Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյան. զգում եմ, որ դեռ կարող եմ արդյունքների հասնել

11/10/2016 schedule18:27

Եվրոպայի 2016 թ. չեմպիոն մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը վերսկսել է մարզումները: Ռիո 2016-ից հետո (որտեղ նժույգթափերի վրա վարժությունում գրավեց 7-րդ տեղը) հասցրել է բավական ժամանակ հանգստանալ: Այժմ փորձում է աստիճանաբար հունի մեջ ընկնել: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկը խոսեց հետագա ծրագրերի մասին:

«Երկար ժամանակ՝ 20-25 օր, հանգստացել եմ: Արդեն ամեն օր, ինչպես սովորաբար, հաճախում եմ մարզումների: Կամաց-կամաց փորձում եմ հունի մեջ ընկնել: Այս տարի ես, երեւի, այլեւս մրցումներ չեմ ունենա: Մյուս տարվա հետ կապված ծրագրեր կան, իսկ մյուս տարվան էլ դեռ ահագին ժամանակ կա, կհասցնեմ լավ մարզավիճակ ձեռք բերել»,- ասաց նա:

Օլիմպիական խաղերից հետո կարծիք կար, որ 32-ամյա մարզիկը կարող է հրաժեշտ տալ մեծ սպորտին, սակայն նա հակառակ որոշումը կայացրեց: Առնվազն 2 տարի ցանկանում է մնալ ու պայքարել:

«Դեռ չեմ ուզում ավարտել մարզական կարիերաս. օրգանիզմս դիմանում է ծանրաբեռնվածությանը, զգում եմ, որ կարող եմ նոր արդյունքների հասնել: Չեմ կարող ասել՝ երբ կթողնեմ սպորտը: Երբ վերջացնեմ, բոլորդ էլ կիմանաք (կատակում է), բայց մոտակա 2 տարիների ընթացքում, իմ կարծիքով, դա տեղի չի ունենա: Եթե տեսնեմ, որ լավ չեմ զգում ինձ, եւ արդեն իրոք ժամանակն է վերջացնելու, երկար-բարակ չեմ մտածի»,- ասաց նա:

Մարմնամարզիկը կարիերան շարունակելու է մի շարք վնասվածքներով, որոնք նրան խանգարում էին նաեւ Ռիոյի խաղերի ժամանակ: Նա դաստակների եւ ուսերի հետ կապված խնդիրներ ունի:  

«Վնասվածքները հիմնականում պայմանավորված են գերծանրաբեռնված մարզումներով: Հիմա աստիճանաբար վերականգնվում եմ: Փորձում եմ պարապել սովորականի պես, որ կարողանամ մարզավիճակում մնալ: Վնասվածքներն էլ բուժում եմ, փորձում եմ կարգավորել, ուղղակի այնպիսի վնասվածքներ են, որ եթե լուրջ բժշկական միջամտություն լինի, երկար ժամանակ է պահանջվելու, այդ պատճառով աշխատում եմ ուղղակի տոնուսի մեջ պահել, քանի որ տարիքս այն չէ, որ կարողանամ 6 ամիս կամ 1 տարի հետ մնալ սպորտից»,- պարզաբանեց նա:

Մերդինյանը մարզվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում, որը մարզագույքի խնդիր ունի. գործիքները հին են ու մաշված: Սակայն նա դրա վրա չի կենտրոնանում: Ընդգծում է, որ աշխատասիրության շնորհիվ արդյունքի կարելի է հասնել նաեւ եղածով:

«Քրտնաջան աշխատանք, լուրջ վերաբերմունք գործին... չենք հուսահատվում, որ գործիքները լավը չեն, առաջ ենք գնում: Մրցումների ժամանակ ոչ ոք մեզ չի խղճալու եւ բարձր գնահատի, ինչ է թե լավ գործիքներ չունենք»,- ասաց նա:

Մերդինյանը մարզումները համատեղում է մարզչական աշխատանքի հետ: 5 տարեկան 10-15 աշակերտ ունի: Ցանկանում է մինչեւ կարիերան ավարտելը յուրացնել նաեւ մարզչի հմտությունները:

Տպել
1290 դիտում

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է