Աշխարհահռչակ երգչուհի Դիդի. Հայոց ցեղասպանությունը նաեւ իմ ցավն է

13/10/2016 schedule15:10

Հայաստանում է աշխարհահռչակ ջազ երգչուհի Դիդի Բրիջուոթերը: Նա պատրաստվում է մասնակցել Հայաստանում անցկացվող ամենամյա «Yerevan Jazz Fest» ջազ փառատոնին: Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմեց, որ Հայաստանի ու Հայոց ցեղասպանության մասին վաղուց է լսել եւ միշտ ցանկացել է այցելել:

«Իսկապես չգիտեմ՝ որտեղից է այստեղ գալու ցանկությունն առաջացել, պարզապես գիտեմ, որ երբ առաջին անգամ 1968 թ. եկա ԽՍՀՄ, այդ ժամանակ լսեցի Հայաստանի մասին: Հետո, երբ մեկնեցի Ֆրանսիա, արդեն գիտեի Շառլ Ազնավուրի մասին, նրա հետ աշխատեցի: Հետագայում, երբ պետք է ալբոմ ձայնագրեի Ռեյ Չարլզի հետ, պետք է թիմ հավաքեի: Այդ բենդում հիանալի կիթառահար կար՝ Պատրիկ Մանուկյանը: Մենք շատ էինք զրուցում Հայոց ցեղասպանության մասին, ես զգում էի նրա ցավը, եւ այդ ցավը, ասես, իմն էր դարձել: Կարծում եմ՝ դա, ինչպես նաեւ Շառլ Ազնավուրի հետ աշխատելն այստեղ գալու ցանկություն առաջացրին»,- պատմեց նա՝ ավելացնելով, որ, երբ մարտ ամսին ստացել է հրավերը, ընդունել է մեծ ոգեւորությամբ:

Դիդին խոստովանեց, որ հայկական ջազի մասին տեղեկություններ չունի: Ծանոթ է միայն ջազ երաժիշտ եւ դաշնակահար Տիգրան Համասյանի արվեստին: Նրա հետ համագործակցելու առիթ է ունեցել:

«Գաղափար չունեմ: Անկեղծ կլինեմ, ոչինչ չգիտեմ հայկական ջազի մասին: Ճանաչում եմ միայն Տիգրան Համասյանին, քանի որ ես ռադիոհաղորդում էին վարում, որում Տիգրանը ելույթ է ունեցել, բայց այստեղ եմ նաեւ սովորելու համար»,- ասաց նա:

Դիդին անդրադարձավ նաեւ իր իմիջին: Երգչուհին յուրահատուկ իմիջ ունի. տարիներ առաջ նա սափրել է գլուխը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա մանրամասնեց դրա պատճառները:

«Ես այլեւս իմ տեսքով, արարքներով, ընտրած երաժշտությամբ ինքնահաստատվելու կարիք չունեմ: Ես եմ, սա, պարզապես, ես եմ: Արդեն 9 տարի է, որ սափրել եմ գլուխս: Դա որոշեցի անել, քանի որ ամուսնալուծության պատճառով ինձ համար շատ ծանր ժամանակաշրջան էր, եւ մազերս թափվում էին, ես էլ որոշեցի ամբողջությամբ սափրել: Սա ընտրություն է, որը մի կողմից առանձնացնում է ինձ մյուս կանանցից, մյուս կողմից էլ միավորում է այն կանանց հետ, որոնք քաղցկեղ են ունեցել եւ որոնք վախենում են փողոց դուրս գալ առանց մազերի եւ ստիպված են կեղծամով  կամ գլխաշորով փակել գլուխը»,- ասաց նա:

Ջազ փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 13-16-ը: Այս տարվա փառատոնը նվիրվում է ծագումով հայ «Գրեմմի» մրցանակակիր, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր ամերիկաբնակ Ջորջ Ավագյանին: Բացման համերգը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ելույթ կունենա Դիդին: Համերգը կսկսվի 19:00-ին:

Փառատոնի կազմակերպիչներն են «Ջազի հայկական ասոցիացիան» եւ «Մեցցո» փրոդաքշնը:

Տպել
1870 դիտում

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից