ԱԺ-ն վերահսկողական գործառույթ կստանա գործադիրի նկատմամբ. փոփոխություններ ԱԺ կանոնակարգում

28/10/2016 schedule15:25

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը խորհրդարանում հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ  ներկայացրեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները, որոնցից մեկը քառօրյա նիստերի օրերն ու ժամերը փոխելն է:

Համաձայն նոր կանոնակարգի, ԱԺ քառօրյա նիստերը կգումարվեն երեքշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-18:00-ն: Երկուշաբթի օրերին կգումարվի ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ կորոշվի քառօրյայում քննարկվելիք հարցերի հաջորդականությունը։ Հովհաննես Սահակյանի խոսքով՝ քառօրյա նիստերի հաջորդ շաբաթը կգումարվեն խմբակցությունների նիստեր, որոնց ընթացքում որոշումներ կկայացվեն քառօրյայում հնչած նախագծերի վերաբերյալ: Ինչպես նաեւ խմբակցությունները իրավունք կունենան նիստերի ժամանակ քննարկել տարբեր պաշտոններում թեկնածուներ առաջարկելու հարցը, որի իրավունքը խմբակցություններին տալիս է նոր սահմանադրությունը։

Խմբակցության նիստերին հաջորդող շաբաթ կգումարվեն մշտական հանձնաժողովի նիստեր, որից հետո նորից կմեկնարկեն քառօրյա նիստերը։ Նոր կանոնակարգով նիստը նախագահողն իրավունք ունի 15 րոպեով երկարացնել 90 րոպեանոց նիստը՝ հնարավորություն ընձեռելով պատգամավորներին ավարտել հարցերն ու պատասխանները։

Հովհաննես Սահակյանն առաջարկեց պատգամավորներին գրավոր տարբերակով 7-10 օրվա ընթացքում ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները կանոնակարգի մասին, որպեսզի մինչեւ առաջին ընթերցում կանոնակարգում համապատասխան փոփոխություններ արվեն։

ԱԺ նոր կանոնակարգ-օրենքով մեծանալու է նաեւ մշտական հանձնաժողովների դերը, որոնք իրականացնելու են խորհրդարանական վերահսկողության գործառույթ։ ԱԺ-ն մի շարք վերահսկողական ֆունկցիաներ կունենա գործադիր իշխանության նկատմամբ. յուրաքանչյուր եռամսյակից հետո կառավարությունը խորհրդարանին տեղեկանք կներկայացնի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ։

«Այսինքն՝ մենք ոչ թե հանդիպելու ենք տարին մեկ անգամ կամ տարվա վերջին, այլ յուրաքանչյուր եռամսյակից հետո՝ կառավարության կատարած աշխատանքը մանրամասն քննարկելու»,- ասաց Սահակյանը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը նաեւ մշակելու է մեխանիզմներ պատգամավորներին Ազգային ժողով բերելու եւ խորհրդարանի աշխատանքներին մասնակից դարձնելու համար։ Ըստ Հովհաննես Սահակյանի՝ խմբակցություններում գումարվող նիստերը կհամարվեն լեգիտիմ, եթե դրանց ներկա լինեն խմբակցության անդամների կեսից ավելին։ Բացի այդ՝ քառօրյայի ժամանակ պատգամավորների մեկ քառորդի պահանջով կարող է անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի քննարկում։

Առանցքային փոփոխություններից մեկն էլ այն է, որ այսուհետեւ պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից՝ առանց վայր դնելու պատգամավորական մանդատը, ինչպես նաեւ խմբակցությունը կարող է խմբակցությունից հեռացնել կարգազանց պատգամավորին:

Տպել
1780 դիտում

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել