Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործը կարճեցին. նա համոզված է, որ քաղաքական պատվեր է

31/08/2016 schedule15:30

ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է, իսկ գործով կալանավորված չորս անձինք, ինչպես երեկ մեզ հետ զրույցում հայտնեց Խանումյանի պաշտպան Հայկ Ալումյանը, անցյալ շաբաթ ընդունված համաներմամբ ազատ են արձակվել:

 

Հայկ Խանումյանը համոզված հայտարարում է, որ այս ամենը քաղաքական պատվեր է:

Հիշեցնենք, որ պատգամավորը ծեծի էր ենթարկվել հունիսի 6-ին Ստեփանակերտի կենտրոնում: Նա հայտարարել էր, որ ԼՂՀ ԱԺ շենքից դուրս գալիս իրեն էին մոտեցել 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել մեքենան, Ստեփանակերտի հարեւանությամբ գտնվող գյուղում էլ ծեծել: Պատգամավորին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրգործը, սակայն, օրերս վերաորակվել էր՝ առեւանգումից դառնալով խուլիգանություն: Ըստ Խանումյանի՝ գործը վերաորակվել է, որպեսզի գործով կալանավորված անձինք եւս համաներմամբ ազատ արձակվեն:

«Քանի որ նախաքննություն է ընթանում, դրանով հնարավոր չէր համաներում հայտարարել, կարծում եմ՝ ե՛ւ նախաքննական մարմնի, ե՛ւ դատախազության վրա լուրջ ճնշումներ են եղել նախագահականի կողմից: Գործի վերաորակումը եղել է քաղաքական պատվեր, ակնհայտ է, որ այս ամենը ԼՂՀ նախագահի որոշմամբ է եղել, իր սենյակում է որոշվել թե՛ այս հանցագործությունը, թե՛ այն կոծկելու որոշումը»,- մեր զրույցում ասաց Խանումյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը համաձայն չէ ընդդիմադիր պատգամավորի այս բնորոշումների հետ: «Այստեղ քաղաքական խնդիր չկա, հատկապես համաներումների պարագայում, քանի որ այն անձնավորված չի եւ ինչ-որ մարդու համար չեն անում, անձնավորված մոտեցում չկա»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Արցախի Հանրապետության պատմության ընթացքում ընդհանուր առմամբ եղել է վեց համաներում: Մեր դիտարկմանը՝ ստացվում է ԼՂՀ պատգամավորին կարող են օրը ցերեկով ծեծի ենթարկել, ապա ծեծի ենթարկողներին համաներմամբ ազատ արձակել, արդյոք սա վտանգավոր նախադեպ չի՞ ստեղծում, որ պատգամավորն անձեռնմխելի չէ, եւ ցանկացածը կարող է կրկին նման քայլի գնալ՝ ակնկալելով, որ համաներմամբ հնարավոր է ազատ արձակվի, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Եթե այս տրամաբանությամբ հարցին մոտենանք, ապա որեւէ մեկը չպետք է համաներմամբ ազատ արձակվի, հիմա մեկ այլ մարդ կարող է ավելի ծանր հանցանք է կատարել, օրինակ՝ մարդասպանություն, ի՞նչ պետք է ասեն, որ դրսում գտնվելով ավելի՞ վտանգավոր կարող է լինել: էդպես որ լինի, երբեք համաներում չի լինի, դրա համար է, որ համաներումը մարդասիրական նպատակ է հետապնդում»:

Հայկ Խանումյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ տեղեկացրեց, որ բողոքարկելու է ԼՂՀ դատախազության որոշումը՝ քրեական գործը կարճելու առնչությամբ: Ալումյանի խոսքով, իրենք պատրաստ են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր հարցին՝ ակնկալիքներ ունի՞ ԼՂՀ դատական համակարգից, Ալումյանը պատասխանեց, որ մի անգամ արդեն առնչվել է ԼՂՀ դատարանների հետ եւ բարձր կարծիքի է: Մեր դիտարկմանը, որ իր պաշտպանյալն այս ամենը քաղաքական պատվեր է որակում, ինքն ի՞նչ կարող է ասել այդ մասին, Հայկ Ալումյանը նկատեց. «Հայկ Խանումյանը քաղաքական գործիչ է եւ ազատ է իր բնորոշումներում, ես քաղաքական գործիչ չեմ եւ չեմ կարող քաղաքական գնահատականներ տալ»:

Տպել
6926 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում