Եղիպատրուշում փնտրում են 21-ամյա Հրանուշին. երիտասարդ հարսը գրություն է թողել (լրացված)

28/09/2016 schedule15:51

17:20 Ոստիկանությունը շարունակում է որոնել Եղիպատրուշի 21-ամյա բնակչուհուն: Ըստ տարածված հաղորդագրության՝ Ապարանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի 23 տան բնակչուհի, 1996 թ. ծնված Հրանուշ Եղիազարյանը, ով սեպտեմբերի 28-ին, ժամը 00.10-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Հրանուշ Եղիազարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Ապարանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-59-06-73, 0252-2-42-12 և 1-02 հեռախոսահամարներով։

15:40 Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանն ասաց, որ ոստիկանները դեռ շարունակում են աշխատել, 21-ամյա Հրանուշը տուն չի վերադարձել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները, տարածքում աշխատում են ոստիկանները:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից խոստացան տեղեկություններ հայտնել ավելի ուշ: 

13:50 Այսօր վաղ առավոտյան Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում տարածված լուրերը ցնցել են գյուղի բնակիչներին: Ըստ այդ լուրերի՝ գյուղի 21-ամյա բնակչուհի Հրանուշ Եղիազարյանն առավոտյան դուրս է եկել տնից՝ զուգարան գնալու նպատակով, սակայն չի վերադարձել: Սկեսուրը սկսել է փնտրել նրան եւ տան հարեւանությամբ գտել է հարսի հողաթափը:

Սկսել են տեղեկություններ շրջանառվել, որ 21-ամյա Հրանուշին արջն է տարել. այսպիսի լուրերի տարածման պատճառն այն է եղել, որ մի քանի օր առաջ արջը նույն գյուղում մեղվի փեթակներ էր շրջել: Բացի այդ, զուգարանի մոտ հետքեր են եղել: Ամբողջ գյուղը լցվել է անտառ՝ փնտրելու երիտասարդ կնոջը:

Քիչ առաջ, սակայն Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արջի հետ կապված վարկածը հերքվել է.

«Հերքվել է այդ վարկածը: Տան պատուհանին գրություն է թողել, որ ես գնում եմ եւ այլն եւ այլն»,- ասաց գյուղապետը:

Հարցին, թե արդյո՞ք նշել է իր հեռանալու պատճառը՝ Գրիգորյանն ասաց. «Գրել է ինչ-որ մի ոչխարի պատճառով գնում եմ ինքնասպան լինեմ»:

Թե «ով» է ոչխարը կամ ինչ ոչխարի մասին է խոսքը՝ գյուղապետը դժվարացավ ասել՝ ընդգծելով. «Երեւի մարդ է, չգիտենք»:

Գրիգորյանը վստահեցրեց, որ այս պահին ամբողջ գյուղը, ոստիկանները, փրկարարները ամենուր փնտրում են Հրանուշ Եղիազարյանին:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ Հրանուշը 1 տարեկան աղջիկ ունի: Նրա ամուսինը գտնվում է Աֆղանստանում՝ ծառայում է խաղաղապահ զորքերում:

Տպել
11593 դիտում

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան