Աբրահամ Խաշմանյանը՝ հրաժարականի եւ հետագա անելիքների մասին

20/10/2016 schedule13:44

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն աշխատանքից հեռանալու որոշումը կայացրել է ակումբի սեփականատիրոջ՝ Բագրատ Նավոյանի դժգոհության պատճառով: Այս մասին նա նշեց armtimes.com-ի հետ զրույցում: Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, տեղի ունեցած Հայաստանի գավաթի խաղարկության «Փյունիկ» - «Ալաշկերտ» պատասխան խաղում հյուրերը պարտվել են 0:1 հաշվով: 2 խաղերի արդյունքում պարտվելով ընդհանուր 3:1 հաշվով՝ նրանք դուրս են մնացել գավաթի խաղարկությունից: Սա զայրացրել է Նավոյանին:

«Խաղից հետո ղեկավարը մտավ հանդերձարան, խիստ դժգոհություն արտահայտեց խաղի վերաբերյալ, մի քանի ֆուտբոլիստների՝ այդ թվում Արսեն Բալաբեկյանին, Սամվել Մելքոնյանին, Անտոն Սավինին, Յուրի Ֆոմենկոյին, ազատեց: Անվստահություն հայտնեց ինձ եւ մարզչական շտաբին եւ հայտարարեց, որ հաջորդ խաղին թիմին կնախապատրաստի ակումբի մեկ այլ մարզիչ: Իմ այս որոշումն ակնթարթային էր, իրեն հարգող ցանկացած մարզիչ նույնը կաներ», - ասաց Խաշմանյանը:

Ամեն ինչ շատ անսպասելի է եղել, եւ մասնագետը դեռ չի կողմնորոշվել ապագայի հարցում: Ամեն դեպքում պատրաստ է դիտարկելու հարմար առաջարկները:

«Կարծում եմ՝ ուշ թե շուտ առաջարկներ կլինեն: Եթե մարդկանց պետք է հաջողություն, նրանք գիտեն՝ ում դիմել (խմբ. ծիծաղում է)», - ասաց նա՝ ավելացնելով, որ լավ առաջարկների է սպաում:

Աբրահամ Խաշմանյանը վաղուց էր ցանկանում հեռանալ ակումբից: Նա որոշել էր 2015-2016 մրցաշրջանից հետո կամ ընդունել արտասահմանում աշխատելու որեւէ առաջարկ, կամ էլ զբաղեցնել «Ալաշկերտի» փոխնախագահի պաշտոնը: «Բագտաուր» տուրիստական գործակալության ղեկավար Բագրատ Նավոյանը, սակայն, հաշվի առնելով թիմի հաջողություննեը Խաշմանյանի գլխավորությամբ, համոզել էր նրան մնալ՝ ասելով, որ եթե հեռանա, ապա ինքը կկազմալուծի թիմը: Ինչպես երեւում է, Նավոյանը փոխել է կարծիքը:

«Ոչինչ չեմ կարող ասել, այդ հարցն արդեն իրեն պետք է տալ», - ասաց Խաշմանյանը:

Մասնագետը շնորհակալություն հայտնեց իր անձնակազմին եւ հաջողություն մաղթեց:   

«Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմի ֆուտբոլիստներին պրոֆեսիոնալ գործունեութան համար: Մենք շատ ուժեղ թիմ ունեինք, շատ լավ կոլեկտիվ: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ իմ մարզչական շտաբին լավ աշխատանքի համար եւ շնորհակալ եմ ակումբին համագործակցության համար: Ցանկանում եմ հաջողություն», - ասաց նա:

Աբրահամ Խաշմանյանը համարվում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու թեկնածուներից մեկը, սակայն երեկ հայտնի դարձավ, որ մեր ընտրանին այսուհետ մարզելու է Արթուր Պետրոսյանը: Այս թեմային Խաշմանյանն անդրադառնալ չցանկացավ:

«Ես ընդհանրապես չեմ խոսում հավաքականից», - ասաց նա:

Աբրահամ Խաշմանյանն «Ալաշկերտը» գլխավորել էր 2014 թ.: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2015-16 մրցաշրջանի չեմպիոն, Հայաստանի 2016 թ. սուպերգավաթակիր, հաջողությամբ հանդես է եկել եվրագավաթների խաղարկություններում:

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրած 9 խաղերից հետո «Ալաշկերտը» 16 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Թիմը 2 միավորով է ետ մնում առաջատար «Շիրակից»:

Տպել
1525 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է