Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը

24/10/2016 schedule13:30

Սերժ Սարգսյանի հրավերով շաբաթ երեկոյան պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Նորին Վսեմություն արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի եւ նրա գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի եւ Մեծ վարպետի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: 

«Ձե՛րդ Վսեմություն, ես առանձնակի ջերմությամբ եմ ողջունում Ձեզ Հայաստանում: Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ եւ Ձեր գլխավորած հարգարժան պատվիրակությանը: Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ վարպետի այցը Հայաստան շատ կարեւոր իրադարձություն է մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ, եւ այն, վստահ եմ, մեզ հնարավորություն կտա մեր համագործակցությունն ակտիվացնելու: 

Աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի եւ քրիստոնյա հնագույն ուխտի առնչությունները դեռեւս խաչակիրների արշավանքների ժամանակ ձեւավորվել էին փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետության հիման վրա: Մենք ունենք նույնակունք քրիստոնեական արժեհամակարգ, եւ սրանք այն հիմքերն են, որ մեզ այսօր հնարավորություն են տալիս ձեւավորելու ակտիվ միջպետական հարաբերություններ: Տեղյակ եմ, որ Դուք հագեցած օրակարգով ակտիվ այց եք անցկացնում մեր երկրում: Հուսով եմ, որ հնարավորություն կունենաք այդ ընթացքում ծանոթանալու մեր ժողովրդին, քրիստոնեական մեր մշակույթին, որն ինչ-որ տեղ նման է ընդհանուր քրիստոնեական մշակույթին, բայց նաեւ յուրատիպ է, առանձնահատուկ: Բարով եք եկել Հայաստան»,-ողջույնի խոսքում ասել է Սերժ Սարգսյանը: 

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի ու հյուրընկալության համար եւ կարեւորել իր պետական այցը Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու տեսանկյունից: «Ես, իսկապես, հիացած էի, երբ հնարավորություն ունեցա Ձեզ հանդիպելու Սուրբ Պետրոսի տաճարում, երբ Դուք ժամանեցիք մասնակցելու Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված պատարագին: Եվ ես կարծում եմ, որ հատկապես կարեւոր է, որպեսզի քրիստոնյա ազգերի եւ քրիստոնեական կազմակերպությունների ներկայացուցիչները կարողանան որքան հնարավոր է սերտ համագործակցություն հաստատել միմյանց հետ այս ժամանակներում հաստատված եւ իշխող աշխարհիկ բարքերի պայմաններում: Դա հատկապես կարեւոր է այն արտակարգ հիմնախնդիրների առումով, որոնց մենք այժմ հանդիպում ենք, մասնավորապես՝ միգրացիոն հոսքերի, փախստականների խնդիրների, նրանց տեղաշարժերի: Կարծում եմ, այս համատեքստում խիստ անհրաժեշտ է, որպեսզի մենք մշտապես շփվենք, տեսակետներ փոխանակենք եւ համադրենք մեր մոտեցումները: Եվ հենց այդ պատճառով է, որ այս հարաբերություններն այդքան կարեւոր են»,- ասել է Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:

Տպել
910 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը