Երևան
12 °C
Համապատասխան մարմինները հաշվարկներ են կատարում՝ ստուգելու համար, թե արդյոք վարդենիսցիներից կարտոֆիլ գնող ՊՆ մատակարարները գերշահույթ են ստանում: Այդ մասին վարդենիսցիներին տեղեկացրել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որը նախօրեին Վարդենիսում հանդիպել է նրանց հետ:
Մեզ հետ զրույցում կարտոֆիլագործներից Ռաֆայել Մելիքյանն ասաց, որ հանդիպման ընթացքում նախարարը վարդենիսցիներին խնդրել է 2-3 օր սպասել՝ մինչեւ համապատասխան մարմինները հաշվարկները ավարտեն եւ ամեն բան պարզ կդառնա:
«Մենք նախարարի հետ զրուցեցինք, ինքը Պաշտպանության նախարարի հետ էլ է խորհրդակցել, վարչապետի հետ էլ է խորհրդակցել: Մեզ ասաց, որ մատակարարները ներկայացրել են, որ իրենց ծախսերը շատ են, դրա պատճառով են այդքան էժան վերցնում: Ասել են՝ իբր տանում են, պահեստավորում, տեսակավորում, լցնում պարկերը, հետո տանում զորամասեր: Մենք նախարարին տեղեկացրինք, որ չկա նման բան, որ պահեստներից միանգամից բարձում ենք իրենց մեքենաները, տանում են զորամասեր: Նախարարը դա գրեց իր մոտ ու մեզ ասաց՝ 2-3 օր սպասեք, համապատասխան մարմինները հաշվարկներ են կատարում, կա խիստ հանձնարական, որ հարցը կարգավորվի: Ասաց՝ ես էլ եմ տեսնում, որ 40 դրամով կարտոֆիլ վաճառելն աբսուրդ է»,- նախարարի հետ զրույցի մանրամասները ներկայացրեց Մելիքյանը:
Նախարարության հաղորդագրությունում, իհարկե, այս մասին ոչինչ չկար: Փոխարենը նշված էր, որ նախարարը կարտոֆիլագործներին առաջարկել է միավորել ջանքերը, կոոպերատիվներ հիմնել ավելի հեշտ ձեւով մատակարարում իրականացնելու համար:
Այս կապակցությամբ Ռաֆայել Մելիքյանն ասաց, որ այդ մասին խոսք գնացել է, բայց դա հետոյի խոսակցություն է:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի կարտոֆիլագործները փակել էին Վարդենիսից Քարվաճառ տանող ճանապարհը: Վարդենիսցիները պնդում էին, Պաշտպանության նախարարությունը իրենց ոչ ձեռնտու ցածր գնով է իրականացնում կարտոֆիլի գնումները: Ըստ կարտոֆիլագործների՝ մատակարարները կարտոֆիլն իրենցից վերցնում են 35-40 դրամով, իսկ ՊՆ-ին հանձնում 90 դրամով: Սրա հետեւանքով, վարդենիսցիների պնդմամբ, գների անկում է տեղի ունեցել կարտոֆիլի ամբողջ շուկայում:
Բողոքի ակցիայի ժամանակ վարդենիսցիների հետ հանդիպեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն ավելի ուշ ԱԺ-ում բարձրացրեց հարցը: «Այսօր առավոտյան ճշտել եմ, իրոք, ՊՆ-ին կարտոֆիլը հանձնվում է կիլոգրամը 80-104 դրամով: Կարծում եմ՝ այստեղ լուրջ խնդիր կա, եւ կարծում եմ՝ ԱԺ նախագահությունը, պատգամավորները խորհրդակցությունների շարք պետք է սկսեն ՊՆ-ի հետ, որովհետեւ գյուղացիները հերթական անգամ կանգնած են սնանկացման եզրին»,- ասաց պատգամավորը:
Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Վարդենիս, որտեղ հանդիպել է կարտոֆիլագործների հետ:
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Իգնատի Առաքելյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է ՀՀ պաշպանության նախարարի հետ: Որպես շահավետ լուծում` նախարարն առաջարկել է գյուղացիներին միավորվել, ստեղծել համատեղ ընկերություն, կոոպերատիվ, որն ինքը մատակարար կդառնա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT