Մինսկի խումբը պետք է գտնի այն արդյունավետ ճանապարհը, որով պետք է շարունակվի բանակցային գործընթացը

09/09/2016 schedule10:35

Երեկ Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հրատապ հարցերի վերաբերյալ:

Հանդիպման մասին զրուցել ենք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ.

- Պարոն Զաքարյան, ի՞նչ է եղել բանակցություններում, որ նման հրատապ հարցով հանդիպման կարիք է առաջացել:

- Ըստ էության բանակցություններում հրատապությունն այն է, որ Մինսկի խումբը պետք է գտնի այն արագ ու արդյունավետ ճանապարհը, որով պետք է շարունակվի բանակցային գործընթացը: Դրանում շատ կարեւոր է, որ ՄԽ-ն կարողանա իր գործողությունները համակարգել եւ ապահովել, որ խաղաղ կարգավորման գործընթացն արդեն առաջ շարժվի, եւ կողմերը միմյանց հանդեպ ունեցած պարտավորությունները նաեւ բանակցային գործընթացի շուրջ կարողանան կյանքի կոչել: Էստեղ ունենք մեկ շատ կարեւոր հանգամանք՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ շատ կարեւոր է, որ ՄԽ-ն իր համապատասխան միջնորդական առաքելությամբ կարողանա ներգործի, որպեսզի Ադրբեջանը գնա այդ պարտավորությունների իրականացմանը:

- Հնարավո՞ր է ռուսական կողմից անուղղակիորեն առաջ քաշվի ՄԽ-ի անպիտանելիության հարց:

- Ոչ, ՌԴ-ն ՄԽ-ի երեք կարեւոր օղակներից մեկն է:

- Բայց անընդհատ հանդիպումներ նախաձեռնողի դերում է, կարծես փորձում է բանակցությունները դուրս բերել Մինսկի խմբի տիրույթից:

- ՌԴ-ն նախաձեռնողի դերում է, որովհետեւ զարգացումներն այնպիսին են, որ ՌԴ-ի շահագրգռվածությունն ավելի մեծ է Հարավային Կովկասում զարգացումների համար:

- Շահագրգռվածությունը միայն դրանո՞վ  է պայմանավորված:

-Իհարկե, դա քի՞չ է:

Տպել
6527 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում