Էս երկրում բան պիտի փոխվի. Ազատամարտիկների դաշինքը խորհրդի նիստ է հրավիրում

Հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 9-ին, Ազատամարտիկների դաշինքը խորհրդի նիստ կհրավիրի, որի ընթացքում հնարավոր է որոշում կայացվի, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինչ մասնակցություն է ունենալու դաշինքը, որ քաղաքական ուժին է սատարելու կամ միանալու:

Դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքն է առաջարկել խորհրդի օրակարգում ներառել երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի, քաղաքական օրակարգի մասին հարցը: Թե էլ ինչ հարցեր կլինեն օրակարգում՝ Պետրոսյանը դժվարացավ ասել՝ պնդելով, որ օրակարգը խորհուրդը ձեւավորում է տեղում:

Ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազիկ Պետրոսյանին մի քանի հարց ուղղեցինք.

- Պարոն Պետրոսյան, ամսի 9-ի նիստին կքննարկե՞ք, թե ընտրություններին որ ուժի հետ եք հանդես գալու կամ ում եք սատարելու:

- Էսօրվա քաղաքական իրավիճակը կքննարկենք: Եթե քննարկենք նաեւ, թե ում հետ ենք հանդես գալու, ձեզ անպայման տեղյակ կպահենք:

- Այս պահին պարզ չէ՞, թե դաշինքի անդամները քաղաքական ուժերից որին են ավելի շատ նախապատվություն տալիս:

- Իսկ քաղաքական ուժերից որո՞նք են թեկնածություն առաջադրելու առաջիկա պառլամենտական ընտրություններում: Երբ կձեւավորվեն քաղաքական թիմեր, դաշինքներ, որին մենք կվստահենք, նրան էլ կսատարենք կամ կդառնանք կամուրջ այդ քաղաքական ուժերի եւ ժողովրդի միջեւ: Բայց մենք պետք է իմանանք, որ այդ ուժն ազնիվ կլինի էս ժողովրդի հանդեպ ու իր կեցվածքը կլինի օր առաջ էս երկիրը էս վիճակից հանելը: Ընդամենը՝ էսքան բան: Գործող իշխանությունները պիտի տեղատվություն ապրեն: Պիտի փոխվի, էս երկրում բան պիտի փոխվի:

- 2 ամսո՞ւմ է երեւալու, որ ուժն է պատրաստ երկիրն այս վիճակից հանելու:

- Եթե չի երեւա, չենք սատարի ոչ մեկին:

- Այս ընթացքում նրանց արածն ու չարածը, կենսագրությունը ձեր աչքի առջեւ են եղել, դեռ չե՞ք կողմնորշվել:

- Հիմա ընդունենք Գեղամյանի ու չգիտեմ ում կուսակցություններն են առաջադրվում, մենք ո՞ւմ պիտի սատարենք: Ոչ մեկին: Դրա համար պետք է սպասենք:

- Պարզ է, որ ՀԱԿ-ն առաջադրվելու է, ԲՀԿ-ն առաջադրվելու է...

- ՀԱԿ-ի՞ համար եք ուզում ճշտել: Այդ հարցում իմ անձնական կարծիքը գաղտնիք է:

- Գաղտնի՞ք է՝ սատարելու եք ՀԱԿ-ին, թե՞ ոչ:

- Եթե ուզում եք ՀԱԿ-ի համար ճշտել, մեր հարցազրույցը տեղափոխենք ամսի 9-ից հետո:

- Իսկ ԲՀԿ-ի՞ն, հնարավո՞ր է ԲՀԿ-ին սատարեք:

- Եկեք գուշակություններով չզբաղվենք: Մենք զինվորական ենք եւ քաղաքականության մեջ ազնիվ: Դաշինքը լուրջ արժեքների միավորում է, երկրի համար կյանք դրած տղերքի հավաքական կերպար ներկայացնող կառույց է, կքննարկենք, կտեղեկացնենք:

Տպել
9652 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել