Արմեն Ամիրյան. Սունդուկյանի թատրոնը պետք է դառնա թատերարվեստի հաջողության առաջամարտիկը

07/11/2016 schedule15:57

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը գրեթե ամբողջովին վերանորոգված է եւ շուտով հանդիսատեսի առաջ իր դռները կբացի պրեմիերայով: Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը լրագրողներին ներկայացրին վերանորոգված թատրոնը եւ պատասխանեցին հարցերին:

«Գեղարվեստական ղեկավարը՝ պարոն Էլբակյանը, արդեն նախատեսել է առաջնախաղը, եւ ես կարծում եմ, որ մեծ հաջողություն ենք ունենալու. մոտավորապես այնպիսի հաջողություն, ինչպիսին ունեցանք օպերայում, ունենալու ենք թատերարվեստում, եւ Սունդուկյան թատրոնը լինելու է այդ հաջողության առաջամարտիկը»,- ասաց նա:

Վերանորոգման գաղափարի շուրջ աշխատանքները սկսվել են 2012 թ.: Վերանորոգումը սկսել է 2015 թ. օգոստոսին եւ տեւել է 1 տարի 2 ամիս:

Թատրոնի վերազինման ծրագրի շրջանակներում ՀՀ Մշակույթի նախարարության եւ «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիստեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիստեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» եւ «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջեւ 2014 թ. 23 տարի մարման ժամկետով կնքվել է 7 մլն եվրո արժողության ապրանքի եւ ծառայության մատուցման պայմանագիր:

Թատրոնի բեմը վերանորոգելու համար ՀՀ կառավարությունը տրամադրել է 13 մլն դրամ:

Կատարվել է նաեւ կոսմետիկ վերանորոգում, որը թատրոնն իրականացրել է իր միջոցներով:

«Ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում. այսքան բան անելուց հետո թատրոնը չուզեցավ անմասն մնալ եւ իր եկամուտների հաշվին կատարեց բավականին մեծ՝ մոտ 45 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգել ենք ձմեռային այգու առաստաղը, բոլոր ճեմասրահների պատերը, բազրիքները, փոխվել է հատակը, մանրահատակը, աթոռները եւ այլն»,- ասաց Ստեփան Դավթյանը:

Գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը բացատրեց որոշ տեխնիկական սարքավորումների գործառույթները:

«Սրանք շտանկետներ են կոչվում, դրանց վրա դեկորացիաներ են կախվում, տարբեր տեսակի խնդիրներ են լուծում ներկայացումներ ժամանակ: Առաջներում այս շտանկետներից մեկը, որ բարձրանում, իջնում էր, այնպիսի ձայն էր գալիս, ասես ատոմային ռումբ էին գցել, ստիպված երաժշտությամբ փակում էինք: Հիմա տեսնում եք, որ 47 շտանկետ առանց ձայնի աշխատում են եւ ընդունում են տարբեր կոնֆիգուրացիաներ»,- ասաց Արմեն Էլբակյանը՝ ավելացնելով, որ թեեւ ստեղծագործական աշխատանքի որակը չպետք է կախված լինի տեխնիկական հնարավորություններից, այս վերազինումը դրական մեծ ազդեցություն կունենա:

Վերանորոգված թատրոնում առաջին ներկայացումը կխաղացվի այս տարվա դեկտեմբերին: Տեղի կունենա «Պեպոյի» պրեմիերան:

Տպել
1900 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն