոդ կունենա:

Երեկ Հուրի Գեբեշյանը մրցահարթակ էր դուրս եկել բարձր տրամադրությամբ, եւ կարելի էր եզրակացնել, որ գոհ է իր ելույթներից: Իր նոր տարրը ներկայացնելու նպատակին նա հասավ, սակայն եզրափակիչ դուրս չեկավ. բազմամարտում զբաղեցրեց 37-րդ հորիզոնականը:

Հակոբ Սերոբյանը խոսեց նաեւ մեր մյուս ներկայացուցիչների՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանի (նժույգթափեր) եւ Եվրոպայի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանի (հենացատկ) ելույթների մասին: Մասնագետն ընդգծեց, որ Մերդինյանը, որը որակավորման փուլում վաստակեց 15.583 միավոր ու զբաղեցրեց 4-րդ տեղը, մեդալի իրական հավակնորդ է:

«Նա կատարեց իրեն տրված առաջադրանքը: Մենք շարժվում ենք մեր պլանավորածի համաձայն: Այսինքն՝ պլանավորել էինք թեթեւ վարժություն (թեթեւ ասելով նկատի ունեմ անցած տարվա աշխարհի առաջնության բարդության վարժություն), նա դա կատարեց, որ եզրափակիչ մտնենք: Եթե ստանայինք 15,4 գնահատական, արդեն գոհ կլինեինք, բայց ավելի բարձր ստացանք, քան աշխարհի առաջնության ընթացքում: Մերդինյանի դեպքում շատ գոհ ենք, շատ ուրախ ենք, 4-րդ տեղում է, շատ մոտ է մեդալներին ու կպայքարի մեդալների համար: Պլանավորված է, որ պետք է ավելի բարդ ծրագիր կատարի, այսինքն՝ կատարի այն վարժությունը, որը կատարեց այս տարի Եվրոպայի առաջնության ժամանակ: 2-րդ տեղն ու 4-րդ տեղը բաժանում է 1 տասնորդականից մի քիչ ավելի, բայց մենք ուզում ենք բարդացնել 2 տասնորդականով: Դա կլինի գրեթե 15,780»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Եվրոպայի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանին, ապա Սերոբյանը վստահ է, որ նա իր կարիերայի ընթացքում դեռ լուրջ հաջողության հասնելու է: Օլիմպիական խաղերի որակավորման փուլում նա առաջին ցատկը գերազանց կատարեց, սակայն երկրորդի ժամանակ սխալվեց ու 14.566 միավորով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը:

«Քանի որ մրցավար եմ, նրան չեմ հանդիպում. մրցավարներն իրավունք չունեն: Մրցումներից հետո հանդիպել խոսել ենք, հեռախոսով խոսել ենք: Ինչպե՞ս կարող է իրեն լավ զգալ: Պատրաստ էր, կարող էր: Ամենակարեւորն այն է, որ նա իրեն է մեղադրում, իր մեջ է փնտրում սխալները, իսկ եթե նա այդպիսի մտածելակերպ ունի, իմ կարծիքով՝ կգա ժամանակը, եւ նա իր խոսքը կասի: Ես այդ խորհուրդն եմ տվել նրան: Նրանից կարող էի պահանջել մարզումների ժամանակ, հիմա ի՞նչ կարող եմ պահանջել: Նա էլ է զարմանում, որ քիչ եմ զայրացել (ծիծաղում է), բայց, որ զայրանամ, ի՞նչն է փոխվելու: Ես նրան ոգեւորել եմ, ասել եմ. «Ոչինչ, դեռ երիտասարդ ես, ժամանակ ունես»: Նա, իրոք, դեռ ժամանակ ունի: Կարող է դեռ 8 տարի պայքարել: Դեռ նոր է 24 տարեկան դառնում, այսօր (խմբ. օգոսոտի 8-ին) ծննդյան օրն է»,-ասաց Սերոբյանը:

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարն ավարտվում է օգոստոսի 16-ին: Օգոստոսի 14-ին Հարություն Մերդինյանը պայքարելու է մեդալների համար: Եթե նա մեդալակիր դառնա, կմնա Ռիոյում մինչեւ Օլիմպիական խաղերի ավարտը՝ օգոստոսի 21-ը, իսկ մարմնամարզության հավաքականի մյուս անդամները կվերադառնան Հայաստան: Պարզ չէ միայն՝ արդյոք Հուրին կգա Հայաստան, թե՝ ո՛չ, քանի որ նա բնակվում եւ աշխատում է ԱՄՆ-ում:

Տպել
2608 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ