ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը մեղադրում է ՄՕԿ-ին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը դժգոհ է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործողություններից: Սեպտեմբերի 1-ին ՄՕԿ-ը հայտնել էր, որ Պեկին 2008-ում հայ ծանրորդ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը բրոզնե մեդալ է նվաճել արգելված խթանիչներ օգտագործելու միջոցով: Դա պարզ է դարձել նրա դոպինգ նմուշի կրկնակի ստուգման արդյունքում: Հայ մարզիկին զրկել են օլիմպիական բրոնզից: Մեդալը նա պետք է հնարավորինս շուտ վերադարձնի ՄՕԿ-ին: Սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ ՄՕԿ-ի գործողություններն արժանի են մեղադրանքի:

«Ես ուզում եմ քննադատաբար մոտենալ ՄՕԿ-ի այս արարքին: Եթե նրանք փորձում են ինչ-որ մեդալներ ետ վերադարձնել կամ փոխանցել մեկ ուրիշին, պարտավոր են բոլորին ստուգել՝ առաջինից մինչեւ 100-րդ համարը, նույնիսկ 0 ստացած, վնասվածք ստացած մարզիկներին: Ի՞նչ է նշանակում 3-րդ տեղի մեդալը վերցնել տալ 4-րդ տեղին, արդյո՞ք ստուգել եք 4-րդ տեղինը, ստուգե՞լ եք 8-րդ տեղինը, 10-րդ տեղինը, 21-րդ տեղինը, ո՛չ: Այսինքն՝ սա ես կասեի՝ նրանց գործի չիմացությունն է, գործից տեղյակ չլինելը կամ միտումնավորությունը որոշ պետությունների նկատմամբ», - ասաց նա՝ ավելացնելով, որ ՀՀ ֆեդերացիան չի բողոքարկելու որոշումը, որովհետեւ իմաստ չի տեսնում:

Մարզիչը նաեւ անդրադարձավ Եվրոպայի չեմպիոն 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանի վնասվածքին: Մարզիկը մոտ էր օլիմպիական մեդալ նվաճելուն, սակայն հրում վարժության 2-րդ մոտեցման ժամանակ, երբ փորձում էր բարձրացնել 195 կգ-ը, արմունկի վնասվածք ստացավ:

«Հրում վարժությունը սկսեցինք 195 կգ-ից, որովհետեւ մարզումների ժամանակ բարձրացրել էր 200 եւ ավելի կիլոգրամ, 200-ը մի քանի անգամ, 205-ն էլ փորձել էր  1 թե 2 անգամ: Շաբաթը մեկ գոնե մոտեցել է 200-ին: Եթե սկսեինք 190 կգ-ից, կնշանակեր՝ կամովին հրաժարվում ենք մնացած մեդալներից», - ասաց նա՝ հավելելով, որ չէր պատկերացնում, որ մարզիկը կարող էր վնասվածք ստանալ:

Հայաստանի ծանրամարտի հավաքականն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերից վերադարձել է 2 արծաթե մեդալներով. փոխչեմպիոններ են դարձել 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը եւ +105 կգ քաշային Գոռ Մինասյանը:

Տպել
3184 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին