Ծառուկյան VS Արգամիչ. խնամիներից մեկը կվերադառնա, մյուսը կհեռանա՞ քաղաքականությունից

Գագիկ Ծառուկյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն: 2015 թվականի փետրվարյան ցավոտ իրադարձություններից հետո առաջին անգամ Ծառուկյանի վերադարձի ռեալ նշաններ կան: Նախօրեին, ինչպես գրել էինք, նա այդ հարցը քննարկել է անգամ ԲՀԿ վերնախավի հետ, ինչը երեկ չհերքեցին ԲՀԿ մի քանի պատգամավորներ:

Հիշեցնենք, փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում սկանդալային ելույթ ունեցավ՝ Գագիկ Ծառուկյանին անվանելով քաղաքական չարիք, հայտարարելով, որ ժամանակին ինքն է արգելել օգտագործել «Դոդի Գագո» եզրույթը եւ սպառնալով բացահայտել Ծառուկյանի տնտեսական հանցագործությունները: Որպես հետեւանք` Ծառուկյանը վայր դրեց ԲՀԿ նախագահի լիազորությունները եւ հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին:

ԱԺ պատգամավորի մանդատից նա, սակայն, չհրաժարվեց, թեեւ քաղաքականությունից դուրս գալու համար առաջին հերթին պետք էր մանդատը վայր դնել: Ծառուկյանի դեպքում, սակայն, քաղաքականությունից հեռանալը եւ միաժամանակ պատգամավոր մնալը ժամանակին նորմալ ընկալվեց: Որեւէ մեկի մոտ հարց  չառաջացավ՝ ինչպե՞ս է դա հնարավոր եւ ինչո՞ւ է նա պահպանում մանդատը, որովհետեւ 5-րդ գումարման ԱԺ նիստերին Ծառուկյանը ավելի քիչ է հայտնվել, քան խորհրդարանի էլեկտրիկը (վերջինս երբեմն ստիպված է լինում խափանված տեխնիկան նիստին զուգահեռ արագ նորոգել):

Մինչդեռ, եթե վերադառնանք փետրվարյան իրադարձություններին, կհիշենք, որ Ծառուկյանն այն ժամանակ այնպիսի վիճակում էր, որ չէր կարող ինքնուրույն որոշել` ինչից է հրաժարվում, ինչից` ոչ: Այդ ամենը մանրակրկիտ կերպով համաձայնեցվում էր Սերժ Սարգսյանի հետ: Այսինքն, եթե Սերժ Սարգսյանն այն ժամանակ ասեր, որ պետք է նաեւ մանդատը վայր դնի, Ծառուկյանը մեկ վայրկյան անգամ չէր վարանի: Սարգսյանը, սակայն, բավարար համարեց ԲՀԿ ղեկավարի լիազորությունները վայր դնելը, իսկ մանդատը պահպանվեց:

Դժվար է ասել՝ ամեն ինչ ի սկզբանե՞ էր մտածված, թե՞ ոչ, սակայն ներկայացնենք մի քանի փաստ եւ մի քանի հնարավոր զարգացում, որոնք կարող են բացատրել, թե Սերժ Սարգսյանի ինչին էր պետք, որ Ծառուկյանը շարունակի մնալ պատգամավոր:

Ի՞նչ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո: Նրա հիմնադրած կուսակցության նախագահ դարձավ Նաիրա Զոհրաբյանը, որին տրվեց գործելու եւ կուսակցությունը ղեկավարելու լիակատար ազատություն: Այսինքն, Ծառուկյանը ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո դադարեց «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը լինել, կուսակցության հետ կապված ամբողջ պատասխանատվությունը թողնելով Նաիրա Զոհրաբյանի վրա: Վերջինս այս ընթացքում բազմիցս հայտարարել է, որ իր եւ Ծառուկյանի շփումները քաղաքականությունից դուրս են, ինչը նշանակում է, որ քաղաքական քայլերը Զոհրաբյանը չի քննարկել եւ չի համաձայնեցրել Ծառուկյանի հետ:

Նաիրա Զոհրաբյանի համար, սակայն, դժվար կլիներ կուսակցության գործունեության վերաբերյալ ռազմավարական նշանակության որոշումները առանց որեւէ մեկի ծանրակշիռ խորհուրդների կայացնելը: Զոհրաբյանին այլ բան չէր մնում, քան ապավինել իր վաղեմի բարեկամ, այդ ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս էլ, իհարկե, չէր կարող մերժել բարեկամուհուն, որի փխրուն ուսերին այդքան ծանր բեռ էր ընկել:

Եվ ահա Աբրահամյանի խորհուրդներով եւ մեծ թվով անդամներ կորցնելով՝ ԲՀԿ-ն իրեն հայտարարեց ընդդիմություն, եւ այս մեկուկես տարվա ընթացքում  ակտիվ մասնակցեց իշխանությունների դեմ տարբեր քաղաքական ֆորմատների, ներքին դավադրությունների: Արդեն գրել ենք, որ վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հեռացման պատճառներից մեկը այս բոլոր պրոցեսներին նրա անուղղակի մասնակցությունն էր:

Սակայն մոտենում են 2017 թվականի ընտրությունները, եւ Նաիրա Զոհրաբյանը առավել քան երբեւէ՝ հենարանի կարիք է ունենալու: Հարց է առաջանում, ո՞վ պետք է լինի այդ հենարանը, արդյո՞ք կրկին Հովիկ Աբրահամյանը: Իսկ գուցե ավելի լավ կլինի` Գագիկ Ծառուկյա՞նը: Ճիշտ է՝ Աբրահամյանն ու Ծառուկյանը խնամիական հարաբերություններով են կապված, սակայն դա արդեն խիստ երկրորդական է, որովհետեւ փետրվարյան դրամայից հետո Ծառուկյանը Սերժ Սարգսյանի համար լիովին կառավարելի է դարձել, ինչը բացարձակապես չի կարելի ասել Հովիկ Աբրահամյանի մասին:

Եվ ահա թե ինչու էր պետք պահպանել Ծառուկյանի մանդատը: ԲՀԿ-ում իշխանությունը վերականգնելու հարցում քաղաքացի Ծառուկյանը, մեղմ ասած, չէր կարող մրցել քաղաքացի Աբրահամյանի հետ: ԱԺ պատգամավոր Ծառուկյանը քաղաքացի Աբրահամյանի նկատմամբ ակնհայտ առավելություն ունի:

Այս պահին բոլոր հիմքերը կան, որպեսզի խնամի Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, իսկ Հովիկ Արգամիչը դուրս գա քաղաքականությունից: Ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը: Եթե Գագիկ Ծառուկյանն իսկապես վերադառնա քաղաքականություն, եւ մեր վարկածը հաստատվի, ապա կստացվի, որ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ Սերժ Սարգսյանին օգնեց վերացնել իր քաղաքական մրցակցին: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Սարգսյանը Ծառուկյանի միջոցով չեզոքացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: 2017-ից առաջ փաստորեն նույնը կարող է պատահել Հովիկ Աբրահամյանի հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7605 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ