Բաղմանյանի գործով դատախազի ու քննիչի վեճը վերաճել է ծեծկռտուքի

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանումում քննվող՝ ««Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի բողոքն ընդդեմ Գեղարքունքի մարզի դատախազ Էդիկ Հարությունյանի եւ քննչական կոմիտեի քննիչ Մարատ Ավետիսյանի որոշումների դեմ» դատական գործի առաջին նիստից հետո դատախազի եւ քննիչի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել:

Նշենք, որ նախորդ դատական նիստում, դատախազ  Էդիկ Հարությունյանի հայտարարությունը վերջինիս անհարմար դրության մեջ է գցել: Նա ասել էր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը հեռախոսով կադաստրի տարածքային կազմակերպության ղեկավարին ասել է կեղծիք անի, որն էլ հետեւել է գեներալի պահանջին եւ փաստաթուղթ է կեղծել:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ դատական նիստից հետո Էդիկ Հարությունյանին կանչել են գլխավոր դատախազություն, որից հետո նա հանդիպում է ունեցել գործով քննիչ Մարատ Ավետիսյանի հետ: Վերջինս դատախազին ասել է, թե նման փաստ գործով չի ապացուցվել, իսկ դատախազը հակառակն է պնդել՝ ասելով, թե իբր եղել է նման փաստ, որն արձանագրվել է, իսկ դատական նիստից հետո քննիչը դա վերացրել է: Սկսվել է վիճաբանություն, որը վերաճել է ծեծկռտուքի:

ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից պարզաբանեցին, որ դատախազի ու քննիչի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, իսկ Էդիկ Հարությունյանի՝ Գլխավոր դատախազություն կանչվելու վերաբերյալ մեր հարցին առավել մանրամասն կպատասխանեն առաջիկայում:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Յուրա Իսկոյանի նախագահությամբ (նստավայրը Մարտունի քաղաք) այսօր շարունակվեց «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի բողոքի քննությունն ընդդեմ Գեղարքունքի մարզի դատախազ Էդիկ Հարությունյանի եւ քննչական կոմիտեի քննիչ Մարատ Ավետիսյանի որոշումների դեմ:

Հիշեցնենք, որ Թաթուլ Բաղդասարյանը դատարանում վիճարկել էր Մարտունի քաղաքի ավագանու որոշումը, որով իր ղեկավարած ընկերությանը պատկանող հողատարածքը համարել են համայնքային սեփականություն եւ օտարել: Գործը կարճվել էր, իսկ Թաթուլ Բաղդասարյանը բողոք էր ներկայացրել դատախազի եւ քննիչի՝ գործը կարճելու որոշումների դեմ:

Այսօրվա դատական նիստը մեկնարկեց առանց քննիչի՝ Մարատ Ավետիսյանի մասնակցության: Դատարան էին ներկայացնել բողոքաբերը՝ Թաթուլ Բաղդասարյանը, եւ դատախազը՝ Էդիկ Հարությունյանը: Դատավոր Յուրա Իսկոյանը հիշեցրեց դատավարության մասնակիցներին, որ նախորդ նիստից հետո պետք է կարճված քրգործը դատախազը ներկայացներ դատարան, սակայն այսօր այն դատարանի տրամադրության տակ չէ: Դատախազ Էդիկ Հարությունյանը դատարանին տեղեկացեց, որ իրենք գլխավոր դատախազությունից դեռ չեն ստացել գործը, սակայն ինքը տեղեկացել է, որ այն արդեն փոստով ուղարկել են եւ ստանալուն պես կներկայացնի դատարանին:

Մինչ դատավորը կպատրաստվեր նիստը հետաձգելու որոշում կայացնել, Թաթուլ Բաղդասարյանը փորձեց միջնորդություն ներկայացնել բողոքի քննությանը ներգրավել նաեւ Հայկազ Բաղմանյանին: Դատավորը բողոքաբերին բացատրեց, որ իր նախագահությամբ այժմ մեղադրական եզրակացությամբ գործ չի քննվում, այլ քննիչի եւ դատախազի որոշումն է բողոքարկվում, ուստի եւ նման միջնորդություն հնարավոր չի ներկայացնել:

Այնուհետեւ, Թաթուլ Բաղդասարյանը դատարանից խնդրեց նախորդ նիստիարձանագրությունը: «Գրեք դիմում, վերցրեք»,- ասաց դատավորը, իսկ երբ լսեց, որ Թաթուլ Բաղդասարյանը ցանկանում է այդ արձանագրությունը կցել նախորդ նիստի ձայնագրությանն ու ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ասաց. «Ձեր իրավունքն է, ինչ ուզում եք արեք: Նենց եք ասում, որ ստեղ… հա, ինչ ուզում եք արեք, ինչ կամքով ուզում եք, օրենքի սահմաններում ինչքան կարող եք…»: Դատախազ Էդիկ Հարությունյանը շտապեց պարզել, թե ինչ ձայնագրության հետ է Թաթուլ Բաղդասարյանը ցանկանում արձանագրությունն ուղարկել դատախազություն եւ երբ տեղեկացավ, որ  նախորդ նիստի ձայնագրության մասին է խոսքը, դիմեց դատավորին. «Գաղտնի զապիս են արել»: Թաթուլ Բաղդասարյանը հարցրեց. «Դուք չգիտեի՞ք, որ ձայնագրվում է»:

«Տնաշեն, լուրջ գործով զբաղվի տղամարդուն վայել: Արա՛, գնա գործիդ»,- ասաց դատախազը, իսկ Թաթուլ Բաղդասարյանը հակադարձեց. «Փախար»:

Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին:

Տպել
9659 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)