«Ինգո Արմենիան» երկու ամիս անց նոր որոշել է վճարել ապահովագրական վճարը (վիդեո)

23/08/2016 schedule19:59

2016 թվականի հունիսի 20-ին, քաղաքացի Գառնիկ Խաչատրյանի մասնակցությամբ Երեւան քաղաքից Աբովյան տանող ճանապարհին վթար է տեղի ունեցել, որից հետո Խաչատրյանի վարած Hyundai մեքենային բախված Ford-ի վարորդը տեղում ընդունել է իր մեղավորությունը: Դեպքից անցել է երկու ամիս, սակայն Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը դեռ չի փոխանցել քաղաքացու կրած վնասի գումարը: Գառնիկ խաչատրյանը Armtimes.com-ին պատմեց, որ ՃՏՊ գործով փաստաթղթերը ներկայացրել է «Ինգո Արմենիա» ընկերություն տվյալ օրը, որից հետո հունիսի 29-ին ապահովագրական ընկերությունը որոշել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն անցկացնել: Երկու ամիս անց Խաչատրյանը տեղեկացել է, որ փորձագետը չի կարողացել կայացնել մեղավորության վերաբերյալ որոշում:

Այս գործընթացից հետո արդեն վարորդն է դիմել Ավտոապահովագրողների բյուրո՝ կրկնակի փորձաքննություն անցկացնելու պահանջով։

 «Օգոստոսին ստացել եմ կրկնակի փորձաքննության արդյունքները՝ որում հստակ ապացուցված է Ford մեքենայի մեղավորությունը և իմ անմեղությունը վթարի գործով։ Կրկնակի փորձաքննությունն անցկացվել է Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտի կողմից»,- ասաց  Գառնիկ Խաչատրյանը՝ նշելով, որ ըստ ավտոապահովագրողների բյուրոյի կանոնների RL 1-001 կետ 73-ի՝ կրկնակի փորձաքննության ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրողն ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին`համապատասխան որոշումը 1 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին)։ Ընդ որում, սույն կետի իմաստով կրկնակի փորձաքննության վերջին օր է համարվում ապահովագրողի կողմից կրկնակի փորձաքննության արդյունքները ստանալու օրը։ 

Գառնիկ Խաչատրյանի խոսքով՝ մինչ օրս դեռ ո՛չ գրավոր որոշում, ապահովագրական
հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին, ո՛չ էլ փոխհատուցում չի ստացել։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ապահովագրական ընկերությանը՝ որտեղից առաջակեցին գրավոր ներկայացնել խնդիրը: Այդպես էլ վարվեցինք: Մեր դիմումից ժամեր անց Գառնիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նրան հրավիրել են ապահովագրական ընկերություն եւ տեղեկացրել, որ ապահովագրական ընկերությունը դատարանից հայցադիմումը հետ է վերցրել, որով ցանկացել էր վիճարկել փորձաքննության եզրակացությունը: Ապա պատրաստակամություն են հայտնել Խաչատրյանին վճարել սահմանված մոտ 800 հազար դրամ գումարը:

Այնուհետեւ «Ինգո Արմենիա» ընկերությունը պարզաբանում տրամադրեց նաև armtimes.com-ին, որում մասնավորապես ասված է.

«Պատահարում ներգրավված վարորդների մեղավորությունը պարզելու նպատակով ընկերությունը պատվիրակել էր պատճառի առաջնային փորձաքննություն, որի արդյունքներով հնարավոր չի եղել պարզել կողմերի մեղավորությունը՝ ճանապարհային ոստիկանության կողմից կազմված նյութերում ելակետային տվյալների անբավարարության պատճառով։ Նշված եզրակացությունը «Ա» տրանսպորտային միջոցի վարորդ Գառնիկ Խաչատրյանի կողմից բողոքարկվել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի միջոցով և նշանակվել է պատճառի կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով այս անգամ հիմնավորվել է վերջինիս անմեղությունը և «Բ» տրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությունը։

Հաշվի առնելով, որ արդյունքում ստացվել են երկու իրարամերժ փորձաքննությունների եզրակացություններ, ինչպես նաև այն, որ ԱՊՊԱ ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների համաձայն՝ կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով, ուստի ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել «Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտ» ՍՊԸ-ի եզրակացությունը, նշանակել փորձաքննություն և փորձագետին առաջադրել առաջնային և կրկնակի փորձաքննությունների ընթացքում փորձագետներին առաջադրված հարցերը»։

Ընկերությունից փոխանցեցին նաեւ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի վերջո ընկերության վեճը երկու փորձագիտական կազմակերպությունների կողմից տրված իրարամերժ եզրակացությունների մեջ է և նրանց հետ, իսկ դատական պրոցեսը կարող է տևական լինել, ուստի տեղի է ունեցել հանդիպում «Ա» տրանսպորտային միջոցի վարորդ Գառնիկ Խաչատրյանի հետ, տրվել են պարզաբանումներ ու ներկայացվել իրավական հիմնավորումները և կայացվել է որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու մասին։

Տպել
3381 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը