Տիտո Ռամալյոն պատմել է՝ ինչու է հեռացել «Բանանցից»

18/10/2016 schedule19:15

Վերջերս մոտ 1 տարի «Բանանցը» գլխավորելուց հետո թիմից հեռացավ գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն: Նրա հետ ակումբից հեռացան նաեւ մարզչական շտաբի իսպանացի անդամները: Անցած տարի իսպանացի մասնագետների հետ պայմանագիր կնքելով՝ ակումբը հեռանկարային ծրագիր էր սկսել եւ մեծ հույսեր էր կապում նրանց հետ, սակայն այսօր մարզիչներն արդեն երեւանյան թիմում չեն: Armtimes.com-ի հետ զրույցում Ռամալյոն անդրադարձավ պայմանագրի խզման պատճառներին:

«Ակումբը ցանկանում էր փոփոխության ենթարկել 1 տարի առաջ սկիզբ դրած նախագծի նախնական պայմանները, եւ այս իրավիճակում այլ բան չէր մնում անել, քան համաձայնության գալ պայմանագիրը խզելու հարցում: Չեմ ցանկանում խորանալ մանրամասնությունների մեջ: Նախընտրում եմ ասել, որ այս պահին որոշակի հարցերի շուրջ մեր տեսակետները տարբերվում են, եւ երբ նման բան է տեղի ունենում, լավագույն տարբերակն ընկերական կերպով հարաբերությունները դադարեցնելն է»,- ասաց նա:    

Այն, որ «Բանանցը» որոշել է փոխել ընթացքի մեջ գտնվող նախագիծը, Ռամալյոյին չի դրդում կասկածի տակ դնել ակումբի ղեկավարների պրոֆեսիոնալությունը: Նա ընդգծում է, որ այս պարագայում իրենք եւ ակումբը, պարզապես, այլ կերպ են մտածում:

«Նրանք իսկական պրոֆեսիոնալներ են: Պարզապես, փոխվեցին նրանց առաջնահերթություններն ու նպատակները, որոնք մեր պատկերացումների հետ չեն համընկնում»,- ասաց նա:

Տիտո Ռամալյոն արդեն հայրենի քաղաքում է՝ Կորունյայում: Նա որոշել է որոշ ժամանակ հանգստանալ: Այնուհետեւ կդիտարկի ունեցած առաջարկները:

«Իրավիճակի հանգուցալուծումն անակնկալ էր, ամեն ինչ շատ արագ եւ անսպասելի տեղի ունեցավ, հետեւաբար, այս պահին իմ նպատակը մի քանի օր հանգստանալն է: Արդեն մի շարք առաջարկներ եմ ստացել, սակայն հիմա միայն ցանկանում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: Հետո, եթե առաջարկներից որեւէ մեկը լավը լինի, կմտածեմ»,- ասաց նա:

Հայաստանում աշխատելու առաջարկ Ռամալյոն չունի, բայց միաժամանակ չի բացառում վերադառնալու տարբերակը:

«Շատ երջանիկ եմ եղել Հայաստանում, ապագայում հնարավոր է՝ նման բան լինի: Միշտ կհիշեմ, որ ինձ համար հիանալի տարի էր եւ որ մի գեղեցիկ ու հաճելի երկիր բացահայտեցի»,- ասաց նա:   

Մարզիչը վստահ է, որ ընթացիկ մրցաշրջանում «Բանանցը» տիղոսներ նվաճելու լուրջ հնարավորություններ ունի: Նա նշում է, որ շատ է ցավում, որ իր ներդրումը չի ունենալու այդ հաջողություններում:

««Բանանցին» հաջողություն եմ մաղթում: Կարծում եմ, որ թիմը կարող է հաղթել առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում: Ցավում եմ, որ այսպես ստացվեց, քանի որ վստահ էի, որ միասին կարող էինք կարեւոր նվաճումներ ունենալ»,- ասաց նա:

Ռամալյոն «Բանանցը» գլխավորել էր 2015 թ. հոկտեմբերին: Նա թիմի հետ նվաճել է երկրի գավաթը:

Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Բանանցը» 12 միավորով նախավերջին՝ 5-րդ, տեղում է: Գավաթի խաղարկությունում թիմը կիսաեզրափակչում է: Այսօր «Արարատի» դեմ տեղի ունեցած պատասխան խաղում Արթուր Ոսկանյանի սաները սեփական հարկի տակ պարտվեցին 0:1 հաշվով, սակայն հաջորդ փուլ դուրս եկան առաջին խաղում 2:1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ:

Տպել
1701 դիտում

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան