Բանան ներկրող ունենք. 1-2 մեքենա արդեն ներկրել են. ՊԵԿ նախագահ

07/11/2016 schedule14:40

Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք ճեպազրույցը ստորեւ.

- Պարոն Հարությունյան, ի՞նչ եք նախատեսում բիզնեսի համար, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն:

- Ես բազմիցս այդ հարցին պատասխանել եմ, մի ամիս է ինչ բիզնեսի ներկայացուցիչ չեմ. 25 տարի է եղել եմ խոշոր  բիզնեսի ներկայացուցիչ: Շատ լավ գիտեմ բիզնեսի ունեցած խնդիրները, որպեսզի դաշտն ավելի բաց լինի: Այնպես որ քայլեր կանեմ՝ կտեսնեք. հայտարարելու եմ ստվերի դեմ պայքար: Կամ պետք է պայքարենք, կամ՝ չպայքարենք. ես միտված եմ պայքարելուն:

- Կկարողանա՞ք, քանի որ այդ դաշտում հիմնական օլիգարխներ են:

-Այո, կկարողանանք:

- Վերջերս հայտնի դարձավ, որ խոշոր հարկատու «Ալեքս Գրիգ»-ը երկու միլիոնով նվազեցրել է հարկերը:

Դա կներեք, կարող է իր շրջանառությունն է իջել, ինչո՞ւ եք տենց գնահատական տալիս: Բերեք հասկանանք, հարկերն իջել են ինչի արդյունքում նվազե՞լ է շրջանառությունը, թե՞ ստվեր է: Եթե ստվեր է, հավաստիացնում եմ, որ պայքարելու ենք, եթե շրջանառության....  Ոչ մի խոչընդոտ՝ նվազման արդյունքում է, դա էլ է խնդիր:

- Վարչապետի հայտարարությունից հետո, որ ով ինչ ապրանք ուզում է, կարող է ներկրել, քանի՞ հոգի են ոգեւորվել այդ հայտարարությունից:

Դիզվառելիք ներկրող ունենք, բանան ներկրող ունենք:

- Ո՞վ է բանան ներկրում:

-Չգիտեմ՝ ով է:

- Ի՞նչ ծավալի ներկրում է:

-1-2 մեքենա արդեն ներկրել են:

- Եւ խոչընդոտ չի՞ եղել:

- Ոչ մի խոչընդոտ:

- Շաքարավազի ներկրման դեպքեր չե՞ն եղել:

- Չգիտեմ:

- Բողոքներ ստացե՞լ եք, որ խոչընդոտում են:

- Որ բողոք լինի, խնդրում եմ՝ ինձ ասեք: Ես ձեզ խնդրում եմ, ինձ օգնեք, դուռս բաց է:

-Բանանի ու դիզվառելիքի ներկրման հարցում կարո՞ղ ենք ասել, որ մոնոպոլիա չկա:

- Կարող ենք ասել, որ խոչընդոտ չկա, ով ուզում է թող ներկրի, ու ոչ միայն բանան ու դիզվառելիք, այլ ամեն ինչ, ինչը ՀՀ օրենսդրության շրջանակների դաշտում է:

- Մամուլում գրվեց, որ բանանի հետ կապված խոչընդոտ է եղել, Միհրան Պողոսյանի մարդիկ արգելել են:

- Միհրան Պողոսյանից հարցրեք, ես իր մամուլի խոսնակը չեմ:

- Պարոն Հարությունյան, առաջին ՊԵԿ նախագահը չեք, որ ստվերի դեմ պայքարի մասին եք խոսում:

Ես ձեզ ասեմ, որ իմ փոխարեն եմ պատասխան տալիս. կարամ ասեմ այն, ինչ-որ ես եմ անելու: Պետք է յուրաքանչյուր հարկային տեսչության պետ գույքագրի, եթե կա ստվեր, ես պետք  է տեղն իմանամ: Շատ կարճ ժամանակ է պետք դրա համար, այդ կարճ ժամանակում գույքագրելուց հետո, իհարկե, պետք է պայքարել դրա դեմ: Ասում եք՝ ոնց եք պայքարելու: Պայքարելու տարբեր ձեւեր կան. միակ ձեւը՝ պետք է պայքարել:

- Պարոն Հարությունյան, ասում էին՝ երկար ժամանակ չէիք ուզում դառնալ ՊԵԿ նախագահ:

- Չկա նման բան:

- Հյուսիս-հարավի ստուգումներն ի՞նչ փուլում են, ի՞նչ փոշիացումներ են հայտնաբերվել:

- Քանի որ ընդամենը 20 օր է, ինչ աշխատում եմ, խնդրում եմ՝ այդ հարցերով գրավոր դիմեք:

- ՊԵԿ-ում կադրային փոփոխություններ են կատարվում, ձեր մարդկանցով եք համալրում թիմը:

Իմ մարդկանցով են համալրվում, համալրվում են պրոֆեսիոնալ մարդկանցով եւ էլի են կատարվելու: Այն մարդիկ, որոնք իմ կողմից դրված խնդիրները չեն կարողանալու կատարել, միանշանակ լքելու են:

- Այսինքն՝ նախկինները պրոֆեսիոնալ չէ՞ին:

- Պրոֆեսիոնալ էին, բայց եկեք հասկացեք, որ բան է փոխվել. խաղի կանոն է փոխվել, եւ այն ես եմ ֆիքսում:

-Խաղի կանոնների փոփոխության արդյունքում, վերջապես, հարկահավաքից կդառնա՞ք ՊԵԿ:

Այ հիմա բացեմ փակագծերը, որպեսզի ավելի հասկանալի լինի. մենք պետության ներկայացուցիչն ենք յուրաքանչյուր բացված բիզնեսի մեջ, պետությունը ցանկացած բացված բիզնեսի փայատեր է: Եթե բիզնեսմենը պարկեշտ ու առանց խաբելու իր փայաբաժինը վճարում է, մենք ուղղակի պետք է խթանենք զարգացմանը, իսկ եթե կլինեն բիզնեսմեններ, որոնք կփորձեն թաքցնել, կպայքարենք իրենց դեմ:

- Դուք հիմա բիզնես ունե՞ք:

Ես բիզնես ունեցել եմ, իմ ընտանիքն ունի:

- Հովանավորչություն չի՞ լինելու:

- Ոչ, բացառվում է:

- Ձեր հայտարարագրում թանկարժեք գնումների մասին է նշված, ձեռք եք բերել բիզնես ունենալո՞ւ ժամանակ:

-Իսկ ձեզ ոնց է թվում՝ էլ ինչո՞վ, եթե ես բիզնեսմեն եմ եղել, հաջողակ բիզնեսմեն 25 տարի, ի՞նչ պետք է լինեի, վաստակ չպե՞տք է ունենայի:

- Ձեր բոլոր նախորդները ստվերի դեմ պայքարի մասին հայտարարում էին, երաշխիքը ո՞րն է, որ դուք կպայքարեք:

- Նախորդների հետ ես գործ չունեմ, երաշխիքն իմ անձն է, եթե վստահում եք՝ վստահեք ու պահանջեք:

- Մաքսայինում հսկիչ գների հետ կապված խնդիրներ կան:

- Այդ բոլոր խնդիրներից տեղյակ եմ, ժամանակ տվեք՝ շտկենք:

Տպել
3815 դիտում

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան