Ապարանում իրավիճակը լարվում է. քաղաքապետի թեկնածուն ահազանգում է՝ ընտրակաշառք են բաժանում

16/09/2016 schedule23:50

Սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իրավիճակը լարվում է Արագաածոտնի մարզի Ապարան քաղաքում:

Այսօր մեզ հետ զրույցում քաղաքապետի թեկնածու, «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Փարվանյանն ահազանգում էր գլուխ բարձրացրած ապօրինությունների մասին: Թեկնածուն պնդում էր, որ իրեն հասած տեղեկություններով քաղաքապետի մյուս թեկնածուի՝ գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանի թիմը ընտրակաշառք է բաժանում: Գոռ Աբրահամյանը՝ հակառակը, պնդում է, որ իրականում Փարվանյանի թիմն է ապօրինություններ անում:

Ներկայացնենք մեր զրույցը թեկնածուների հետ.

- Պարոն Փարվանյան, ընտրություններին 2 օր մնաց, վաղը լռության օր է, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն Ապարանում:

-Ապօրինությունները կարծես թե որոշակի գլուխ են բարձրացրել, բայց ավելի կոնկրետ թույլ տվեք չասել, դեռ ճշտումները գնում են: Համենայնդեպս որոշակի տեղեկատվություն կա: Իսկ եթե իրականում նման բան չկա, ապա ես սթափության կոչ եմ անում, որ նաեւ չլինի, քանի որ ես ինքս շեշտել եմ, որ այս ընտրությունները պետք է շատ մաքուր եւ թափանցիկ անցնեն: Իմ կարծիքով բոլոր նախադրյալները ստեղծված են դրա համար:

- Ովքե՞ր են անում այն ապօրինությունները, որոնց մասին չեք ուզում շատ բան ասել: Խոսքը Գոռ Աբրահամյանի թիմի մասի՞ն է:

- Այո, այո, ինչ-որ լուրջ բան չունենք մեզ խոչընդոտող, համենյանդեպս քանի օղակը սեղմվում է, այնքան ավելի ցայտուն են դառնում նման գործողությունների արդյունքները:

- Խոսքը գումար բաժանելու մասի՞ն է: Կհաստատե՞ք կամ հերքեք:

- Հաստատել կամ հերքել չեմ կարող, բայց կան նման խոսակցություններ: Բայց ընտրական ժամանակաշրջանում խոսակցությունները կարող են եւ ճիշտ լինել եւ սխալ լինել: Համենայնդեպս նախադեպը մենք ունենք անցած ընտրությունների հետ կապված, որ իրենց մոտ նման ավանդույթ ձեւավորված է եւ չի բացառվում, որ փորձեն նման մեթոդներով նաեւ հիմա առաջնորդվել:

- Նկատի ունեք գումար բաժանե՞լը:

- Իհարկե:

- Ինչպե՞ս եք փորձում ստուգել՝ կա նման բան, թե չէ:

- Ոնց էլ չլինի մեկ հոգի կասի եւ կտա համապատասխան հայտարարություն համապատասխան տեղում, եւ կձերբակալվեն բոլոր նրանք, ովքեր զբաղվում են դրանով:

- Կարծում եք Գոռ Աբրահամյանը առանց նման միջոցների չի՞ կարող ընտրվել:

- Իհարկե ոչ, միանշանակ, վստահաբար ձեզ ասում եմ:

- Ապարանցիները նրան չե՞ն ընդունում, չե՞ն գնահատում:

- Ապարանցիները շատ գնահատող մարդիկ են, պարզապես ունեն 11-12 տարվա պատմություն, որը կապված է Գոռ Աբրահամյանի հետ եւ հասկացել են, որ ժամանակն է Գոռ Աբրահամյանը ճանապարհը թողնի ավելի երիտասարդներին, ովքեր ավելի միտված են այստեղ ապրելու, այստեղ արարելու, աշխատելու:

- Իսկ ինքն էդտեղ չի՞ ապրում:

- Ընտանիքից այստեղ են ապրում միայն ինքն ու կինը՝ գործի բերումով:

- Իսկ մյուսնե՞րը:

- Ավելի մաքուր եւ բարեկարգ քաղաքներում: 

Հնչեցված մտքերի վերաբերյալ լսեցինք նաեւ Գոռ Աբրահամյանի պարզաբանումը.

- Իմ կողմից ոչ մի խախտում չկա, մյուսի կողմից լիքը խախտումներ կան: Ես էնքան մեծահոգի եմ, որ դրանք ուղղակի չեմ արձանագրում:

- Ի՞նչ խախտումներ են:

- Արժի՞ որ էդքան մանրանամ:

- Գոնե մեկ օրինակ: Փարվանյանն ասում է, որ ձեր կողմից գումարի բաժանման տեղեկություններ կան:

- Ի՞նչ գումար, ես բիզնես ունե՞մ, որ փող բաժանեմ: Իրենք (նկատի ունի Էդգար Փարվանյանին-խմբ.) են բիզնեսմեն, ինձ փող որտեղի՞ց: Բանկերին հարցրեք՝ քաղաքապետն ինչքան վարկերի տակ է ճռում...մաքուր ազատ համայնքի ղեկավար եմ՝ նվիրված իմ ժողովրդին: Իրենք են փող աշխատում, իրենք են ժողովրդի կաթի յուղայնության հաշվին փողեր դիզում, ես ոչինչ չունեմ: Գազը անորակ մատակարարելով, էլեկտրացանցը թալանելով, հոսանքի փողերը գողանալով:

- Ինչպե՞ս են թալանում էլեկտրացանցը:

- Էլեկտրացանցի պետ են, գազի կալոնկա ունեն, կաթի ընդունման ցեխ ունեն:

- Իսկ ընտրական գործընթացում ի՞նչ խախտումներ եք նկատել:

- Պաստառները տպարանում տպված չեն, տպաքանակները չկա վրան, ես դրանք անտեսում եմ: Ապարանի ժողովուրդը կորոշի՝ ում է ուզում տեսնել համայնքի ղեկավար:

- ՀՀԿ-ն ձեզ սատարո՞ւմ է:

- Եթե նայեք ԿԸՀ կայքում՝ կտեսնեք, որ իմ անվան դիմաց գրված է, որ սատարում է:

- ՀՀԿ-ականները հայտարարել են նաեւ, որ սատարում են Փարվանյանին: Ձեզ որեւէ կերպ օգնո՞ւմ են:

- Ի՞նչ իմանամ, իրենցից հարցրեք:

- Իսկ Փարվանյանին օգնո՞ւմ են: Ովքե՞ր են նրա թիկունքին կանգնած:

- Ոստիկանություն, տարբեր, տարբեր:

- Դա կատակ արեցի, ոչ մի բան, հավասար պայմաններում մրցակցում ենք:

Հիշեցնենք, որ Ապարանում շատ տարօրինակ վիճակ է ստեղծվել. ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը որոշել է աջակցել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանին, իսկ Արագածոտնի մարզի ՀՀԿ տարածքային կազմակերպությունը որոշել է սատարել անկուսակցական Էդգար Փարվանյանին: Իրականում ՀՀԿ տարածքային կազմակերպությունը, որն, ըստ կուսակցության կանոնադրության, որոշումների ընդունման ավելի բարձր կարգավիճակ ունի, փաստորեն սատարում է Փարվանյանին:

Հ. Գ. Փարվանյանն այսօր հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Մեր ունեցած տեղեկություններով, Ապարան քաղաքի քաղաքապետի թեկնածու Գոռ Աբրահամյանի նախընտրական շտաբը սկսել է ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ բաժանել: Համայնքի բյուջեն հարստահարած այս վարչախումբը այսօր Ձեզնից ԳՈՒՄԱՐՈՎ գնում է այն ձայնը, որով վաղը պիտի քաղաքը բարեկարգվեր, ճանապարհները նորոգվեին և համայնքում առկա ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը թեթևացվեր: Մի՛ վաճառեք Ձեզ ու Ձեր ընտանիքի անդամների քվեն: Սեպտեմբերի 18-ին կատարեք ապարանցուն վայել արժանապատիվ և գիտակցված ընտրություն :
Հ.Գ. Բոլոր այն ահաբեկումները, թե Ձեր քվեաթերթիկը կարող է ստուգվել և պատռվել նույնիսկ Ձեր աչքի առջև, ստահոդ են: Ոչ ոք չի կարող սահմանափակել Ձեր ազատ արտահայտվելու իրավունքը»:

Տպել
5133 դիտում

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով