«Փաստորեն, դուք ներկայացնում եք նախագիծ, որը հակասում է ՍԴ որոշմանը, ճի՞շտ եմ հասկանում»

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցադրմամբ դիմեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ամռանը խորհրդարանն ԸՕ փաթեթ է ընդունել, որը չեղարկվել է սեպտեմբերի 1-ի հայտարարությամբ:

«Ձեզ հայտնի հանգամանքներում՝ կախված տեխնիկական միջոցների հետ, հիմա էլ կանխատեսումներ են արվում, որ այս փաթեթը նույնպես կարժանանա նախկինի ճակատագրին: Տեսականորեն պատկերացնելու հետ կապված պատկերացնենք նման իրավիճակ՝ տեսանկարահանման եւ հեռարձակման հետ կապված կառավարության հայտարարության մրցույթին ոչ մի ընկերություն հայտ չի ներկայացնում, ի՞նչ է լինում այդ պարագայում»,- հարցրեց նա:

Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց ստորագրված ցուցակների հրապարակման մասին՝ հարցնելով, թե արդյոք ՀՀԿ-ն ՍԴ-ում չի՞ չեղարկի այդ դրույթը.

«2012 թվականի մայիսի 5-ին ՍԴ-ն ընդունել է որոշում, որտեղ արձանագրել է, որ ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ըստ պատասխանի՝ ՍԴ-ն պաշտպանում է ԵԽ-ի Ժողովրդավարության իրավունքի միջոցով հանձնաժողովի որոշումը, որ այդ տվյալները հրապարակման ենթակա չեն:

«Ինչքանո՞վ եք հավանական համարում, որ այս հարցով ՀՀԿ-ականները կդիմեն ՍԴ-ն եւ կհամարվի Սահմանադրությանը չհամապատասխանող»,- հարցրեց նա, ապա շարունակեց.

«Դուք ակնարկեցիք realelections կայքի մասին, ասեմ, որ իդեան իմը չէ: Գաղափարը պատկանում է ՔՊ կուսակցության ներկայացուցիչներին, բայց անձամբ իմը չէ, նախագիծը մի քանի անգամ կարդացել եմ, բայց լավ չհասկացա ինչ կապ ունի այդ նախագիծն այն համակարգի հետ»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ realelections-ը նախագծի մաս չէ, այլ լրացուցիչ գործիք.

«Ես ընդամենը նշեցի, որ այն հանձնաժողովը, որն իրականացնելու է տեսանկարահանող ծառայությունների գնումների ընթացակարգը, այդ նույն ընթացակարգով կլինի նաեւ գնում նման ծրագրի մշակման համար, որը հասանելի կլինի բոլորին: Ինչ վերաբերում է նրան, թե որքանով եմ հավանական համարում, որ խորհրդարանական մեծամասնությունը դիմի ՍԴ, կանխատեսումներ անել չեմ կարող: Այն, որ այս հարցով խորհրդարանական մեծամասնությունն չի դիմի ՍԴ, երաշխավորում եմ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ կլինի, եթե  տեսանկարահանման ծրագրին որեւէ ընկերություն հայտով չդիմի, պատասխանը եղավ. ուրեմն՝ տեսանկարահանում չի լինի:

«Ինչպե՞ս ստիպել որեւէ մեկին անել այդ գործը, խնդրում եմ բացահայտեք գաղտնիքը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

«Փաստորեն, դուք ներկայացնում եք նախագիծ, որը հակասում է ՍԴ որոշմանը, ես ճի՞շտ եմ հասկանում սա: Եւ ասում եք, որ խորհրդարանական մեծամասնությունն այդ հարցով չի դիմի ՍԴ, ինչպես նախորդ համաձայնության տապալման պատասխանատվությունը դրվեց լեհական ընկերության վրա, հիմա էլ՝ որեւէ այլ սուբյեկտի վրա»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը բարձրաձայնեց նաեւ մեկ այլ խնդրի մասին.

«Դուք ասում եք ո՞րն է մեխանիզմը, մեխանիզմը հետեւյալն է՝ եթե պետությունը խնդիր է դնում, ապա պետք է լուծի: Ամեն անգամ ընդունել օրենք, որի իրականացումը կախված չէ պետությունից, անհասկանալի է»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանը հակադարձեց՝ ի սկզբանե հայտարարել են, որ այն չի կարող պետական խնդիր լինել: 

Տպել
2862 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է