Հորս աթոռը չի, որ պապենական նստեմ. Նոր կյանքի գյուղապետը՝ ընտրապայքարի մասին

25/08/2016 schedule20:30

Արարատի մարզի Նոր կյանք գյուղի 18 տարվա ղեկավար Մայիս Աբրահամյանը պատրաստ է սեղմել համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված Գարիկ Սարգսյանի ձեռքը, եթե առաջիկա ընտրություններում նա ընտրվի համայնքի ղեկավար: Այս մասին Մայիս Աբրահամյանն ասաց Armtimes.com-ի հետ զրույցում: Նշենք, որ սեպտեմբերի 18-ին նշանակված համայնքի ղեկավարի ընտրությունում կպայքարեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանն ու ՀՀԿ-ական, 1999 թվականից Նոր կյանքի գյուղապետ Մայիս Աբրահամյանը:

- Պարոն Աբրահամյան, ինչպես հասկանում ենք մինչ այս ընտրությունն առանց մրցակցության եք ընտրվել:

- Մարդիկ գնահատել են աշխատանքս եւ չեն ցանկացել մրցակցել, ինչի մասին է խոսքը:

- Այսինք՝ այնպես եք աշխատել, որ չե՞ն ցանկացել թեկնածու առաջադրվել:

- Այդպես ավելի ճիշտ կլինի ասել:

-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ մի երիտասարդ ցանկացավ առաջադրվել:

- Դե, հիմա երիտասարդ է, մտածում է, որ մենք արդեն մեծացել ենք եւ իր թեկնածությունն է դրել: Կընտրվի՝ իրեն հաջողություն, չի՞ ընտրվի՝ մեզ հաջողություն, դա գյուղը կորոշի:

- Ձեր մրցակից Գարիկ Սարգսյանը armtimes.com-ին տված հարցազրույցում ասել է, որ ձեր ղեկավարման տարիներին բազմաթիվ խնդիր չեն լուծվել:

- Դպրոցը 100 տոկոսով վերանորոգված է, ամբողջությամբ նոր գույք ունի: Նույնը մշակույթի տունը, նույնը մանկապարտեզը, ամբողջությամբ վերանորոգված, գույքը նոր, երկու խումբ երեխաներին պահում ենք: Գյուղի աղբը ես հեռացնում եմ, ոչ մեկից ոչինչ չեմ պահանջում, գումարը համայնքի բյուջեից եմ տալիս, ասֆալտը արած է, ջրագիծը կա: Կարող է մի փողոց էլ ծակվել է, մի տեղ մի կաթիլ ջուր է թողում, հիմա ի՞նչ անենք:

- Գարիկ Սարգսյանը թվել է հետեւյալ խնդիրները՝ փողոցների լուսավորությունը, ճանապարհների անբարեկարգ վիճակը, խմելու եւ ոռոգման ջրի ցանցը եւ նույնիսկ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը, որ օրինակ՝ հողի հարկը վճարած չեն լինում տեղեկանք չեք տալիս:

- Ենթադրենք ինքն է դառնում գյուղապետ եւ հողի հարկերը չեն մուծում, ո՞նց է աշխատելու: Եթե հարկ չվճարեն, մենք էլ աշխատավարձ չստանանք եւ մեր հարկը չվճարենք, այս երկիրը, բանակը ո՞նց պահենք: Եթե ինչ-որ մեկը կարող է հարկերն ամբողջությամբ վճարել, մյուսը «լավ տղա» է, որ չի վճարում, բա պետք է չտամ տեղեկանք, որ ինչ-որ չափով գոնե վճարի: Ես ոչ մի անգամ ինչ-որ մեկի հացի փողը չեմ ասել բերեք վճարեք, նման բան չի եղել, բայց եթե մարդը 100 հազար դրամ պարտք է, բա չասե՞մ բեր մի մաս վճարի, որ աղբահանությունը կազմակերպենք, մանկապարտեզը պահենք, իր ասած լուսավորությունն անենք: Ցերեկային լուսավորություն կենտրոնական փողոցում կա, ամենաերկար մյուս փողոցում կա: Դա կոճակ չի՞, որ սեղմեմ ամբողջ գյուղը լուսավորվի կամ ասֆալտապատվեն բոլոր փողոցները: Մեր գյուղում երեք փողոց ասֆալտապատված է, կենտրոնականը չհաշված:

- Ինքը նշում է, որ 18 տարվա բյուջեով հնարավոր էր վերը թվարկած խնդիրները լուծել: Դուք դա հնարավոր համարու՞մ եք:

- Ես չգիտեմ իր հաշվապահն ով է, այդ թվերն իրեն ով է տվել, բայց եթե 20 միլիոն է ընդամենը բյուջեն եւ 12 միլիոն միայն մանկապարտեզն է, իսկ գյուղապետարանը մոտ 10 մլն., այդ ո՞նց է հնարավոր լուծել:

 - Գարիկ Սարգսյանը հայտարարել է, որ փորձել են իրեն համոզել, որպեսզի չառաջադրվի՝ առաջարկելով նույնիսկ աշխատանք: Դուք նման մտադրություն ունեցե՞լ եք:

- Ես աշխատանք առաջարկե՞մ: Ես նրան կյանքում աշխատանք չեմ առաջարկի, քանի որ ինքն աշխատանքային փորձ չունի: Եթե իրեն ինչ-որ մեկն ասել է՝ ինչի ես դնում թեկնածությունդ, իմ հետ ի՞նչ կապ ունի, այդ մեկին հարցրեք: Ես, համենայնդեպս, ոչ մեկին ո՛չ ասել եմ, ո՛չ էլ կասեմ: Մարդն ուզում է՞ դառնալ գյուղապետ՝ ոչ մի խնդիր, ես ո՞վ եմ, որ իրեն ասեմ՝ չէ: Դա կորոշի գյուղը, եթե ինքը կլինի գյուղապետ, կփորձեմ առաջինը ես իրեն  շնորհավորել ու ասել՝ հաջողություն հանուն մեր գյուղի:

- Ընտրվելու ձեր հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում, եթե վաղը լինի ընտրությունը:

- Քարոզարշավը դեռ չի սկսվել, ես դուրս չեմ եկել ժողովրդի մեջ: Եթե ինքը գնահատում է ինչ-որ չափով ես էլ կարող եմ ասել, որ ենթադրենք 50/50, բայց վաղը կարող է քարոզարշավը սկսվի եւ դառնա 60/40 կամ օգուտ ինձ կամ իրեն:

-Եթե պարտվեք կսեղմե՞ք ձեր մրցակցի ձեռքը:

-Առաջինը ես կսեղմեմ, որովհետեւ ինձ թվում է, որ հանձնաժողովին ամենամոտը մենք կանգնած կլինենք: Առաջինը ես կշնորհավորեմ՝ կասեմ քեզ հաջողություն: Եթե գյուղացիները գտնեն, որ ինքն ավելի շատ բան կարող է անել այս գյուղի համար, ես ավելի հպարտ, ավելի ուրախ կլինեմ, իմացեք, որ իմ տրամադրությունը լրիվ տեղը կլինի, որ շնորհավորեմ: Էդ հորս աթոռը չի, որ ես պապենական նստեմ:

-Երրորդ թեկնածուն էլ ձեր եղբոր տղա՞ն է լինելու:

-Չէ, նա չի գրանցվել:

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 24-ին, թեկնածություն առաջադրելու վերջին օրն էր:

Տպել
9155 դիտում

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ