Սերժ Սարգսյա՞նը կդառնա վարչապետ, թե՞ Կարեն Կարապետյանը կմնա

04/11/2016 schedule12:15

Կառավարության ու վարչապետի փոփոխությունից հետո քաղաքական շրջանակներում ու մամուլում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հետագա ճակատագրին վերաբերող հարցերը:

Արդեն որեւէ մեկը չի կասկածում, որ Կարեն Կարապետյանն առաջիկայում անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը, ավելին՝ դառնալու է կուսակցության փոխնախագահ: Բայց կարծես թե ՀՀԿ-ում նորանշանակ վարչապետի վերելքն այդքանով չի սահմանափակվի, արդեն տեսակետներ են հայտնվում, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին հենց նա է գլխավորելու այդ կուսակցության համամասնական ցուցակը: Իսկ այդ հորիզոնականում հայտնվելու համար առաջիկա առնվազն չորս ամիսներին նա պետք է շռնդալից փոփոխություններ իրականացնի պետական եւ տնտեսության կառավարման համակարգում, որոնց արդյունքում հանրության մեջ տպավորություն ստեղծվի, որ Կարապետյանի կառավարման դեպքում լավ ենք ապրելու: Իհարկե, այնպես չէ, որ վարչապետն ինքը հիմա փափագում է դառնալ ՀՀԿ-ի ցուցակի թիվ մեկ տղամարդը, բայց ՀՀԿ վերնախավում նման սպասումներ կան: Եվ եթե նա հանրությանը կարողացավ ապացուցել, որ առաջիկայում լավ ենք ապրելու, ապա այդ հարցը կարծես թե մեխանիկորեն կլուծվի: Հավանաբար հենց այդ լուծումով էլ պայմանավորված կլինի Սերժ Սարգսյանի հետագա ճակատագիրը:

Անգամ իշխանական համակարգում այսօր կցկտուր քննարկումներ կան, որ Սերժ Սարգսյանն իրեն հետնորդ է նախապատրաստում: Այս առումով տարբեր սցենարներ են շրջանառվում: Օրինակ, այն, որ Կարեն Կարապետյանը վարչապետ կմնա նաեւ 2018-ից հետո, երբ մեր երկիրը կունենա նոր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական կառավարման համակարգ, որտեղ պետության ղեկավարը նախագահի փոխարեն հենց վարչապետն է լինելու: Սերժ Սարգսյանն էլ կմնա վարչապետ ու ԱԺ նախագահ նշանակող եւ ընդհանրապես կառավարման համակարգը ձեւավորող ՀՀԿ-ի նախագահը: Այդպիսով, նա նաեւ կապացուցի, որ տերն է սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետի պաշտոնից հրաժարվելու իր խոստմանը: Բայց այս դեպքում նրան որեւէ խոստում չի սահմանափակի դառնալ ԱԺ նախագահ, եթե ցանկանա: Ի վերջո ԱԺ-ից ավելի լավ կարող է վերահսկել նույն նշանակումները, հատկապես որ խորհրդարանական կառավարման համակարգում ԱԺ-ն է ընտրում վարչապետին ու երկրի նախագահին: Թեեւ բոլորովին էլ չի բացառվում, որ ի հեճուկս այս սցենարների՝ Սերժ Սարգսյանը որոշի, որ 2018 թվականին, երբ կավարտվի իր նախագահության ժամկետը, հենց ինքն է դառնալու վարչապետը: Իզուր չէ, որ նա իրեն ուղղված հարցերին պատասխանելիս՝ արդեն որերորդ անգամ է, չի վերահաստատում իր հայտարարությունը, որ վարչապետ դառնալ չի ուզում:

Բայց այս բոլոր սցենարներն իրականություն կդառնան, եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կարողանա ԱԺ-ում մեծամասնություն ունենալ: Իսկ ՀՀԿ-ական պաշտոնյաներն այսօր խուսափում են այս հարցերը մեկնաբանելուց: Իրենք էլ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում: Ամեն դեպքում, մենք մի քանի հարց ուղղեցինք ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին:

- Պարոն Մինասյան, Սերժ Սարգսյանը «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում չէր հերքել, որ կարող է վարչապետ դառնալ: Ձեր կարծիքով նա կփոխի՞ իր մտադրությունը, եթե ընտրություններին ՀՀԿ-ն հաղթի:

- Նման քննարկումներ չեն եղել: Իսկ իմ կարծիքով՝ հիմա այդ խնդրի արծարծումը ժամանակավրեպ է: Այդ խնդիրը կդառնա արդիական խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Իսկ գերխնդիրը ընտրությունները բաց ու թափանցիկ անցկացնելն է:

- Բաց ու թափանցիկ վերջին ՏԻՄ ընտրությունների՞ նման, որոնց դեպքում ընդդիմադիր ուժերը բարձրաձայնում էին, թե ընտրակեղծիքների մեխանիզմներն ավելի են կատարելագործվել եւ տեսադաշտից հեռացվել:

- Այդ դեպքում ես պիտի չափազանց կարեւոր բան ասեմ. մեր երկու ընդդիմադիր գործընկերները՝ Լեւոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը չափազանց հստակ հայտարարեցին, որ ընտրական գործընթացների ժամանակ ընտրության օրը խախտումների մասին խոսելը ժամանակավրեպ է, այդպիսի բան մենք այլեւս չունենք: Ն. Փաշինյանն ավելին ասաց, որ ընտրական տեղամասից 50 մետր շառավիղով եւս խախտումներ չկան: Քաղաքացին, որ մտնում է ընտրական տեղամաս եւ կատարում իր ընտրությունը, դրանից հետո որեւէ խախտում ըստ էության տեղի չի ունենում: Սա իրողություն է, որը մենք արձանագրել ենք վերջին ՏԻՄ ընտրություններին: Հետեւաբար այս ընթացքը բավական խոստումնալից է առ այն, թե ինչպիսին կլինեն ԱԺ ընտրությունները: Ես կարծում եմ, այն եւս կլինի մի քայլ առաջ, ինչպիսին վերջին ՏԻՄ ընտրություններն էին:

- Բայց հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանի ու Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունները, որ ընտրատեղամասերից դուրս են տեղի ունեցել խախտումները, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա:

- Դուք չեք ուզում ինձ հասկանալ: Այն թերությունները, որոնց մասին այսօր խոսում եք, չգիտեմ՝ դրանք նույնչափ եղել կամ չեն եղել նախորդ ընտրությունների ժամանակ: Ես ձեզ այլ բան եմ ասում՝ մի կարեւորագույն խնդիր, որը կապված էր ընտրական տեղամասի ընթացքի, ընտրողի ուղղակի կամաարտահայտության եւ դրա անփոփոխ արձանագրման հետ, վերացվել է:

- Եթե այդ խնդիրը լուծվել է, ապա կվերացվե՞ն նաեւ դրսում կատարվող ընտրախախտումները:

- Կարեւորագույն խնդիրն արդեն լուծված է, մնացել են ուրիշ խնդիրներ: Ինչպես միասին լուծել ենք նախորդ խնդիրները, այդպես էլ կլուծվեն մյուսները:

- Իսկ ՀՀԿ-ում կարծո՞ւմ են, որ Ս. Սարգսյանը վարչապետ չի դառնա:

- Ասում եմ հերթական անգամ՝ այդ հարցը ժամանակավրեպ է:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ Կարեն Կարապետյանը դառնա ՀՀԿ փոխնախագահ եւ գլխավորի ՀՀԿ-ի ցուցակը:

- Մենք ունենք ԳՄ, որն այդ հարցերը կարգավորում է, բայց որն այդ հարցը դեռ չի քննարկել: Յուրաքանչյուր մարդ, որը կդառնա կուսակցական, պետք է դիմում ներկայացնի, հետո այդ հարցը քննարկվի ու հավանության արժանանա: Դրանցից ոչ մեկը դեռ չի արվել:

Տպել
3407 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են