Կոտրել են Սարի թաղի դեպքերը լուսաբանած օպերատորի մեքենան. նա «Սասնա Ծռեր»-ի գործով վկա է

30/09/2016 schedule16:30

Գիշերն անհայտ անձինք վնասել են Սիվիլնեթ էլեկտրոնային կայքի օպերատոր Սարգիս Խարազյանի ավտոմեքենան. տուժածի կարծիքով՝ այն կապված է իր մասնագիտական գործունեության հետ:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սարգիս Խարազյանը վստահեցնելով, որ որեւէ թշնամի չունի, եւ հասկանալի է նաեւ, որ շարքային գողություն չի, քանի որ մեքենայի մեջ ինչ եղել է, պահպանվել է:

Երեկոյան Սարգիսն ավտոմեքենան կայանել է Երեւանի Կիլիկիա թաղամասում գտնվող իրենց շենքի բակում, որտեղ եւ միշտ կայանել է, սակայն առավոտյան այն հայտնաբերել է ամբողջովին վնասված:

«Առավոտյան 8.10-8.15-ի սահմանում եմ հայտնաբերել, երբ երեխաներիս տանում էի դպրոց, ես էլ գնում էի աշխատանքի, չորս անվադողերն էլ վնասված էին, ապակիները կոտրված, բայց մեքենայից ոչ մի բան չէր անհետացել, այսինքն՝ շարքային գողության դեպք չի»,- պատմեց Սարգիսը:

Մեր հարցին՝ ձեր կարծիքով ո՞վ կարող էր դրա հետեւում կանգնած լինել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ, ամենայն հավանականությամբ, այն կապված է իր մասնագիտական գործունեության հետ, եւ որոշ մարդիկ ցանկացել են վախեցնել կա նախազգուշացնել իրեն:

Սարգիսը հիշեցրեց, որ հուլիսի 29-ին՝ Սարի թաղի դեպքերի ժամանակ ինքը եւս այնտեղ է եղել եւ լուսանկարահանել քաղաքացիական հագուստով անձանց, որոնք ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարարներին:

«Իմ տեխնիկան այդ օրը չի վնասվել, ողջ նկարահանածս եթեր է գնացել, եւ այդ դեպքերով որպես վկա եմ ներգրավված»,- ասաց նա:

Խարազյանը չբացառեց, որ այն կարող է կապ ունենալ նաեւ Անդրիաս Ղուկասյանի գործի հետ, քանի որ Ղուկասյանից եւս կադրեր է ունեցել ցույցի ժամանակ, եւ անգամ այդ գործի հետ կապված իրեն փաստաբանական խմբի կողմից հարցում է ուղարկվել օրերս, որին դեռ չէր հասցրել պատասխանել:

Սարգիսը հայտնեց, որ մեքենան վնասելու գործով դիմել է ոստիկանություն: Ոստիկանության հասարակայնության կապի եւ լրատվության վարչությունից էլ մեր հարցին ի պատասխան ասացին, որ ահազանգ են ստացել, որ մեքենան վնասված է.

«Գույքի դիտավորության վնասման մասով հետաքննություն է սկսվել»,- ասաց լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Տպել
4293 դիտում

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը