ՄԱԿ-ի օժանդակությամբ ՊՆ-ում մեկնարկել է «Կանայք զինված ուժերում» դասընթացը

16/09/2016 schedule21:07

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում սեպտեմբերի 16-ին մեկնարկել է «Կանայք զինված ուժերում» թեմայով դասընթաց, որն անցկացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի օժանդակությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:

Նշվում է, որ դասընթացի նպատակն է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչներին փոխանցել զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման միջազգային լավագույն փորձը, քննարկել ՀՀ զինված ուժերում առկա իրավիճակը, համատեղ մշակել առաջարկություններ ու վերանայել հայեցակարգային մոտեցումները: Դասընթացի ավարտին, ինչպես հայտնում են ՊՆ-ից, մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, կկազմվի աշխատանքային-փորձագիտական խումբ, որը կներգրավվի զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և աշխատանքային հավասար պայմանների ապահովման գործնական հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակմանը:

Փոխանցվում է, որ ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական, փոխգնդապետ Ա. Ավետիսյանը և դասընթացի ղեկավար, պրոֆեսոր Ա. Աթանեսյանը նշել են, որ դասընթացի մասնակիցներից ակնկալվում է ակտիվ ներգրավում և հետագայում նաև փորձագիտական գործուն աջակցություն այս ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նախաձեռնվող բարեփոխումների իրականացմանը:

Տպել
2836 դիտում

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը

Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը

Հրդեհ Գլաձոր գյուղում. այրվել է տանը հարակից անասնագոմի տանիքը. տուժածներ չկան

ԱՄՆ-ում տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ)

«Իմ քայլը» հիմնադրամի գալա-ընթրիքին հավաքվել է 700 մլն դրամ. Աննա Հակոբյանի ելույթը՝ ընթրիքի ժամանակ (տեսանյութ)

Ինչպիսին է լինելու Ամանորը Երեւանում. բոլոր միջոցառումների մասին՝ մեկ տեսանյութում

Փրկարարները ջրատարից դուրս են բերել խոշոր եղջերավոր կենդանուն