Նորանշանակ նախարարները չեն ցանկանում անդամակցել Հանրապետական կուսակցությանը

Դժվար է հիշել, թե Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ երբ է որեւէ նախարար ուշացումով մտել նիստերի դահլիճ:

Երեկ միանգամից երկու՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եւ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նիստը սկսվելուց բավականին ուշ ներս մտան: Կարելի է ասել, որ գոնե վերջին տասնամյակում նման նախադեպ չի եղել: Ավելի դժվար է հիշել, թե երբ է որեւէ պաշտոնյա՝ լինի տեղական, թե արտասահմանյան, ՀՀ խորհրդարան մտել վերարկուով: Իսկ առողջապահության նախարարը քիչ է, որ ուշացումով ներս մտավ, նա նաեւ վերարկուով ներս մտավ եւ դանդաղ քայլերով անցնելով վարչապետ Կարեն Կարապետյանի կողքով՝ աչքով արեց նրան:

Լրագրողների օթյակից տեսանելի չէր, թե վարչապետն ինչպես պատասխանեց նրան, բայց հարցուպատասխանը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոնե որեւէ դիտողություն չարեց երկու նախարարներին  նման պահվածքի համար: Իսկ եթե հանկարծ այդ ընթացքում պատգամավորների կողմից Ալթունյանին ու Առաքելյանին ուղղված հարցեր հնչեին, թե առողջապահության նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում, օրինակ, պետպատվերով բուժման համակարգում կոռուպցիոն երեւույթները նվազեցնելու համար, կամ որքան խոշոր եղջերավոր անասուններ են հաշվառված Հայաստանում, կառավարությունն ընկնելու էր անհարմար վիճակի մեջ, քանի որ նախարարներն անփույթ աշակերտների նման ուշացել էին:

ԱԺ-ի հնաբնակ լրագրողները հիշեցին, որ դահլիճում վերարկուով հայտնվել է թերեւս միայն ոճրագործ Նաիրի Հունանյանը: Նկատենք, որ որեւէ իրադարձություն, որեւէ պատճառ նախարարին իրավունք չի տալիս ուշանալ հարցուպատասխանից, բացի գործուղումից կամ արձակուրդից: Երեկ տեղի ունեցածը նշանակում է, որ նորանշանակ նախարարները կամ քամահրանքով են վերաբերվում հայրենի խորհրդարանին, կամ էլ չեն գիտակցում, թե ուր են գալիս: Հավանաբար նրանք չեն կարեւորում հանգամանքը, որ պետական կառավարման համակարգում ԱԺ-ն երկրորդ ինստիտուտն է, կառավարությունն ընդամենը նրանից հետո երրորդն է: Եվ որ ԱԺ մեծամասնությունն է նշանակում վարչապետին ու կառավարության անդամներին: Իսկ կառավարությունն ու նրա ցանկացած անդամ իրենց գործունեությամբ հաշվետու են խոհրդարանին:

Իհարկե, հասկանալի է, որ տարիներ շարունակ ԱԺ-ն համարվել է կառավարության  ծրագրերի ու նախագծերի մեխանիկորեն դակողը, բայց նախկինում գոնե ձեւական վերաբերմունքը պահպանվել է: Ավելին, պատգամավորները տարիներ շարունակ դժգոհել են, որ նախագծերի ներկայացման, բյուջետային քննարկումների ժամանակ ԱԺ են գալիս ոչ թե նախարարները կամ այլ գերատեսչությունների առաջին դեմքերը, այլ իրենց փոխարեն տեղակալներին են ուղարկում: Իսկ հատկապես այս նստաշրջանում նախագծերի քննարկման ժամանակ կառավարությունը ներկայանում է հիմնականում փոխնախարարների մակարդակով:

Սա կառավարության՝ ԱԺ-ի նկատմամբ վերաբերմունքի մեկ այլ դրսեւորում է: Հաջորդ շաբաթ կսկսվեն բյուջետային քննարկումները, եւ պատգամավորները կրկին կդժգոհեն, թե իրենք էլ իրենց փոխարեն քննարկման կուղարկեն իրենց օգնականներին: Հանուն արդարության կարելի է նաեւ նշել, որ նման իրավիճակի պատասխանատուն նույն կառավարության հետ միասին ԱԺ մեծամասնությունն է: Եթե խորհրդարանի հիմնական ուժը չի պահանջում, որ իր կառավարությունը հարգալից վերաբերմունք դրսեւորի իր նկատմամբ, պարզ է, որ նրանք կարող են ուշանալ, կարող են վերարկուով եւ ձեռքերը գրպաններում մտնել դահլիճ, կարող է նաեւ հարկ չհամարեն ԱԺ գալ:

Նաեւ նկատենք, որ երեկ նման վարքագիծ դրսեւորեցին միայն նորանշանակ նախարարները, այն էլ այն նախարարները, որոնց քաղաքական գիտակցության ձեւավորումը դեռ տեղի չի ունեցել, որոնք ԱԺ-կառավարություն, մեծամասնություն-կառավարություն հարաբերություններից գրեթե ոչինչ չեն հասկանում: Թերեւս առաջիկայում դա նրանց կբացատրվի, քանի որ արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում, որ նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարի ժամանակ վարչապետն իր անկուսակցական նախարարներով կանդամակցի իշխող կուսակցությանը: Եթե անգամ չանդամակցեն էլ, ապա ՀՀԿ-ի կուսակցական դպրոցում նորաթուխ անկուսակցական նախարարներին նրբորեն կբացատրեն, թե որը ինչից հետո է: Ի դեպ, երեկ մենք փորձեցինք նորանշանակ նախարարներից պարզել, թե արդյոք նրանց առաջարկվե՞լ է անդամակցել ՀՀԿ-ին, կամ իրենք չունե՞ն նման ցանկություն: Նկատենք, որ որեւէ նախարարի չէր ոգեւորում այդ հեռանկարը: Նրանք կամ խուսափում էին այդ հարցին պատասխանել, կամ առանց սեթեւեթանքների ասում, որ ցանկություն չունեն:

Առողջապահության նախարար.

- Պարոն Ալթունյան, ձեզ առաջարկվե՞լ է անդամակցել ՀՀԿ-ին:

- Ոչ:

- Իսկ դուք չունե՞ք նման ցանկություն:

- Ոչ:

Իգնատի Առաքելյան.

- Ձեզ առաջարկվե՞լ է մտնել ՀՀԿ կամ ինքներդ նման ցանկություն հայտնե՞լ եք:

- Ես չեմ մտածել այդ մասին, առաջինը գործի մասին եմ մտածում: Կուսակցությունը դա ուրիշ գաղափարախոսություն է եւ ուրիշ մտածելակերպ: Մտածելու բան է: Առաջարկ չի եղել, ես էլ չեմ մտածել:

Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյան.

- Երբեք չեմ եղել որեւէ կուսակցության անդամ: Կուսակցությանն անդամակցելու հիմնական սկզբունքը կուսակցության գաղափարախոսությունն է:

- Ծանո՞թ եք ՀՀԿ-ի գաղափարախոսությանը:

- Իհարկե:

- Այն ձեզ հարազա՞տ է, թե խորթ:

- Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ի գաղափարախոսությունը հայ որեւէ մեկին խորթ կլինի:

- Այսինքն հավանականությունը մեծ է, որ կանդամակցեք ՀՀԿ-ին:

- Ես նման բան չասացի:

Տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյան.

- Պարոն Մարտիրոսյան, ձեզ եղե՞լ է ՀՀԿ-ին անդամակցելու առաջարկություն:

- Ոչ, չի եղել:

- Իսկ կանդամակցե՞ք այդ կուսակցությանը:

- Կյանքում ամեն ինչ հնարավոր է, ես ոչ հաստատում եմ, ոչ էլ բացառում:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյան,

- Պարոն Ամիրյան, ՀՀԿ-ին անդամակցելու մտադրություն չունե՞ք:

- Կարծում եմ, մշակույթը պիտի լինի անկուսակցական:

- Իսկ ՀՀԿ-ի կողմից ձեզ անդամակցության առաջարկություն  չի՞ արվել:

- Ոչ, ինքս էլ ցանկություն չունեմ:

Տպել
18502 դիտում

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ