Երևան
24 °C
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը քաղաքացիական հասարակության եւ մասնավորի սեկտորի հետ համագործակցության արդյունքում ԼՂՀ-ի Աստղաշեն գյուղի տներում տեղադրել է Լեդ լամպեր եւ պատրաստվում է Հայաստանի սահմանամերձ գյուղերում նույնպես տեղադրել նման լամպեր: Այս մասին «Օպերա սուիթ» հյուրանոցում կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
«Մենք շատ լավ նախագիծ ենք սկսում: Գաղափարը եղել է նախարարությունում, շատերի հետ քննարկում էին եւ հասկացանք, որ կարող ենք ներգրավել ակտիվ երիտասարդությանը եւ ՀԿ-ներին, եւ այս ծրագիրն իրականացնել պետական-մասնավոր-քաղաքացիական հասարակության համագործակցության արդյունքում: Ստեղծվեց «լուսավոր սահման» գաղափարը: Մենք ուզում ենք մասսայականացնել Լեդ լամպերի կիրառումը Հայաստանում»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ մինչեւ տաս տարի է լամպի կյանքի տեւողությունը, ներդրումը մի քիչ թանկ է սովորականից, սակայն գնումերը ետ է բերվելու առավելագույնը 2 ամսում, քանի որ Լեդ լամպերը խնայելու են էլեկտրաէներգիայի ծախսը:
«Տան լուսավորությունը դնում եք Լեդ-ի, մոռանում եք լամպ փոխարինելու մասին, երաշխիք կա մինչեւ 3 տարի, որի արդյունքում շահում եք դուք, որովհետեւ 30-ից 60 տոկոս կրճատվում է էլեկտրաէներգիայի վճարը: Շահում է էներգետիկ համակարգը, որովհետեւ խնայվում է էլեկտրաէներգիա, շահում է բնապահպանությունը եւ ունենում եք ավելի հարմար միջավայր ձեր տանը: Այս պարզ գաղափարն ուզում ենք մասսայականացնել»,- նկատեց նա: Փոխնախարարի խոսքով՝ այժմ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում պատրաստվում են ամեն ընտանիքի տալ առավելագույնը 5 լամպ անհատույց, որից հետո նա կարող է արդեն գնել լամպերը խանութներից: Նա ընդգծեց, որ լամպերը կտրամադրվեն անվճար:
Հայկ Հարությունյանը ասաց նաեւ, որ եթե Հայաստանում սովորական լամպերը փոխարինվեն Լեդ լամպերով, ապա տարեկան կխնայվի սպառվող էլեկտրաէնեգիայի 10 տոկոսը, որը բոլոր փոքր ՀԷԿ-երից ստացվող էլեկտրաէներգիայի չափն է:
«Շտիկեն» ընկերություն ներկայացուցիչ Հայկ Շեկյանն էլ նշեց, որ ծրագրի առաջին գյուղերն են լինելու Տավուշի մարզի այն գյուղերը, որոնց մասին վերջին շրջանում առավել շատ է խոսվում՝ Այգեպար, Վազաշեն, Կոթի եւ այլն: Քանի որ ծրագիրը բարեգործական է, գումարը հավաքվում է հանգանակության միջոցով: Բացվել է կայք, որտեղ ցանկացած ոք կարող է ներդրում կատարել, արդեն երկու գյուղի համար հանգանակություն արվել է:
Նշենք, որ ծրագրի նպատակն է Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերի տների լամպերը փոխարինել լուսադիոդային (ԼԴ-LED) լամպերով: ԼԴ լամպերը ծախսում են մոտ տասն անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան շիկացման լամպերը, շահագործման ժամկետն ավելի է մոտ 30 անգամ: Նախագծի իրականացման արդյունքում տվյալ գյուղերի բնակիչները կունենան փոքր, բայց կայուն եկամուտ:
ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով
Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել
Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից
Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն
Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու
Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան
«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)
Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն
Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից
Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները
Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել
Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել
Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել
Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու
ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին
Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին
Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան
Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը
Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները
ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել
Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան
Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ
Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել
© 2024 Հայկական ժամանակ