ՀԽ անդամ Արմեն Միքայելյանի գործով միակ վկան ընթերակա է. նա բերման կենթարկվի

20/09/2016 schedule22:40

Ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով դատական առաջին նիստն այսօր հետաձգվեց. դատարանը որոշեց բերման ենթարկել գործով միակ վկային:

Մինչ այդ մեղադրող դատախազը հրապարակեց Միքայելյանի մեղադրանքը: Դատավորի հարցին ի պատասխան նա ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Դատավորի հարցին, թե ինչո՞վ եք զբաղվում Միքայելը պատասխանեց՝ քաղաքականությամբ:

Նիստի ավարտից հետո Միքայելյանից հետաքրքվեցինք, թե ինչո՞ւ նման պատախան տվեց դատարանին, ինչին ի պատասխան նա ասաց. « Ինչով զբաղվում էի տվյալ պահին, դրա համար էլ նշեցի, թաքցնելու ոչ մի բան չունեմ»: Հիմնադիր խորհրդարանի,  «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Արմեն Միքայելյանը մեղադրվում է  ապօրինի կերպով զենք եւռազմամթերք պահելու,  կրելու  համար։  Ըստ ոստիկանության` նրա մոտից  խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 7  փամփուշտով: «Իմ մոտ զենք չի եղել:  Ես դատարանում եւս նշեցի:  Ավելի մանրամասն կներկայացնեմ, երբ որ ցուցմունքների ժամանակը գա, դեռեւս ցուցմունք չեմ տվել»,- մեր հարցին ի պատասխան ասաց Արմեն Միքայելյանը:

Նրա պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ հայտնեց, որ միակ վկան անձնական խուզարկությանը մասնակցած ընթերական է: «Միակ վկան է, սակայն կարեւոր վկա է, կարեւոր են նաեւ գործում առկա ապացույցները: Երբ քրեական գործ է սարքվում, այսինքն շինծու է լինում, հետքերը միշտ մնում են, իսկ այս քրեական գործում ավելին քան շատ են: Համոզված եմ, որ դատաքննության ժամանակ դատավորի համար պարզ կլինի ամեն ինչ»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ Արմեն Միքայելյանը բերման է ենթարկվել հուլիսի 27-ին, երբ ընտանիքի անդամների հետ վերադառնում էր տուն: Երվանդ Վարոսյանի խոսքով, սակայն, ընտանիքի անդամներից ոչ ոք չի հարցաքննվել:

«Ես նախաքննության ընթացքում միջնորդել էի, որ հարցաքննեն այն անձանց, որոնք ներկա են եղել Միքայելյանի բերման ենթարկելու ժամանակ, իմ միջնորդությունը մերժվեց: Մենք դատաքննության ընթացքում էլ նման միջնորդություն կներկայացնենք»,- հավելեց Վարոսյանը: Սույն գործով հաջորդ դատական նսիտի տեղի կունենա հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ին:

Տպել
5030 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին