«ՀԺ»․ Հայկական կոնյակը ՌԴ-ում չի սպառվում, բայց արտադրողներին ստիպում են արտահանել

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, Հայաստանի կոնյակ արտադրող շատ ընկերություններ հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ: Մասնավորապես, նրանք մեծ քանակությամբ կոնյակ են արտահանել Ռուսաստան, սակայն չեն ստացել դրա դիմաց վճարումները:

«Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանից սպիրտային խմիչքների արտահանման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 80 տոկոսով:

Բայց դա ամենեւին չի նշանակում, որ արտահանված խմիչքը սպառվել է: Այդ նույն ժամանակահատվածում արտադրությունը աճել է միայն 8 տոկոսով: Իսկ սա նշանակում է, որ արտադրողները արտահանում են իրենց պահեստներում կուտակված ապրանքը, սակայն նորը չեն արտադրում, քանի որ, մեր կոնյակի հիմնական շուկա  ՌԴ-ում արդեն արտահանված կոնյակի սպառումը նվազել է:

Համառ լուրեր են շրջանառվում, որ կոնյակ արտադրողներին իշխանությունը ստիպում է արտահանել կոնյակը, անկախ նրանից՝ վաճառվում է, թե ոչ: Այդ «հորդորներին» ընդդիմացողին էլ սպառնում են տարբեր պատճառաբանություններով զրկել լիցենզիայից:

Ու ստացվում է, որ արտադրողները կոնյակը արտահանում ու պահեստավորում են այլ երկրում: Բայց փոխարենը ստանում ենք արտահանման արհեստական աճ»,- գրում է պարբերականը:

Տպել
16521 դիտում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Անձրևոտ Լոնդոնն ու թագավորական անձրևանոցները՝ գոյություն ունեցող բոլոր գույներով (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Չարենցավանում մեքենան ընկել է 9 մետր խորությամբ ջրանցքը

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք