Երևան
-3 °C
ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստն առաջին անգամ վարեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Օրակարգային հարցերին անցնելուց առաջ նա հայտարարությամբ հանդես եկավ՝ անդրադառնալով նախ՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ապա՝ մյուս խնդիրներին:
«Հանձնարարում եմ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բոլոր տնտեսվարող մարմինները կարգապահ, անվերապահորեն կատարեն հարկային պարտավորություններ: Հարկային տեսչական ստուգումները կատարվեն միայն ռիսկային համարվող տնտեսվարողների մոտ, ՓՄՁ-երում հնարավորինս զերծ մնան: Այս բոլոր աշխատանքները պետք է կատարվեն՝ առանց բիզնեսին խոչընդոտելու՝ որեւէ ստուգում չպետք է խանգարի բիզնեսի ամենօրյա աշխատանքին»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:
Նա հանձնարարեց նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններին, որպեսզի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման աշխատանքներ իրականացնեն:«Մաքսիմալ նվազեցնել սակագները սոցիալապես անապահովների համար, խթանել բիզնեսի, հատկապես, վերամշակող ճյուղերի համար սակագների վերանայումը: Այս ամենը չպետք է անել ի հաշիվ պետական բյուջեի, այլ միայն ի հաշիվ տնտեսվարողների»:
Նիստի ավարտից առաջ էլ նա ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց, թե որքան ժամանակ է հարկավոր առաջարկությունները ներկայացնելու համար: «Կխնդրեմ, որպեսզի ընդունեք որոշակի սկզբունքներ միասին փորձենք հասկանալ ինչ ճանապարհով ենք գնում, որից հետո ես ձեզ ժամանակն ավելի հստակ կասեմ, որովհետեւ խնդիրներ կան, որ պետք է մինչեւ վերջ հասկանալ, որ սխալ ուղղությամբ չգնանք»,- ասաց Ռոբերտ Նազարյան: Վարչապետը հարցրեց.«Հիմա հարմա՞ր է ձեզ խորհրդակցությունից հետո, թե դուք անձնակազմով պետք է գա»:
«Կարող ենք եւ հիմա»,- ասաց Ռոբերտ Նազարյանը՝ առաջարկելով, որպեսզի քննարկմանը մասնակցի նաեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը: Կարեն Կարապետյանն էլ իր հերթին նշեց, որ այդ դեպքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ թող միանա իրենց:
«Հայտարարություններ, շնորհակալություն, ձեզ բարի տրամադրություն»,- այսպես ավարտեց իր անդրանիկ նիստը նորանշանակ վարչապետը:
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ
«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ
Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական
Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով
«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում
Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում
Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է
Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ
Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ
«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ
Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով
Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք
ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն
Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ
Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը
Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են
Կիրակի օրը Հայաստանի 20 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ եւ հերթական ընտրություններ են
Գյումրու դրամատիկականն ԱՄՆ-ից վերադարձել է ոգեւորված եւ ոգեշնչված
© 2019 Հայկական ժամանակ